Բանաստեղծություն: ՈՒ ես հասկացա

Ամսաթիվ


ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին,
 Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել…
 “Սիրիր, որ սիրվես” իզուր չէ ասված
Իզուր չի ասել ամենազոր Աստված,
Որ քեզ սիրողից երես մի դարձնի
Կյանքը քեզ նույն կերպ կպատասխանի:
 Երբ հետո սիրես էլ քեզ չեն սիրի,
Երբ որ նվիրվես էլ չեն նվիրվի,
Երես կդարձնեն նույն հենց քեզ նման
Եվ խաբկանքներ քեզ միայն կմնան:
 Եվ այդ ժամանակ շատ ուշ կլինի,
Երբ որ իմանաս սերն ինչ գույն ունի…



Հեղինակ՝ Պարույր Սևակ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. Հեղինակը` Հայկ Մկրտչյան, ըստ էս աղբյուրի
    http://lovegoldpoems.wordpress.com/468-2/%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A5%D6%80/

    ReplyDelete