Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես ազատվել երգերի Unknown Track / Unknown Artist թեգերից և դրանց կցել ճիշտ տվյալներ



Հաճած համակարգչով երգեր լսելու ընթացքում նկատում ենք, որ այդ երգի վերնագիրը Unknown Track է, երգչի անունը Unknown Artist է, ալբոմի անունը Unknown Album է, իսկ երգի նկարի տեղը ցույց է տալիս երգի հետ բոլորովին կապ չունեցող նկար: Դեռ համակարգչի մեջ մի կերպ կարելի է համակերպվել, բայց երբ այդ երգերը տեղադրում ենք հեռախոսի մեջ, ապա սկսվում է իսկական խառնաշփոթ: Այսօր կփորձենք վերջ տալ այդ խառնաշփոթին մի քանի պարզ քայլերով: Երաժշտական ֆայլի թեգն իրենից ներկայացնում է որոշակի տվյալների խումբ, որոնք կցվում են երաժշտական ֆայլերին` դրանց լրացուցիչ ինֆորմացիա հաղորդելու համար: Քանի որ երաժշտական ֆայլերի մեծամասնությունը ներբեռնվում են ինտերնետից, ապա կարելի է ենթադրել, որ դրանց թեգերը բոլորովին էլ չեն համապատասխանում իրենց նպատակին: Յուրաքանչյուր օգտագործող կարող է այդ թեգերը փոփոխել ու իր ցանկացած ինֆորմացիան գրել:
MedioMonkey ծրագիրը իրենից ներկայացնում է երաժշտական գրադարան, որի մեջ ներառված է ֆայլեր նվագարկելու, ֆայլերի ֆորմատներ փոփոխելու, սկավառակների վրա ֆայլեր ձայնագրելու և իհարկե ֆայլերի թեգերի հետ աշխատելու ֆունկցիաներ: Ընդ որում թեգերը կարելի է փոփոխել նաև ավտոմատ, այսինքն եթե գիտենք երգի անունը, կամ եթե երգի թեգի մեջ գրված են որոշակի կիսատ տվյալներ, ապա ծրագիրը կարող է ավտոմատ ինտերնետից ներբեռնել երգի մասին ամբողջ ինֆորմացիան` ներառյալ երգի ալբոմի լուսանկարը:



Երգի թեգն ինտերնետից ներբեռնելու համար հարկավոր է կատարել հետևյալ գործողությունները:

1.Ներբեռնեք MediaMonkey ծրագիրը այստեղից:
2.Բացեք երաժշտական ֆայլը MediaMonkey ծրագրով:
3.Աջ կողմում գտնվող Playlist-ից ընտրեք տվյալ երգը ու մկնիկի աջ կոճակով սեղմել դրա վրա:


4. Բացված մենյույում ընտրեք Auto Tag From Web
5. Եթե երգի մասին որոշակի ինֆորմացիա կա նախնական թեգում, ապա բացված պատուհանում գրվում է այդ ինֆորմացիան և ծրագիրը փորձում է գտնել երգի մասին ինֆորմացիան նախնական ինֆորմացիայի հաշվին: Իսկ եթե չկա, ապա կարող եք ներմուծել երգի մասին Ձեր իմացած տվյալները (երգի անուն, երգիչի անուն) ու սեղմել փնտրել:


6. Եթե որոնումը արդյունք չի տալիս, փորձեք փնտրել այլ սերվերում՝ բացված պատուհանի options կոճակը սեղմելով:


7. Սեղմեք Auto Tag կոճակը ինֆորմացիան ներբեռնելու համար:

Հ.Գ.

Վերջում ավելացնեմ, որ եթե ձեր երաժշտական ֆայլի թեգը այժմ պարունակում է ամբողջական և ճիշտ տվյալներ, ապա կարող եք ձեր էկրանին տեսնել երգի բառերը MiniLyrics ծրագրի շնորհիվ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
20 Comments

20 մեկնաբ.:

  1. շատ եմ սիրում ինֆորմացիա մատուցելու քո ձևը և լեզուն :) :) :)

    ReplyDelete
  2. Chem karoxanum voch mi cragir bernel dzer kayqic...Inch anem???(((Qashum em wordov e bacum byac chi linum...Inch anem?

    ReplyDelete
  3. Առաջին անգամ եմ լսում, որ Exe ֆայլերը Word-ով բացի, պրոբլեմը ձեր համակարգչի մեջ է, երևի ինչ-որ բան խառնվել է:

    ReplyDelete
  4. Isk inch-vor ban karox em anel,vor baci???Miayn dzer kayqic chem karoxanum ogtvel...((((

    ReplyDelete
  5. Խնդրում եմ կոնկրետ ասել որ քայլին ինչ է անում, միգուցե կարողանամ օգնել

    ReplyDelete
  6. Erb fayl@ bernum em arden hamakargchi mej e...uzum em bacel...chi bacum chgitem inch cragrov bacel...(open with chgitem inch cragrov...indz mot wardn e talis)

    ReplyDelete
  7. Ուրեմն winRar ծրագիր չունեք, փորձեք ներբեռնել այստեղից` http://www.rarlab.com/rar/wrar40b3.exe

    ReplyDelete
  8. Anchap shnorhakal em...)))Nereceq anhangstacnelu hamar...)));;)

    ReplyDelete
  9. Բարև Արմեն ջան ես ծրագիրը ճիշտ չի գտնում, կարաս ավելի լավ բան առաջարկես?

    ReplyDelete
  10. Շատ շնորհակալություն, Արմեն ջան... Ինձ մոտ ամեն ինչ նորմալ ստացվեց :)

    ReplyDelete
  11. Armen jan qo asac tex@ search em tali ,,,gruma no result was found... inch anem?

    ReplyDelete
  12. ուրեմն երգի Tag-երը ճիշտ լրացված չեն

    ReplyDelete
  13. isk vordexic xorurd ktas erger qshem , vor tag-er@ chisht @Lni

    ReplyDelete
  14. chi linuuuuum im mot voch mi kerp... :((

    ReplyDelete
  15. Armen jan qasheci normal engav hmi hech mi audio u video fayl chi bacum aseci uninstall anem eli ira ikonkeq@ mnac vrqeq u eli chi bacum aj klick es tali arajine dranov bacelu tarberakna.uzeci poxem po umalchayu pragram sarqem vindows media eli chexav inch anem

    ReplyDelete