Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Գուգլի պատճառով բլոգը այսուհետ ունի նոր հասցե



Հարգելի այցելուներ, հիմա ես ձեզ կպատմեմ Գուգլի մասին դառը իրականությունը: 2 շաբաթ առաջ առավոտյան երբ ես ուզում էի նորություն ավելացնել բլոգում, մի նամակ եկավ Գուգլից, որում ասվում էր, որ իրենց ռոբոտները իմ բլոգում հայտնաբերել են սպամ, ներողություն էին խնդրում ռոբոտների կողմից պատճառած անհանգստության համար և հավաստացնում էին, որ իրենք կստուգեն ու 4 աշխատանքային օրվա ընթացքում և կբացեն արգելափակումը: Դե ես իհարկե միշտ լավն եմ լսել գուգլի մասին և հուսով սպասում էի: Բայց երբ լրացավ մի շաբաթը, արդեն սկսեցի անհանգստանալ: Գրեցի բազմաթիվ նամակներ, որոնք այդպես էլ մնացին անպատասխան: Ինչպես կարելի բռնել ու մի օրվա մեջ արգելափակել բլոգ, որի վրա բավականին աշխատանք էր տարվել ու ինչպես կարելի է չպատասխանել մարդկանց նամակներին: Ես ամբողջովին հույսս կորցրեցի այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնաբերեցի, որ նմանատիպ դեպքերի համարյա 70%-ի մոտ այդպես էլ արգելքը չեն հանում: Այսպիսով ես որոշեցի ստեղծել նոր բլոգ (armen-mkrtchyan.blogspot.com) և մեծ դժվարությամբ վերականգնեցի նյութերի զգալի մասը: Այնպես որ բլոգերներին խորհուրդ կտամ հաճախակի պատճենեն իրենց նյութերը համակարգչի մեջ, այլապես Գուգլի վրա հույս դնել չի կարելի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: