Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Դպրոցի ճամփան



Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:

Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն:

Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
5 Comments

5 մեկնաբ.:

  1. Հովհաննես Թումանյան

    ReplyDelete
  2. Այս բանաստեղծությունը գրել է Ալեքսանդր Ծատուրյանը

    ReplyDelete
  3. Ոչ, այս բանաստեղծությունը գրել է Ալեքսանդր Ծատուրյանը

    ReplyDelete
  4. Ոչ, այս բանաստեղծությունը գրել է Ալեքսանդր Ծատուրյանը

    ReplyDelete