Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Կա՞ արդյոք մի տեղ


Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող եմ փախչել ամենից
ու անէանա՜լ,
որտեղ մտքերս կարող են թռչել
ու ճախրել ազա՜տ`
չվախենալով քո մասին խորհե՜լ:
Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող եմ խենթանա՜լ մի քիչ
ու չվախենա՜լ,
որտեղ կարող եմ խելահե՜ղ սիրել
ու լինել սիրված`
չվախենալով մեր սերը կորցնե՜լ:
Կա՞ արդյոք մի տեղ,
որտեղ կարող ենք մեր սերը փրկել
ու երջանկանա՜լ,
որտեղ կարող ենք ապրել անարցունք`
Աստծո օրհնությամբ`
չվախենալով
մեր սերը երգե՜լ...


Կա՞ արդյոք մի տեղ...
Թե կա, պատրա՜ստ եմ
քեզ հետ ես թռչել
Դեպ անհայտություն,
Սիրո խե՜նթ աշխարհ...


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն