Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Ես լռում եմ դեռ


Ես լռում եմ դեռ, լռում շարունակ
Ու չեմ ցանկանում ինքս իմ առջև
Բացել գաղտնիքն այն բարդ ու պարզունակ`
Ինչքան եմ ուզում ես քեզ հետ կանչել...
Դու էլ ես լռում,սակայն տարբեր է,
Ուրիշ է իմ ու քո լռությունը,
Քո ձայնին կարոտ սիրտս հարբել է
Ու կորցրել է հանգստությունը:
Բայց իմ հարբեցող սիրտը դեռ անհագ
Կլանում է քո թունդ լռությունը,
Ես թախծի ծովն եմ սուզվում անհատակ,
Ինձ լքում է իմ գիտակցությունը:
Իմ դեմքին է դեռ ժպիտն այն հիմար,
Որ թաքցնում է իմ թուլությունը,
Ինչպես եմ ուզում ես գոռալ հիմա,
Որ կարոտել եմ քո խենթությունը...
Սակայն կապկպված իմ այս կարոտին
Խեղդում է միջիս հպարտությունը,
Ու դժկամորեն դեռ քարշ եմ տալիս
Հոգիս բզկտող քո լռությունը...


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Էլի իմ գրածն է:
    Շնորհակալություն :)

    ReplyDelete