Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հեղինակային ծրագիր: HolidayReminder

Հեղինակային ծրագիր: HolidayReminder


Ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված հերթական ծրագիրը, որի միջոցով կարող եք հիշել գալիք տոները:

Բանաստեղծություն: Բեռան ներքո

Բանաստեղծություն: Բեռան ներքո



Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…


Հեղինակ՝ Պարույր Սևակ
Հետաքրքիր SMS-ներ

Հետաքրքիր SMS-ներ



Բարև: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.
Դու բաստուրմա սիրու՞մ ես


Մի նյարդայնացրու ինձ.....Շուտով ես տեղ չեմ գտնի թաքցնելու դիակները:

Գնա, գնա, դու իմ նամակ,
Մի կորցրու դու ժամանակ,
Կյանքիս հանիր դու քնից
Ու համբուրիր իմ կողմից:

Քո բուրմունքը բոլորը զգում են հեռվից:
Երբ դու գնում ես, քո բուրմունքը երկար մնում է
Եվ չի թողնում մոռանամ քո գոյության մասին
ԻՄ ՓՈՔՐԻԿ ՍԽՏՈՐԻԿ...

Ողջույ՛ն: Ես ոստիկանությունում եմ: Ինձ բռնել են: Բոլոր փաստերը իմ դեմ են:
Մեղադրանքը. "Չափից դուրս գեղեցիկ է": ՓՐԿԵՑԵ՜Ե՜Ե՜Ե՜Ե՜Ք:

Ես հոգնել եմ լռելուց ու զգացմունքներս թաքցնելուց:
Ես քեզ պետք է խոստովանեմ...
Ե
Ես
Ես ս
Ես սի
Ես սիր
Ես սիրո
Ես սիրու
Ես սիրում
Ես սիրում ե
Ես սիրում եմ
Ես սիրում եմ ք
Ես սիրում եմ քե
Ես սիրում եմ քեռուս


Չէ, ես չեմ հանգչի քո սրտի խորքում, մոխիր չեմ դառնա ոչ մի խարույկից, հեռու չի քշի ինձ ոչ մի քամի, ոչ մի հանճար ձեռք արձան չի դաչձնի: Թեկուզ և հեռվից ես քեզ կսիրեմ իմ այս ձեռքերով քեզ կպաշտպանեմ, քեզ այցի կգամ խավար օրերիդ, ու երջանկության մոմեր կվառեմ:


Եթե դու շոկոլադ ես, ապա ամենաքաղցրն ես, եթե դու արչուկ ես, ապա ամենափափուկն ես, եթե աստղ ես, ամենափայլունն ես, եթե դու իմ ընկերուհին ես, ամենալավն ես:

Ու թե մի օր հոգիտ թախծի ու քեզ մի պահ մենակ զգաս, ես քո սրտին կգամ այցի, որ քեզ երբեք մենակ չզգաս:

Ընդհամենը 10 տառ, ընդհամենը 3 բառ, որ անգին են ու շատ քաղցր, որ ուզում եմ գոռալ բարձր ու դրանք են ՝ "Ոնց ես քաղցր":

Ապրիր սիրելով
Սիրիր ներելով
Ներիր ժպտալով:

Իսկ դու գիտես ինչքան լավն ես, ինչքան քաղցր ու համով ես, իսկ դու գիտես, որ իմ վարդն ես, շաաատ փշոտ ես, բայց դե լավն ես:

Երբ տեսա քեզ վախեցա սիրել, իսկ հիմա երբ սիրում եմ վախենում եմ կորցնել:

Տանջվել...այս բառն ինձ հարազատ է դարձել:
Հիասթափվել...ինչքան եմ սրա միջով անցել:
Խանդել...սա սովորություն է դարձել:
Սիրել...այստեղ պետք է քո անունը գրել:
Օպտիկական խաբկանքներ

Օպտիկական խաբկանքներ


Քանի ոտ ունի փիղը?

Փորձեք հաշվել սև կլոր կետերը

Նկարը 180 աստիճան պտտելուց այլ նկար է դառնում

AB և BC գծերը հավասար գծեր են


Ուշադիր նայեք նկարի կենտրոնում գտնվող 4 կետերին մոտավորապես 30 վայրլյան, այնուհետև փակեք Ձեր աչքերը ու նայեք առաստաղին: Կտեսնեք Քրիստոսի պատկերը:
Տիգրան Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Տիգրան Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն


Երեկ Անթալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անկեղծ ասած շատ ուրախալի փաստ է, հաշվի առնելով նաև Կարեն Գիլոյանի ուրախությունը ուղիղ եթերում:

Մարդու ուղեղը ունակ է կարդալ այսպիսի տեքստեր

Մարդու ուղեղը ունակ է կարդալ այսպիսի տեքստեր



Aoccdrnig to rscheearch at Cmabrigde Uinervtisy, it deosn't mttaer in waht oredr the ltteers in a wrod are, the olny iprmoatnt tihng is taht the frist and lsat ltteer be at the rghit pclae. The rset can be a toatl mses and you can sitll raed it wouthit a porbelm. Tihs is bcuseae the huamn mnid deos not raed ervey lteter by istlef, but the wrod as a wlohe.
Eva Cassidy - Time After Time

Eva Cassidy - Time After Time

Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ

Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ


Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից ստեղծված հերթական նախագիծը, որտեղ հավաքված են Ֆեյսբուքում առկա հայկական այն էջերը, որոնք ունեն ավելի քան 1000 լայք: Կարող եք նաև առաջարկել բացակայող էջերը և դրանք վերանայելուց հետո կավելացվել համակարգում:
Աֆորիզմներ անկախության մասին

Աֆորիզմներ անկախության մասին



Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության:

Նա ով խիզախ է, անկախ է:

Ես գիտեմ միայն մեկ ազատություն, և դա մտքի ազատությունն է:

Մարդը ազատ է այն պահից, երբ նա զանկանում է լինել ազատ:

Քանի դեռ մենք ազատ ենք ընտրել մեր գործողությունները, մենք ազատ չենք այդ գործողությունների հետևանքների ընտրության հարցում:

Անկախությունը դա հնարավորություն է դառնալ ավելի լավը:

Ավելի լավ է մեռնել անկախության համար, քան ապրել շղթայված:

Քնած ժամանակը լավագույն ժամանակն է անկախ լինելու համար, քանի որ երազներում չկա օրենքներ:

Անկախությունը անվճար չի, այն արժե օրեկան մեկ զինվոր:

Թող անկախությունը երբեք չմահանա Ձեր ձեռքերում:

Առանց անկախության, ոչ ոք իրականում անուն չունի:
Շնորհավոր սեպտեմբերի 21: ՀՀ Անկախության հռչակագիր

Շնորհավոր սեպտեմբերի 21: ՀՀ Անկախության հռչակագիր


Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Օպտիկական խաբկանքներ

Օպտիկական խաբկանքներ



Նկարը անիմացիա չի, բայց ուշադիր նայելուց այն շարժվում է:



Նկարի կենտրոնին նայելով շարժեք Ձեր գլուխը դեպի էկրան կամ հակառակ ուղղությամբ:


Նկարը ինքնին հանելուկ է: Ես անձամբ չեմ հասկանում թե ինչպես կարող է A և B կետերի գույները նույն գույնը լինեն, բայց փորձել եմ բոլոր ծրագրերով ու համոզվել:

Ուշադիր նայելով նկարի կենտրոնի խաչին, նկարի կլորակները կամաց-կամաց անհետանում են:



Հորիզոնական գծերը զուգահեռ գծեր են:
Էկրանի գեղեցիկ նկարներ: Հայաստան

Էկրանի գեղեցիկ նկարներ: Հայաստան






Հայերեն SMS-ներ

Հայերեն SMS-ներ



Ապացուցված է,որ աշխարհի ամենաանխելք մարդիկ SMS կարդալուց ներքև իջեցնելու կոճակը սեղմում են բութ մատով....................Հեյ,մի փորձիր թաքցնել մատդ,մենք արդեն տեսել ենք:

Դու աշխարհի ամենատհաս, գեշ, անտակտ, համառ, անխելք, անիմաստ, անբան մարդկանց կարող ես մտափոխել քո ժպիտով, որովհետև դու մարդ չես, դու հրեշտակ ես։

Խնդրում եմ այս խոսքերիս լուրջ կվերաբերվես, չխնդաս, չդատապարտես. Աշխատիր հասկանա ինձ. հիմա ես շատ հուզված եմ երեվի այն պատճառով, որ չգիտեմ, թե ինչպես կընդունես այս բառերս. Ամեն դեպքում դւ իրավունք ունես իմանալ ճիշտը. Իմացիր, որ... Ձմեռ Պապի գոյություն չունի:

Ուշադրություն. Ներկայացնում ենք ձեզ նոր առաջարկ. Այսուհետև րոպեավարձը կախված կլինի միայն բաժանորդի ուղեղի չափից. Շնորհավորում ենք. Դուք խոսելու եք անվճար:

Ներողություն ենք խնդրում, ցուրտ ձմռան պատճառով ձեր հաշիվը սառեցված է:

Այս SMS ի փոխարեն ուզում էի ուղարկել աշխարհի ամենագեղեցիկը ամենալավն ու ամենաբարին, այն առանց ինչի դու չես կարող ապրել գեթ մի վայրկյան ,այն ինչ քո կյանքի իմաստն է ու քո իդեալը, բայց ավաղ ես չտեղավորվեցի հեռախոսի էկրանին, այնպես որ ծնունդդ շնորհավոր:

Մի' սպանեք մոծակներին, չէ որ նրանց երակներում ձեր արյունն է հոսում...

Կինը կարող է միլիոնատեր դարձնել ցանկացած միլիարդատիրոջ:

Տղաս, դու թողել ես քո հեռախոսը տանը:
Մայրիկ:

Հարգելի բաժանորդ, մինչև հունվարի 31-ը ձեր քարտը լիցքավորելու դեպքում Դուք կստանաք 5 կգ ալյուր, 1 կգ լոբի, 2 լիտր ձեթ և 1 խուրձ ավելուկ!!!!!!!!!!!!!

Սիրիր կատակել, բայց մի կատակիր սիրո հետ,
կատակիր սիրով, բայց մի սիրիր կատակով:

Երբ դու լինես մենակ, երբ դու լինես տխուր, երբ դու մթության մեջ լինես, այդ ժամանակ ես իմ սպիտակ նժույգով կգամ քո պատուհանի տակ ու կգոռամ.
– Ժավե՜լ-ժավե՜լ, ժավելի՜ սպիրտ…

Փոխիր դիրքդ, ավելի լավ է կանգնիր, մի շտապիր այժմ մի փոքր աջ շարժվիր, իսկ հիմա ձախ, մի փոքր հետ, հետո առաջ: Նորից ամեն ինչ փչացրեցիր, անգամ ալեհավաքը ճիշտ դիրքով չես կարողանում դնել:

Եթե չես կարող սիրել 1-ին ,ապա սիրիր 1:30 կամ 2-ին:

Բարեվ: Ես վերջապես որոշեցի մի հարց տալ: Մեր ծանոթության առաջին օրվանից այդ հարցը տանջում է ինձ, բայց ես այսքան ժամանակ խիզախություն չունեի այդ մասին խոսելու քեզ հետ: Սկզբից ենթադրություն էի անում, հետո փորձում էի գուշակել քո հայացքից, բայց ի վերջո որոշեցի անձամբ քեզ դիմել մի կողմ դնելով համեստությունը.
Դու բաստուրմա սիրու՞մ ես
Հայերեն Աստվածաշունչ PDF ֆորմատով

Հայերեն Աստվածաշունչ PDF ֆորմատով


Վերջերս բլոգում տեղադրել էի իմ կողմից պատրաստած հայերեն Աստվածաշունչը, որը նախատեսված էր հին բջջային հեռախոսների համար: Սենսորային էկրանով հեռախոսների վրա այն չի աշխատում, քանի որ ծրագիրը ղեկավարելու համար անհրաժեշտ են հատուկ կոճակներ: Այդ  Աստվածաշունչը աշխատում է այնպիսի հեռախոսների վրա, ինչպիսիք են օրինակ Nokia 6233, 6300, 6500, 6700, 6234, 8800 և այլն: Մնացած հեռախոսների ու համակարգչի համար կարող եք ներբեռնել PDF ֆորմատով ֆայլը և այն բացել ցանկացած PDF Reader ծրագրով:
Այսօր ծրագրավորողների միջազգային օրն է

Այսօր ծրագրավորողների միջազգային օրն է


Այսօր նշվում է ծրագրավորողների միջազգային օրը: Այս տոնը նշվում է ամեն տարվա 256-րդ օրը: Շնորհավորում եմ բոլոր ծրագրավորողներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ






Honda ավտոմեքենայի կրեատիվ գովազդ

Honda ավտոմեքենայի կրեատիվ գովազդ

Համակարգչային խաղ: Mafia 2

Համակարգչային խաղ: Mafia 2



Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը:

Հետաքրքիր գովազդ

Հետաքրքիր գովազդ

Հումորային ստատուսներ

Հումորային ստատուսներ




Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բոյկոտել են աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը և Հոլանդիա-Իսպանիա խաղի փոխարեն դիտել են ՈՒլիս-Գանձասար խաղը:

Երիտասարդականի պադզեկմայի տակ բացվել է նոր լահմաջոյանոց. Լահմաջոյանոց «Ջեկո»

Հայ ֆիլմը նկարել է «Ավատար» ֆիլմի հայկական տարբերակը: Մասնագետները նշում են, որ հատուկ էֆեկտների վրա գումար չի ծախսվել: Ի դեպ նշենք, որ նկարահանումները տեղի են ունեցել Մեծամորի ատոմակայանի հարեւանությամբ:

9-րդ մասիվը որոշել է միանալ Վրաստանին:

Եվա Ռիվասին օդանավակայանում դիմավորելու ժամանակ ծաղիկների փոխարեն բերել են «Տաշիրի» պիցցա:

Երևանի 76 համարի երթուղային տաքսու վարորդին հրավիրել են «Ֆորմուլա 1» մրցարշավին մասնակցելու: Վարորդը ելույթ է ունենալու «Կիլլեր» մականվամբ:

Հայաստանում արդեն երկու տարի է` հանդես է գալիս նոր թատերախումբ, որը իր ներկայացումների մեծ մասը կազմակերպում է Մատենադարանի շրջակայքում:

Հայաստանի եւ Ուզբկեստանի հավաքականների ֆուտբոլիստները որոշել են խառնվեն ու հալալ կիսվեն:

Արսեն Գրիգորյանների odnoklassniki պարոլները նույնն են:

Ուրախ լուր.
Կորեական հեռուստաընկերություններից մեկը գնել է «Որբերը» սերիալի ցուցադրման իրավունքը:

«Mea culpa»-ի դերասանները հյուրախաղերով հանդես կգան Չինաստանում: Հետադարձ տոմսը պատվիրված է 2087թ-ի մարտի 24-ին:

Աղբյուրը` www.amr.am
Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ






Բանաստեղծություն: Դպրոցի ճամփան

Բանաստեղծություն: Դպրոցի ճամփան



Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:

Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն:


Հեղինակ՝ Հովհաննես Թումանյան
Ագաթա Քրիստի - Գրքերի ժողովածու (367 գիրք)

Ագաթա Քրիստի - Գրքերի ժողովածու (367 գիրք)




Ինչպես ներբեռնել
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Սեղմեք ներքևի «Ներբեռնել» կոճակը:
3.Բացեք ներբեռնված torrent ֆայլը: