Բանաստեղծություն: Ինչու է նաև...

Ամսաթիվ


Ինչու է նաև այսպես պատահում.
Ինչ հարկավոր է, քիչ է պատահում,
Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում:
Ինչու, ասացեք, նոր հանդիպելիս`
Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս,
Բայց հակառակն են հետո դուրս գալիս:
Ովքեր իրար հետ կապրեին սրտանց,
Ինչու են հաճախ լինում անջատված,
Ուրիշների հետ և չհասկացված:
Եվ ինչու ենք մենք մի պահ կուրանում,
Ինչու ենք միայն հետո իմանում,
Թե ով է լավը, բայց ընտրեցինք ում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն