Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Անդորր է այգում



Անդորր է այգում: Ծառերը մեղմիկ
Բամբասանքներ են փսփսում իրար,
Զույգեր են քայլում սահուն, անաղմուկ…
Սպասում եմ քեզ, գիշեր է, ամառ:

Հավատում եմ ես իմ բարի հույսին
Եվ փնտրում եմ քեզ հայացքով ագահ.
Թեկուզ հոգնատանջ ննջում է այգին,
Բայց շատրվանը խշշում է. «Կգա՜ա՜»:

Լուսինն իր դեղին օրորն է ցանում,
Շիթ – շիթ քամվում է հավատս հսկա,
Եվ շատրվանն է կարծես հարցնում
Մեղավոր ու մեղմ խոխոջով. «Չեկա՞ա՞վ»:

Մենակությունից թախծում է սիրտս,
Մեռավ հավատս, դարձավ ուրվական,
Թոշնում է վշտից վերջին ծաղիկս
Իսկ շատրվանը հաստատում. «Չեկա՜ա՜վ»...



Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն