Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Բանաստեղծություն: Գարուն է գալիս

Բանաստեղծություն: Գարուն է գալիս


Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:

Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն ասես գույնը գցել է:

Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:

Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:

Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
Էկրանի գեղեցիկ նկարներ: Գարուն

Էկրանի գեղեցիկ նկարներ: Գարուն





Օրվա կադրը

Օրվա կադրը

Հանգստացրեք Ձեր նյարդերը: Պատժեք շեֆին

Հանգստացրեք Ձեր նյարդերը: Պատժեք շեֆին




Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
True Love - Soja

True Love - Soja

Կահույք-Տրանսֆորմեր (Տեսանյութ)

Կահույք-Տրանսֆորմեր (Տեսանյութ)

Օրվա կադրը

Օրվա կադրը

Քանի՞ անգամ կարող ես սեղմել

Քանի՞ անգամ կարող ես սեղմել



Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
Անտուան դե Սենտ Էկզյուպերի - Աղոթք

Անտուան դե Սենտ Էկզյուպերի - Աղոթք



Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Ինչպես կտրել երգերը կամ ավելացնել տարբեր էֆեկտներ դրանց վրա

Ինչպես կտրել երգերը կամ ավելացնել տարբեր էֆեկտներ դրանց վրա



AudaCity ծրագիրը նախատեսված է երաժշտական ֆայլեր ձայնագրելու և մշակելու համար: Այն շատ թեթև ու արագ է աշխատում: Ծրագիրը ներառում է նաև բազմաթիվ երաժշտական էֆֆեկտներ, որոնք կարող եք կիրառել երաժշտական ֆայլերի վրա: Վերջնական արդյունքը MP3 ֆորմատով պահպանելու համար պետք է ներբեռնեք և տեղադրեք այս ֆայլը: Այնուհետև Audacity-ծրագրի File մենյույում սեղմեք Export as mp3 կոճակը և ընտրեք lame գրադարանը, որը գտնվում է C:\Program Files (x86)\Lame for Audacity թղթապանակի մեջ:
Նմանակները (Զվարճալի ֆոտոշարք)

Նմանակները (Զվարճալի ֆոտոշարք)