Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հետաքրքիր SMS-ներ

Հետաքրքիր SMS-ներ



3-րդ հազարամյակը ոնց դիմավորես, այնպես էլ անցկացնելու ես:

Հարսնացուի զգեստը սպիտակ պիտի լինի` դա կենցաղային տեխնիկայի ամենատարածված գույնն է:

Հերիք է կնոպկեքս սեղմես էլի, շոգ ա, մի րոպե ձեռքիցդ ցած դիր մի քիչ հովանամ: Քո հեռախոս:

Խնդրում ենք ձեր գրքի հաջորդ հատորը հրատարակել ռուլոնի տեսքով ու առանց տեքստի:

Կներես, քո դեմքն ինձ ո՞ր մուլտիկից ա ծանոթ:

Կարմիր կաշին իրա կովին չի փոխում:

Ներեցեք, սա SMS-ների ընդունման կե՞տն է

Կանայք իհարկե գաղտնիք պահել կարող են, բայց ոչ մենակով` փոքրիկ 10 -20 հոգանոց խմբերով:
Ինչպես մաքրել հավի ձուն 10 վայրկյանում (Տեսանյութ)

Ինչպես մաքրել հավի ձուն 10 վայրկյանում (Տեսանյութ)

Հետաքրքիր ստատուսներ

Հետաքրքիր ստատուսներ


Սիրո համար պետք չեն խոսքեր, պետք են իրար նայող աչքեր:

Չկա ավելի հիմար բան, քան միշտ բոլորից ավելի խելացի լինելու ցանկությունը:

Երջանկությունից մարդիկ ավելի են հիմարանում, քան դժբախտությունից...

Դու մի արտասվիր եթե նա գնա,ետ մի կանչիր թող հեռանա,եթե սիրում է հաստատ կգա,եթե չի սիրում երանի չգա.

Ցանկանում եմ երկու բան քեզ կյանքում՝ամեն ինչ և ո՛չինչ:Ամեն ինչ,ինչ ինքդ քեզ կցանկանաս և ո՛չինչ, ինչ քեզ կտխրեցնի կյանքում...

Եթե ուզում ես, որ կողքիդ Թագուհի լինի, նախ փորձիր Դառնալ թագավոր:

Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից:

Արդյոք գիտես թե ծաղիկը Առանց ջրի ոնց է թոշնում,Հենց այդպես էլ ես եմ լինում Երբ երկու օր քեզ չեմ տեսնում...

Երանի՜ նրան, ով կարոտ չունի և տեղն էլ նրա չի էլ իմանում...
 Ինչպես անջատել Windows 7-ի լիցենզիայի ստուգման գործընթացը

Ինչպես անջատել Windows 7-ի լիցենզիայի ստուգման գործընթացը



Եթե օգտագործում եք ոչ լիցենզիոն Windows, ապա հաճախ հանդիպած կլինեք այնպիսի խնդրի, երբ համակարգչի էկրանը սևանում է և ներքևի աջ անկյունում հայտնվում է նախազգուշացնող գրառում: Դա նշանակում է, որ Microsoft-ը ճանաչել է Ձեր Windows 7-ը որպես ոչ օրիգինալ:


Remove WAT ծրագրով անջատել Windows 7-ի լիցենզիայի ստուգման գործընթացը և վերականգնել համակարգչի էկրանն ու մնացած ֆունկցիաների բնականոն աշխատանքը: Անհրաժեշտ է բացել այս ծրագիրը, սեղմել Remove WAT կոճակը և վերջում Restart անել համակարգիչը:
Ստեղծվել է տպիչ, որը թղթի կարիք չունի (Տեսանյութ)

Ստեղծվել է տպիչ, որը թղթի կարիք չունի (Տեսանյութ)

Love is ծամոնների լուսանկարները

Love is ծամոնների լուսանկարները




Ներկայացնում եմ 90-ականներին հայտնի Love is ծամոնների մեջ գտնվող լուսանկարների հավաքածուն: Դիտեք և վերհիշեք հին ժամանակները:

Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ


Վեհ է ոչ թե այն հոգին որը ներում է, այլ այն, որը ներելու կարիք չի զգում.

Թույլ մի տուր որ լեզուտ խելքիցտ առաջ ընկնի....

Կնոջը խոսեցնելու հազար ու մի ձև կա,բայց լռեցնելու որևէ հնար չկա...

Մի՛ արհամարհիր փոքր մարդկանց. Նրանք կարող են օգնել քո բարձրանալուն:

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:

Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

Կյանքը վարդի նման է.նրա յուրաքանչյուր թերթը պատրանք է,իսկ փուշն իրականություն:

Երջանկությունը առողջության նման է, երբ այն չես նկատում նշանակում է նա կա:

Մարդկանց խանգարող թերությունն այն է, որ նրանք չեն զգում, թե ինչի են ընդունակ:

Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։

Հիշել ապրած կյանքը, դա գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից..

Կյանքն այն օրերը չէն, որ անցել են, այլ նրանք, որ հիշվում են...

Քանի սիրում ես, դեռ կարող ես ներել.

Ով իրեն չի հարգում, նա դժբախտ է, բայց նա ով չափից դուրս գոհ է իրենից, հիմար է.

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:

Ամենա ծիծաղելի ցանկությունը, բոլորին դուր գալու ցանկությունն է..

Ցավը դաժանորեն է, ուրախությունը քնքշորեն, սակայն ուրախությունն ավելի զորեղ է....

Նա չէ երջանիկ ով այդպիսին է թվում ինչ որ մեկին,այլ նա, ով իրեն զգում է այդպիսին.
Google-ի պատճառով իմ բլոգի որոշ գրառումներ ջնջվել են

Google-ի պատճառով իմ բլոգի որոշ գրառումներ ջնջվել են



Հարգելի այցելուներ, հիմա ես ձեզ կպատմեմ Գուգլի մասին դառը իրականությունը: 2 շաբաթ առաջ առավոտյան մի նամակ ստացա, որում ասվում էր, որ Google-ի ռոբոտները իմ բլոգում հայտնաբերել են սպամ և ներողություն էին խնդրում ռոբոտների կողմից պատճառած անհանգստության համար: Նամակում ինձ հավաստացնում էին, որ իրենք կստուգեն ու 4 աշխատանքային օրվա ընթացքում կհանեն արգելափակումը: Սակայն մի շաբաթ անց արգելափակումը դեռ հանված չէր: Google-ին գրեցի բազմաթիվ նամակներ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Այսպիսով, ես որոշեցի ստեղծել նոր բլոգ և մեծ դժվարությամբ վերականգնեցի նյութերի զգալի մասը:
Հետաքրքիր տոպրակներ (Ֆոտոշարք)

Հետաքրքիր տոպրակներ (Ֆոտոշարք)











Հետաքրքիր SMS-ներ

Հետաքրքիր SMS-ներ



Կանցնեն օրեր, տարիներ:
Կմոռացվեն ամեն բան,
Բայց մենք, որպես լավ ընկերներ,
Կմնանք միշտ անբաժան


Ոմանք դա երբեք չեն անում,
Ոմանք անում են կյանքում մեկ անգամ,
Մյուսները` տարին մեկ անգամ,
Մյուսներն էլ` ամիսը մեկ անգամ,
Իսկ ես, դա անում են ամեն օր`
Ես քեզ սիրում եմ


Երբ ցավում է սիրտդ,
երբ չես հասկանում որտեղ է միտքդ,
երբ հոգով ապրում ես ուրիշ աշխարհում ուրեմն իմացիր,
որ քո սրտում արդեն սերն է ապրում


Համբուրում եմ այն շուրթերը,
որ կարդում են այս տողերը,
Թող միշտ հիշեն այս գրողին,
որ ՍԻՐՈՒՄ է կարդացողին...


Ես ամուսնանում եմ
Մյուս շաբաթ երեկույթ ա լինելու
Քիչ մարդիկ են հրավիրված
Դու նույնպես ոչ մի նվեր մի բեր
Բեր մեկին, որ ամուսնանա ինձ հետ:

Երազներում դու իմն ես, իսկ կյանքում դու երազ ես:

Օ՜, քո աչքերը նման են աստղերի: Մեկը՝ վերև, մեկը՝ ներքև...


Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը Փարիզն է,
Ամենագեղեցիկ աշտարակը՝ Էյֆելյանը,
Իսկ աշխարհի ամենագեղեցիկ աչքերը՝ հիմա կարդում են այս SMS-ը


SMS նշանակում է`
S - ՍՐՏԻՍ
M - ՄԻԱԿ
S - ՍԵՐ
Այսպիսով սրտիս միակ սիրուն ուղարկում եմ SMS:
Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ


Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը:

Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել:

Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի:

Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես:

ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին:

Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք:

Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը:

Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր:

Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը:

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:

Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
Nike-ի նոր գովազդը: Write the future

Nike-ի նոր գովազդը: Write the future

6 տարեկան հրաշամանուկը նվագում է դաշնամուր (Տեսանյութ)

6 տարեկան հրաշամանուկը նվագում է դաշնամուր (Տեսանյութ)

Ծխելը վնասակար է առողջությանը (Ֆոտոշարք)

Ծխելը վնասակար է առողջությանը (Ֆոտոշարք)












 



 


2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղացանկը

2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղացանկը




Ձեզ եմ ներկայացնում 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի օրերը և ժամերը: Կարող եք նաև տպել և փակցնել պատին:

Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ


Ծուլությունը մեր այն արատներից է, որի հետ մենք հաշտվում ենք ամենից հեշտ:

Կյանքը հետ պտտվող անիվ է. գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ...

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա,ուր խաղում են,բայց գարշելի է կյանքի մեջ,ուր ապրում են:

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:

Սերը նման է կարմրուկին` որքան ավելի ուշ է գալիս այնքան ավելի վտանգավոր է:

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով իր մեջ ուժ է գտնում:

Պետք է լինել մի քիչ նման` միմյանց հասկանալու համար, բայց պետք է լինել մի քիչ տարբեր` միմյանց սիրելու համար:

Մեկն առաջին շարքում անգույն է, սակայն երկրորդում փայլում է:

Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը

Ով վրեժխնդիր է լինում, նա ուրիշների հետ կործանում է իրեն:
Կարճամետրաժ օսկարակիր ֆիլմ: Կամուրջ

Կարճամետրաժ օսկարակիր ֆիլմ: Կամուրջ


Կարճամետրաժ օսկարակիր ֆիլմ մի մարդու մասին, ով կանգնում է շատ բարդ ընտրության առջև:
Հետաքրքիր 3D մուլտֆիլմ: Զարթուցիչ

Հետաքրքիր 3D մուլտֆիլմ: Զարթուցիչ

Հետաքրքիր տատուսներ

Հետաքրքիր տատուսներ

Ապրիր առանց ատելու, ատում են միայն թույլերը

Ապրիր առանց խաբելու, խաբում են միայն վախկոտները

Կյանքին հավատա, չէ որ նա ամեն տեսակ գրքերից ավելի լավ է սովորեցնում:

Կյանքում ապրելու համար սևագիր մի արա, թե չէ մաքրագրելու համար ժամանակ և հնարավորություն չես ունենա..

Ոչ ոք չգիտի ինչ կա իմ սրտում, Ինչի համար եմ ես հաճախ տխրում...

Ապրիր ինչպես կարող ես, եթե չի ստացվում ապրել «ինչպես ուզում ես»

Սիրելը խորապես մարդկային է, սակայն ոչ բոլորն են ի վիճակի մարդկայնորեն սիրել:

Նա ով կարծում է, թե կարող է ապրել առանց ուրիշների, շատ սխալվում է, իսկ նա ով կարծում է , թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն, սխալվում է ավելի:

Ոչ մի բանի չհավատալ նույնն է, ինչ հավատալ ամեն ինչի:

Եթե ուզում ես ազատ ժամանակ ունենալ, զուր ժամանակ մի կորցնի:

Ով երբեք երեխա չի եղել , երբեք հասուն մարդ չի դառնա:

Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
Համակարգչայն խաղ: Split Second Velocity

Համակարգչայն խաղ: Split Second Velocity


Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Հետաքրքիր SMS-ներ

Հետաքրքիր SMS-ներ



Այնքան խելացի ես դու: Գանգդ նեղություն չի տալի՞ս:

Ի՞նչ ես նայում: Սոտկա չե՞ս տեսել:

(Ուղարկել գիշերվա 1000-ին) Ո՞նց ես, լա՞վ ես: Ես ոչինչ քունս չի տանում, հո դու քնած չէի՞ր: Լավ ինչ որէ, մենակ թե պատասխանը հիմա չուղարկես, առավոտյան 11-ից հետո զանգիդ կսպասեմ:

Քեզ նայելով երեխա եմ դառնում, որը գիտի մենակ մի բառ՝ ՈՒԶՈՒՄ ԵՄ:

Սիրում եմ քեզ ինչպես X-ը Y-ին, ինչպես Ջիմին Ռիտային..

Իսկ դու գիտես ինչքա՞ն լավն ես, ինչքան քախցր ու անուշ ես, իսկ դու գիտե՞ս, որ իմ վարդն ես, շատ փշոտ ես, բայց դե լավն ես:

Դու ապրում ես իմ մտքերում,
Ապրում ես իմ հոգում,
Վարձի փողը չե՞ս ուզում տալ:

Կարողա ուրիշ սոտկի ես սիրում: Ասա իմանանք ում հետ գործ ունենք:

Ցրտերի պատճառով Ձեր հաշիվը սառեցված է:

Եթե վախենում եք չաղանալուց, ապա ուտելուց առաջ մի բաժակ օղի խմեք:
Ալկոհոլը հաղթահարում է վախի զգացողությունը:
Յանուկովիչն ու քամին (Տեսանյութ)

Յանուկովիչն ու քամին (Տեսանյութ)

Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը

Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը



Ներկայացնում եմ Երևան քաղաքի ավտոբուսների, միկրոավտոբուսների և տրոլեյբուսների ներքաղաքային կանոնավոր երթուղային ցանցը, որի միջոցով կարող եք տեսնել նշված հասարակական տրանսպորտների երթուղու ճանապարհը:


Հեղինակային խաղ: Գուշակիր

Հեղինակային խաղ: Գուշակիր



Ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված հերթական խաղը, որը կոչվում է «Գուշակիր»: Խաղում անհրաժեշտ է գուշակել համակարգչի պահած քառանիշ թիվը 10 փորձից: Հուշման առաջին թիվը ցույց է տալիս, թե քանի նիշն է համընկնում համակարգչի պահած թվի նիշերի հետ, իսկ երկրորդը թիվը ցույց է տալիս ճիշտ դիրքում գտնվող նիշերի քանակը: Պատասխանը հաստատելու համար պետք է սեղմել ծաղրածուի քթի վրա:

Google Translate ծառայության լեզուների ցանկում ավելացել է հայերենը

Google Translate ծառայության լեզուների ցանկում ավելացել է հայերենը



Google Translate թարգմանչական ծառայության լեզուների ցանկում ավելացել է հայերենը։ Նշեմ, որ Google Translate-ում տվյալ պահին կան ավելի քան 56 լեզուներ: 

2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը

2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական օրհներգը

Հետաքրքիր ստատուսներ

Հետաքրքիր ստատուսներ

H

Չես կարող շահել այն մարտը, որին չես մասնակցում...

Բավական է միայն մարդ դառնա նշանավոր, իսկույն գտնվում են դպրոցում նրա կողքին նստած ինչ-որ մեկը:

Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները:

Առաջարկում եմ առաջարկել չառաջարկված առաջարկներ

Ես զարմանում եմ այն բանից, որ չեմ զարմանում ոչ մի բանից...

Եթե նման են օրերդ բոլոր, կնշանակի ապրել ես մի օր:

Այժմ համակարգիչը հասանելի է բոլորին, սակայն շուտով բոլորը հասանելի կլինեն համակարգչին...

Փրկիր քեզ քեզանից, մյուսներից մի կերպ կպրծնես:

Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է:

Եթե չես ուզում ապրել, զբաղվիր մեկ այլ բանով...
Ինչպես ներբեռնել Letitibit-ի, DepositeFiles-ի և նմանատիպ կայքերի ֆայլերը Download Master ծրագրով

Ինչպես ներբեռնել Letitibit-ի, DepositeFiles-ի և նմանատիպ կայքերի ֆայլերը Download Master ծրագրով


Ինտերնետային ֆայլային սերվերները անվճար հնարավորություն են տալիս ներբեռնել ֆայլեր միայն որոշակի արագությամբ: Եթե ներբեռնվող ֆայլի ծավալը մեծ է, այդ դեպքում ստիպված պետք է ժամերով չանջատել համակարգիչը և սպասել մինչև ներբեռնումը ավարտվի: Սակայն պարզվում է, որ կարող եք  ներբեռնել նմանատիպ սերվերների ֆայլերը  Download Master ծրագրով և ցանկացած պահի դադարեցնելու ու հետագայում վերսկսել ներբեռնումը:


1. Բացեք ներբեռնվող ֆայլի էջը:

2. Սեղմեք անվճար ներբեռնելու կոճակը: Letitbit կայքի դեպքում նկարում նշված կոճակը:


3. Սպասեք մի քանի վայրկյան (Letitbit-ի դեպքում 60 վրկ.) ու գրեք պահանջվող կոդը: 


4. Հայտնված հղման վրա սեղմեք մկնիկի աջ կոճակով և ընտրեք հղումը պատճենահանող տարբերակը: Տվյալ դեպքում "копировать адрес ссылки"



5. Ներբեռնեք և բացեք Download Master ծրագիրը:


6. Սեղմեք ավելացնել կոճակը:




7. Տեղադրեք պատճենած հասցեն ու սեղմեք բեռնավորել կոճակը:


8. Եթե ցանկանում ենք կանգնեցնել ներբեռնումը և այն հետագայում շարունակել, ապա Download Master-ից կանգնեցրեք ներբեռնումը (Pause, ոչ թե Stop): Շարունակելու համար կրկնեք 1-ից 4 կետերում նշված գործողությունները: Այնուհետև բացեք Download master-ը, մկնիկի աջ կոճակով սեղմեք ֆայլի վրա, ընտրեք "свойства" և տեղադրեք նոր պատճենված հասցեն: Ամենավերջում նշեք տվյալ ֆայլը և սեղմեք Start կոճակը: