Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Իմ սերը քեզ


Իմ սերը քեզ չտվեց ոչինչ...
Հալվեց երազս`ձեռքերիդ վրա,
Զուր էի փնտրում` հայացքս դեմքիդ,
Որ ինձ չլքես,որ կողքիս մնաս...


Իմ սերն այդպես էլ քեզ չհամոզեց,
Թե որքան խենթ եմ կարոտի հարցում,
Որ քեզ պատրաստ եմ կյանքովս պահել,
Միայն թե լինես կողքիս, իմ սրտում...


Իսկ դու ընտրեցիր մեկ այլ ճանապարհ,
Մեղադրեցիր ինձ իմ սիրո հարցում,
Եվ քո հայացքը` մերկ սառույց դարձած,
Կարոտս դարձրեց մի կապույտ մշուշ...


Բայց սերս քայլեց իր դժվար ճամփով,
Շատ հաճախ ապրեց միայն քեզ համար,
Մաքառեց անվերջ, տենչաց, որ մի օր
Նոր երազ դնի ձեռքերիդ վրա...


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն