Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
2010թ ամփոփում: Ամանորյա մաղթանքներ

2010թ ամփոփում: Ամանորյա մաղթանքներ


Ահա և հասանք 2010 թվականի ավարտին: Մի կողմից տխրում ենք, որովհետև գուցե կիսատ գործեր ունենք թողած ու մի բան այնպես չի ստացվել, սակայն մյուս կողմից էլ ուրախանում, որ սկսվում է նոր տարի, որի էջերը ամբողջովին դատարկ են ու մենք կարող ենք լրացնել այդ էջերը մեր ուզեցած բառերով: Միայն կխնդրեմ Աստծուց, որ այդ էջերում այլևս չհիշատակվեն տխրություններ, ցավեր, տառապանքներ, հուսահատություններ, հիվանդություններ և այլ սարսափելի բառեր, այլ դրանք լեցուն լինեն երջանկություն, սեր, առողջություն, հաջողություն և այլ դրական բառերով: Կխնդրեմ Աստծուց, որ գալիք տարում մեր իշխանությունների մեջ մի քիչ խիղճ արթնանա, որպեսզի մտածեն թե ինչի համար են իրենք հայտնվել այդ պաշտոններում: Որպեսզի նրանք պատրաստակամ լինեն լուծում տալ ժողովրդի ցանկացած խնդրի: Չնայած բլոգը ստեղծման օրվանից զերծ է մնացել քաղաքականությունից և բնավ էլ մտադրություն չունի հետագայում շոշափել այդպիսի թեմաներ: Կխնդրեմ նաև հայ ժողովրդից, որպեսզի այլ երկրներից վերցնել միայն դրական բաները: Մենք ունենք մեր հայկականը, մեր սեփականը: Կխնդրեմ մի փոքր մտածել, թե ինչի համար ենք մենք համարվում առաջին ազգը, ով ընդունել է Քրիստոնեությունը: Մտածել, թե մեր առօրյայ կյանքում որքանով ենք մենք քրիստոնյա,  թե որքանով ենք հեռացած մեր այդ չափազանց պարտավորեցնող կոչումից: Բարություն արեք, լցվեք  բարությամբ, այլ ոչ թե նախանձով: Վերջիվերջո այս կյանքում ամեն ինչ անցողիկ է և պետք չի ընկնել փառքի ու հարստության հետևից: Պետք է պարզապես մնալ լավ մարդ, ինչը միշտ էլ գնահատվում է ու գնահատվելու է:      




Մի փոքր խոսեմ բլոգի մասին: Ճիշտն ասած սկզբից չէի կարծում, որ այսքան հեռու կգնամ ու բլոգը այսքան սիրված կլինի: Սակայն բլոգը ունենալով ընդամենը 7 ամսվա պատմություն գրանցել է բավականին նկատելի հաջողություններ: Միայն ասեմ, որ 7 ամսվա ընթացքում բլոգի էջերի դիտումը անցել է 95000-ը: Բլոգն ունի մի քանի տասնյակ ակտիվ մասնակիցներ, որոնց շնորհիվ գոյատևում է այն: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց: Սիրով լսում եմ ցանկացած քննադատություն, հարց, կարծիք և առաջարկ: Բլոգի նյութերի մեծամասնություն ձևավորվել է հենց այցելուների օգնությամբ: Ցանկացած հարցով կարող եք գրել armen.mkrtchyan@gmail.com  էլեկտրոնային փոստին: Բոլոր նամակները կարդացվում են և ոչ մի նամակ չի անտեսվում: Եթե ունեք գեղեցիկ գաղափարներ, ստեղծագործություններ կամ ցանկացած այլ հետաքրքիր նյութ,  ապա ուրախ կլինեմ դրանք տեղադրել: 
  
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Կական վերադառնում է

Կական վերադառնում է




Բրազիլիայի և Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կական վերջապես ապաքինվեց և պատրաստ է դուրս գալ խաղադաշտ: Կական իր Twitter-ի էջում տեղադրել է այն մարզակոշիկները, որոնցով մի քանի օրից դուրս է գալու խաղադաշտ: Դրանց վրա գրված է` Jesus In First Place:

Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ





Բանաստեղծություն: Նոր տարվա գիշեր

Բանաստեղծություն: Նոր տարվա գիշեր



Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ
թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ`
մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին`
հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր,
թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն,
հրաշք ապրեն այս գիշեր:
Թե կան սրտեր` չար նախանձով,
դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով
խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան,
դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն
իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք,
թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով
բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան,
թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ
ողջագուրվեն այս գիշեր:
Արարչագործ իմ ժողովուրդ, թող որ խմենք մինչև լույս
Թափվող ձյունի նման մաքուր խղճիդ կենացն այս գիշեր...


Հեղինակ՝ Մետաքսա Պողոսյան
Ինչպես տեսնել YouTube-ով նվագարկվող երգի բառերը

Ինչպես տեսնել YouTube-ով նվագարկվող երգի բառերը



Նախորդ նյութերից մեկում անդրադարձել եմ համակարգչի մեջ գտնվող երգերի բառերը տեսնելու եղանակին: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես է հնարավոր տեսնել անմիջապես YouTube-ում նվագարկվող երգի բառերը:

1.Բացեք Google Chrome-ը:

2.Տեղադրեք այս հավելվածը:

3.Այցելեք YouTube կայքը և բացեք որևէ հայտնի երգ:

4.Սեղմեք տեղադրված հավելվածի նշանի վրա և կտեսնեք ընթացիկ երգի բառերը: Եթե հավելվածը չի ցուցադրում բառերը և հարցնում է թույլտվության մասին, ապա սեղմեք Yes, always կոճակը:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ամանորյա ստատուսներ

Ամանորյա ստատուսներ




Մենք կբացենք գիրքը: Դրա էջերը դեռ դատարկ են: Մենք կգրենք այնտեղ մեր բառերը: Գիրքը կոչվում է "Հնարավորություն", իսկ առաջին գխուխը` "Նոր Տարի":

Ինչպես տեսնում եմ, հրաշքները տեղյակ չեն, որ իրենք պետք է կատարվեն Ամանորին:

Սիրելի ձմեռ պապ, իսկ կլինի էս անգամ պարզապես փող տաս?  

Ամանորը կարող եք դիմավորել, կարող եք նաև չդիմավորել, սակայն այն այնուամենայնիվ կգա:

Ով ուղղարկի միանման ամանորյա մաղթանքներ, մինչև ապրիլ կլինի իմ սև ցուցակում: 

Արմենտել անցկացնում է ամանորյա նոր ակցիա, որին մասնակցում են բոլորը, ակցիան կոչվում է "Ցանցը ծանրաբեռնված է" : 

Ամանորը ունի հոտ, դա մանդարինի և եղևնու հոտն է:

Ամանորյա գիշերվա խորհուրդ` "Պետք չի ուտել դեղին ձյուն" 

Սիրելի ձմեռ պապ, այս նամակը սպամ չի, այլ իրական հնարավորություն փող աշխատելու ինտերնետում: 

Ամանորին համակարգչի սեղանին բացի դատարկ բաժակներից հայտնվում են նաև մանդարինից մնացած կճեպները:
"Երկիր Մեդիա" ուղիղ եթեր

"Երկիր Մեդիա" ուղիղ եթեր


Կինոյի միջազգային օրը

Կինոյի միջազգային օրը



1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Լյումեր եղբայրների առաջին կինոսեանսը: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը "Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան": Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: 


Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:
Ինտերակտիվ անիմացիա: Երգող ձիերը

Ինտերակտիվ անիմացիա: Երգող ձիերը



Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:

Էկրանի Ամանորյա նկարներ

Էկրանի Ամանորյա նկարներ





Օրվա կադրը

Օրվա կադրը


Ինչպես ձայնագրել Skype-ի զանգերը

Ինչպես ձայնագրել Skype-ի զանգերը



Այսօր կխոսենք Skype-ի ձայնային և վիդեո զանգերի ձայնագրման մասին: Ձայնագրելու համար լավագույն ծրագրերից է Pamela for Skype-ը, որը նախատեսված է ինչպես խոսակցությունները ձայնագրելու, այնպես էլ մի շարք այլ դեպքերի համար: Ներկայացնեմ Pamela for Skype-ի հնարավորություններից մի քանիսը`

1.Skype-ի բոլոր տեսակի զանգերը և տեքստային գրառումների ձայնագրում:

2. Ձայնային և վիդեո ինքնապատասխանիչ:

3. Ծննդյան օրերի հիշեցում:

4.Էմոցիոնալ ձայների գրադարան, որոնք կարող եք օգտագործել խոսակցության ժամանակ:

5.Խոսակցության ժամանակ նշումներ անելու հնարավորություն:

Դժվար խաղ: Գծերը չհատել

Դժվար խաղ: Գծերը չհատել



Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ինչ են 2010թ. ամենաշատը որոնել YouTube-ում

Ինչ են 2010թ. ամենաշատը որոնել YouTube-ում



2010 թվականի ընթացքում YouTube-ում ամենաշատ որոնվող արտահայտություններն են՝

Էկրանի հետաքրքիր նկարներ

Էկրանի հետաքրքիր նկարներ





Էկրանի գեղեցիկ նկարներ: Ծաղիկներ

Էկրանի գեղեցիկ նկարներ: Ծաղիկներ






Փոփոխություններ բլոգում: Նոր մենյու և պիտակներ

Փոփոխություններ բլոգում: Նոր մենյու և պիտակներ

Բլոգում կատարվում են փոփոխություններ նյութերի պիտակների հետ կապված: Բլոգում հայտնվել է նաև թարմացված ու ավելի կատարելագործված մենյու: Մոտակա օրերին հնարավոր են որոշակի խնդիրներ նյութերի կատեգորիաների ու պիտակների հետ կապված:
Տեղադրեք Ձեր լուսանկարը և դարձեք պարող Ձմեռ Պապ

Տեղադրեք Ձեր լուսանկարը և դարձեք պարող Ձմեռ Պապ




Եթե ուզում եք օրիգինալ ձևով շնորհավորել ինչ-որ մեկի Ամանորը, ապա կարող եք օգտվել այս կայքից: Ձմեռ պապու գլխի փոխարեն ընտրում եք Ձեր լուսանկարը և դառնում  պարող ձմեռ պապ:

Բանաստեղծություն: Ես ինչպե՞ս ասեմ

Բանաստեղծություն: Ես ինչպե՞ս ասեմ


Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
Երբ ժամանակն ու տարածությունն էլ
Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:
Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
Որ տեսնվելու հույս բնավ չկա:
Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
Միախառնված անցյալ ու ներկա:
Հայերեն աֆորիզմներ

Հայերեն աֆորիզմներ



Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է:

Ով անշնորհք ձեռքով ճանկում է վարդը, թող չգանգատվի, թե փշերը իրեն ծակում են:

Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից, ինչն անձամբ իրեն է պատկանում:

Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից:

Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժվախտ է համարում:

Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից:

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ:

Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է:

Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է:

Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:

Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Էկրանի գեղեցիկ նկարներ: Նոր տարի

Էկրանի գեղեցիկ նկարներ: Նոր տարի




Հայերեն դեմոտիվատորներ

Հայերեն դեմոտիվատորներ





Օրվա կադրը

Օրվա կադրը


Լենին պապին մեռել է, մեզի անտառ թողել է

Լենին պապին մեռել է, մեզի անտառ թողել է




Պարզվում է երկրագնդի վրա Խորհրդային Միության տարիներին ծառերով ստեղծվել են Լենինի անունով գրություններ: Այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ 40 տարի անց հնարավոր կլինի այդ գրությունները տեսնել համակարգիչների էկրաններից: 54.468142, 64.79923 կոորդինատում կարող ենք տեսնել Ленину 100 лет գրառումը: Նմանատիպ ևս մեկ գրառում է հայտնաբերվել հետևյալ կոորդինատում` 54.419444, 56.780278:
Բլոգում Ճանճեր են հայտնվել: Սպանեք դրանց

Բլոգում Ճանճեր են հայտնվել: Սպանեք դրանց




Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը: