Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հեղինակային ծրագիր: Watermark Studio

Հեղինակային ծրագիր: Watermark Studio



Ծրագիրը նախատեսված է լուսանկարներին տեքստային կամ պատկերային պիտակներ (watermark) ավելացնելու համար: Կարող եք նշել թղթապանակը ու դրա մեջ գտնվող բոլոր լուսանկարները ավտոմատ կհայտնվեն ծրագրում: 


Ծրագրում կան բազմաթիվ կարգավորումենր: Կարող եք փոխել Watermark-ի դիրքը,  թափանցելիությունը, չափսը և այլ պարամետրեր:

Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ





Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ



Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:

Շատ առաջ կգնա նա, ով չի զիջում իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել անպաշտպանների հանդեպ:

Մեծ արժանիք չէ, եթե մարդ ազնիվ է միայն նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան կաշառել:

Եղիր քաղաքավարի բոլորի հետ, մարդամոտ` շատերի հետ, տնավարի` ոմանց հետ:

Սիրեք այն ճշմարտությունը, որը մեզ շտկում է և մերժում այն, որը մեզ շողոքորթում է:

Մենք ավելի շատ խոսում ենք թշնամիների մասին, քան գովում մեր բարեկամներին:

Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց:

Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն դյուրին է այն ձեռքից բաց թողնելը:

Սովորաբար մենք ատում ենք նրանց, ում արհամարհել չենք կարող:
Ինչ է Windows-ի hosts ֆայլը և ինչպես պաշտպանվել Ֆիշինգից

Ինչ է Windows-ի hosts ֆայլը և ինչպես պաշտպանվել Ֆիշինգից




Hosts ֆայլը գտնվում է Windows օպերացիոն համակարգի C:\Window\System32\drivers\etc թղթապանակում: Hosts-ը սովորական տեքստային ֆայլ է, որի յուրաքանչյուր տող պարունակում է 2 արժեք: Առաջին արժեքում նշվում է այն հասցեն, որի վրա պետք է վերահասցեավորվի երկրորդ արժեքում նշված հասցեն: Օրինակ եթե գրված է 10.10.10.10 www.odnoklasniki.ru, ապա ինտերնետ դիտարկիչում odnoklasniki.ru հասցեի փոխարեն կբացվի 10.10.10.10 IP հասցեին համապատասպան ինտերնետային հասցեն: Hosts ֆայլով կարող եք նաև արգելափակել որոշ կայքեր: Օրինակ Youtube կայքն արգելափակելու համար պետք է այդ ֆայլի մեջ ավելացնել 127.0.0.1 www.youtube.com տողը: Այդ դեպքում Youtube.com այցելելիս ինտերնետ դիտարկիչը վերահասցեավորվում է 127.0.0.1 հասցեի վրա, որը հանդիսանում է Ձեր համակարգչի լոկալ հասցեն:


Այս Ֆայլը երբեմն օգտագործվում է հակերների կողմից ֆիշինգային գրոհների համար: Օրինակ, եթե հակերները ցանկանում են, որ  odnoklasniki.ru հավաքելիս օգտատերը հայտնվի իրենց կայքում, ապա բավական է hosts ֆայլում ավելացնել odnoklasniki.ru կայքն ու վերահասցեավորվող արժեքը: 




Խորհուրդ կտամ Ձեր համակարգիչներում ստուգել Hosts ֆայլը և համոզվել, որ Ձեր համակարգիչը ոչ մի վնասակար հասցեի վրա վերահասցեավորում  չի կատարում: Ֆայլը սկզբնական վիճակում պետք է ունենա լուսանկարում պատկերված տեսքը:

Հ.Գ.
Ցանկացած կայքի IP հասցե կարելի է իմանալ օրինակ www.hostip.info կայքի միջոցով:

Հ.Գ.Գ.
Hosts ֆայլում փոփոխություններ անելու համար պետք է բացեք տեսքստային խմբագրիչը (օրինակ Notepad-ը) Admisitrator ռեժիմով և այդ խմբագրիչով բացեք վերևում նշված թղթապանակում գտնվող hosts ֆայլը: Փոփոխություններ անելուց հետո պետք է պահպանեք ֆայլը:
Բանաստեղծություն: Ես լռում եմ դեռ

Բանաստեղծություն: Ես լռում եմ դեռ


Ես լռում եմ դեռ, լռում շարունակ
Ու չեմ ցանկանում ինքս իմ առջև
Բացել գաղտնիքն այն բարդ ու պարզունակ`
Ինչքան եմ ուզում ես քեզ հետ կանչել...
Դու էլ ես լռում,սակայն տարբեր է,
Ուրիշ է իմ ու քո լռությունը,
Քո ձայնին կարոտ սիրտս հարբել է
Ու կորցրել է հանգստությունը:
Բայց իմ հարբեցող սիրտը դեռ անհագ
Կլանում է քո թունդ լռությունը,
Ես թախծի ծովն եմ սուզվում անհատակ,
Ինձ լքում է իմ գիտակցությունը:
Իմ դեմքին է դեռ ժպիտն այն հիմար,
Որ թաքցնում է իմ թուլությունը,
Ինչպես եմ ուզում ես գոռալ հիմա,
Որ կարոտել եմ քո խենթությունը...
Սակայն կապկպված իմ այս կարոտին
Խեղդում է միջիս հպարտությունը,
Ու դժկամորեն դեռ քարշ եմ տալիս
Հոգիս բզկտող քո լռությունը...
Windows-ի էկրանին տեղադրվող օգտակար ծրագիր: RocketDock

Windows-ի էկրանին տեղադրվող օգտակար ծրագիր: RocketDock



Այս ծրագիրն իրենից ներկայացնում գեղեցիկ ու պարզ վահանակ, որը տեղադրվում է էկրանի 4 կողմերից որևէ մեկում: Այս վահանակի վրա կարելի է տեղադրել ցանկացած ծրագրի կամ խաղի նշան:


Ծրագիրն իր մեջ ներառում է ինտերֆեյսի բազմաթիվ թեմաներ, որոնց շնորհիվ կարող եք ծրագիրը ձևավորել ըստ Ձեր ճաշակի:

Անգլերեն ստատուսներ

Անգլերեն ստատուսներ





Sometimes, when I say I'm ok, I want someone to look at me in the eyes, hug me tight & say- I know your not Ok, so tell me the truth.

Even the strongest feeling expires when ignored

It's better to dream of something you may never have than to lose something you always dreamed of having.

Never use your heart in all your decisions. God placed our brain on top so that you'll use it first before using your heart.

Sometimes things don't happen the way we want it.But after the pain, failure and disappointment, we become stronger in a way those things are Blessings.

One of the best things in life is seeing a smile on a persons face and knowing that you put it there.

Choose who you want to be not who others choose to see :)

I love the ones who are in my life and make it amazing. I also love the ones who left my life and made it fantastic.

Never ignore a person who loves you and cares for you. One day you may realise you've lost the moon while counting the stars.

GOD gives, gives, gives and Forgives ... HUMAN gets, gets, gets and Forgets.

Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ





Էկրանի նկարներ: Կենդանիներ

Էկրանի նկարներ: Կենդանիներ






Հետաքրքիր ստատուսներ

Հետաքրքիր ստատուսներ



Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:

Եթե Էդիոսոնը չհնարեր էլեկտրականությունը, ապա մենք մինչև հիմա ստիպված էինք լինելու հեռուստացույց նայել մոմի լույսի տակ:

Դժվար է ընկեր ձեռք բերել: Ավելի դժվար է կորցնել թշնամուն:

Լռությունը միակ ոսկին է, որը կանանց չի հրապուրում:

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտք:

Ինչ է գիտելիք: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:

Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին: Իսկ կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:
Բանաստեղծություն: Դու գիտես գերել

Բանաստեղծություն: Դու գիտես գերել


Դու գիտես գերել խոսքերով սիրուն,
Հմայել գիտես անմեղ սրտերն,
Շուրթերդ անվերջ սեր են խոստանում,
Բայց մնում են դու խոսքերիդ գերին…


Այո՛, դու գիտես, թե ինչպես գերել,
Բարի աչքերով, ժպիտով թովիչ,
Ու եթե պետք է, կարող ես ներել,
Չէ՞ որ դու գիտես ամեն-ամեն ինչ…


Ճիշտ է, դու գիտես, կարող ես գերել,
Դառնալ կատարյալ մի ակնթարթում,
Սակայն չգիտես դու անկեղծ սիրել,
Սերն է, որ բնավ չկա քո հոգում…


Այնքա՜ն հպարտ ես, որ գիտես գերել,
Եվ հոգուդ խորքում հերոս ես ասես,
Սակայն եթե դու չես կարող սիրել,
Ուրեմն ոչինչ, ոչինչ չգիտես.
Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ






Հիպնոզացնող տեսանյութ

Հիպնոզացնող տեսանյութ

Հայտնի մարդիկ Աստծո մասին

Հայտնի մարդիկ Աստծո մասին



Ոչ մի գուբ այնքան խորը չէ, որ Աստծո սերը դրանից ավելի խորը չլինի:
Կորի Թեն Բում

Դու ինքդ լինելու առանձնաշնորհը այն է, որ կարող ես ճանաչել ու սիրել Աստծուն`քեզ համար:
Մայոր Իեն Թոմաս

Չեմ կարող ասել. <<Հոժար եմ,Տե’ր>>, սակայն`<<Հոժար եմ, որ դու ինձ հոժար դարձնես>>:
Էֆ. Բի. Մեյեր

Ոչ թե մեծ հավատի կարիքը ունես, այլ` հավատ մեծ Աստծո հանդեպ: Թեկուզև հավատդ մանանեխի հատիկի չափ լինի, բավարար է լեռներ տեղափոխելու համար:
Հադսըն Թեյլոր

Աստծո ծառան միայն մի Տեր ունի:
Ջորջ Մուլլեր

Կյանքում միայն մի պարագայում պետք է գտնվենք`ԱՍՏԾՈ ՄԵՋ:
Հադսն Թեյլոր

Մ’ի աղոթիր,որ հեշտ ժամանակներ գան: Աղոթի’ր,որ ուժեղ մարդ լինես: Մ’ի աղոթիր,որ ուժերդ բավարար լինեն գործերիդ կատարման համար: Աղոթի’ր,որ գործերիդ համապատասխան ուժ ունենաս:
Ֆիլիպ Բրուկս

Այնպես քայլի’ր, կարծես հաջորդ քայլովդ Երկնքի շեմն ես անցնելու:
Ջիմ Էլիոտ
Բանաստեղծություն: Կա՞ արդյոք մի տեղ

Բանաստեղծություն: Կա՞ արդյոք մի տեղ


Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող եմ փախչել ամենից
ու անէանա՜լ,
որտեղ մտքերս կարող են թռչել
ու ճախրել ազա՜տ`
չվախենալով քո մասին խորհե՜լ:
Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող եմ խենթանա՜լ մի քիչ
ու չվախենա՜լ,
որտեղ կարող եմ խելահե՜ղ սիրել
ու լինել սիրված`
չվախենալով մեր սերը կորցնե՜լ:
Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող ենք մեր սերը փրկել
ու երջանկանա՜լ,
որտեղ կարող ենք ապրել անարցունք`
Աստծո օրհնությամբ`
չվախենալով
մեր սերը երգե՜լ...


Կա՞ արդյոք մի տեղ...
Թե կա, պատրա՜ստ եմ
քեզ հետ ես թռչել
Դեպ անհայտություն,
Սիրո խե՜նթ աշխարհ...
Դիսնեյի մուլտֆիլմերում կրկնվում են կերպարների շարժումները (Տեսանյութ)

Դիսնեյի մուլտֆիլմերում կրկնվում են կերպարների շարժումները (Տեսանյութ)

Ինչպես ֆոտոշոփի միջոցով թվային լուսանկարը վերածել գրաֆիկական պատկերի

Ինչպես ֆոտոշոփի միջոցով թվային լուսանկարը վերածել գրաֆիկական պատկերի




Այս դասում ցույց է տրվում, թե ինչպես է հնարավոր ոտոշոփի միջոցով թվային լուսանկարը վերածել գրաֆիկական պատկերի: 

1.Բացեք որևէ նկար (ցանկալի է, որ այն լինի լավ որակով)



2.  Հետո Filter menu-ից նշեք Blur->Smart Blur

3. Բացված պատուհանում ընտրեք Edge only

4. Հետո փոփոխեք Radius և Threshold պարամետրերի արժեքները: Պետք է ստացվի հետևյալը`


5. Հետո սեղմեք Ctrl+I և փոխեք սև ու սպիտակ գույների տեղերը`

Այստեղ կարող եք կանգ առնել, եթե Ձեզ դուր է գալիս այս տեսքով, բայց կարող եք նաև շարունակել՝ ավելի լավ արդյունք ստանալու համար:

6.Filter->Artistic->Cutout և փոփոխեք պարամետրերը ըստ Ձեր հայեցողության: Արդյունքում կստացվի հետևյալը՝


Անգլերեն ստատուսներ

Անգլերեն ստատուսներ




I don't understand why destiny allowed some people to meet, when there's no way for them to be together..

A Computer is like a Female - even your smallest mistakes are stored in memory.

Silence doesn't always mean YES. Sometimes, silence means LOADING...

If someone wants to be part of your life, they'll make an effort to be in it.

If you don't know, then ask me. If you don't agree, then argue with me. If you don't like, then say it to me. But don't keep silent and judge me.

Never make the same mistake twice,There are so many new ones,Try a different one each day.

Never tell your problems to anyone...20% don't care and the other 80% are glad you have them.

Don't waste your moments with people who don't deserve a moment of your time!

There are three kinds of people; those that make things happen, those that watch things happen and those who don't know what's happening.

Past mistakes help us find the right person with the good reason at the perfect season.
Օպտիկական Խաբկանք: Գանգ, թե ձմեռ պապ

Օպտիկական Խաբկանք: Գանգ, թե ձմեռ պապ



Ստեղծեք Ձեր մասնակցությամբ հերոսական կարճ ֆիլմ

Ստեղծեք Ձեր մասնակցությամբ հերոսական կարճ ֆիլմ


Ներկայացնում եմ հերթական հետաքրքիր կայքը, որի միջոցով կարող եք պատրաստել Ձեր մասնակցությամբ զվարճալի ֆիլմ: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել Ձեր լուսանկարներից որևէ մեկը ու վերջ: Արդյունքում Դուք կդառնաք 2012 թվականի հերոսը

Բանաստեղծություն: Թե գնում ես

Բանաստեղծություն: Թե գնում ես




Թե գնում ես, այնպես գնա, որ քեզանից իմ հոգու մեջ հետք չմնա…
Թե մնում ես, այնպես մնա, որ իմ սրտի ամեն անկյուն քեզնով լցվի ու լիանա…
Թե սիրում ես, այնպես սիրիր, որ հիանամ,
Որ հայացքիդ հանդիպելիս մի պահ կյանքից անէանամ,
Որ չլսեմ ոչ մի շշուկ, չտարբերեմ ցերեկ եւ մութ,
Որ տաք լինի ցուրտ ձմռանը,
Եվ զովանամ շոգ ամռանը…
Այնպես սիրիր, որ իմ սիրտը անվերջ թնդա,
Որ այլ աչքեր եթե ժպտան, չնկատեմ ու լուռ անցնեմ…
Սիրիր այնպես, որ արթնանամ՝ քեզ տեսնելու տենչանքով լի,
Որ երբ քնեմ, քեզ երազիս այցելելու համար միայն…
Այնպես սիրիր, որ խենթանամ…
Այնպես սիրիր, որ արբենամ…
Սիրիր այնպես, ինչպես…
Ես՝ ՔԵԶ…
Օրվա կադրը

Օրվա կադրը


Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ



Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:

Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, երբեք էլ չէր սկսվել:

Լավագույն տարբերակի ընտրությունը երբեմն բարդանում է դրա չափազանց պարզ լինելու հանգամանքով:

Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է:

Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի տալիս է համբերատարներին։

Սերը թեորեմ է, որն անընդհատ պետք է ապացուցել:

Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։

Ծխելը թույլ է տալիս հավատալ, որ դու ինչ-որ բան ես անում , երբ ոչինչ չես անում:

Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:
Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ





Էկրանի գեղեցիկ նկարներ

Էկրանի գեղեցիկ նկարներ