Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Երևան քաղաքի տոնական միջոցառումները


>


Ամանորյա միջոցառումներ կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Դեկտեմբերի 27, 28 և 29-ից վարչական շրջանների կենտրոններից կտրվի տոնական միջոցառումների մեկնարկը, որը հետո կշարունակվի մայրաքաղաքի կենտրոնում:
Դեկտեմբերի 31-ին, ժ. 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթների հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաև մանկական խաղեր, կլինեն տարբեր մրցույթներ և վիկտորինաներ։ Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր։




Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-ից 22:00-ն Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։
Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումներն արդեն մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժ.15:00-ից 18:00-ն այստեղ անց են կացվում ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչև հունվարի 6-ը:




Այս տարի միջոցառումները հագեցած կլինեն նաև սահադաշտի վերածված Կարապի լճում: Այստեղ դեկտեմբերի 30-ից մինչև 2011թ. հունվարի 6-ը կկազմակերպվեն գեղասահքի ցուցադրական ելույթներ` Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ և արտասահմանյան կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, <<Բուրատինո>> հեքիաթ-պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։ Սահադաշտում օրական 30 րոպե տևողությամբ կանցկացվի նաև հոկեյի մրցաշար:


Աղբյուրը` Երևանի քաղաքապետարան

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն