Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Դու մի՛ հավատա...




Դու մի՛ հավատա ժպտուն աչքերին,

Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սրտում գանգատներ ունի...

Դու շատ մի՛ խաբվի ժտուն աչքերից,
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Ծլում են սրտի ավերակներից
Տխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում էնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ էնպես ժպտում է զվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի:


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն