Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Դուք ինձ չգիտեք


Դուք ինձ չգիտեք, կամ էլ վատ գիտեք,
Որ լավն եմ այդքան, որտեղի՞ց գիտեք,
Վատն եմ անսահման, դա դուք չգիտեք,
Որ ես բարի եմ, որտեղի՞ց գիտեք,
Դաժան եմ անչափ, դա դուք չգիտեք,
Այն, որ սիրում եմ, որտեղի՞ց գիտեք,
Չէ’ ես խղճում եմ, դա դուք չգիտեք,
Ես տառապում եմ, դա էլ չգիտեք,
Թե երջանիկ եմ, որտեղի՞ց գիտեք,
Դուք իմ խոսքերին , դեմքիս մի նայեք,
Ես ձեզ խաբում եմ, դա էլ չգիտեք,
Սովորակա՞ն է, երբ ես ժպտում եմ,
Ես ձեզ ծաղրում եմ, դա էլ չգիտեք,
Որ ես ուրախ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ձեզնից դժբախտ եմ, դա դուք չգիտեք,
Թե ես անկեխծ եմ, որտեղի՞ց գիտեք,
Ես դերասան եմ, դա էլ չգիտեք:
Դուք ձեզ խաբում եք, էդ հո լավ գիտեք,
Բայց հանուն ինչի՞ , դա դուք չգիտեք:
Խաղում եմ ձեզ հետ նույն բեմի վրա,
Որը բոլորդ կյանք եք անվանել. . .
Վատ դեր եք տվել, լավն եմ ձևանում,
Բայց սա կյանքը չէ, դուք դա չգիտեք:
Այս ձեր կեղծ կյանքում ես ինձ կորցնում եմ,
ՈՒ թե ո՞վ եմ ես դա դուք չգիտեք. . . .

Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. isk mer gracner@ karox en linel?u ete ha vonc

    ReplyDelete
  2. Այո, կարող են լինել, կարող եք ուղարկել mail-ով կամ facebook-ով, նշելով նաև հեղինակին, ես կնայեմ, եթե հավանեմ, կտեղադրվի անպայման

    ReplyDelete