Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Տեսնել Odnoklassniki.ru կայքի գլխավոր լուսանկարը մեծ չափսերով

Տեսնել Odnoklassniki.ru կայքի գլխավոր լուսանկարը մեծ չափսերով



Odnoklassniki.ru կայքի փակ պրոֆիլով օգտատիրոջ գլխավոր լուսանկարը մեծ չափսերով տեսնելու համար անհրաժեշտ է այցելել փակ պրոֆիլի էջ և աջ քլիք անել գլխավոր նկարի վրա: Այնուհետև պետք է ընտրել Copy Image URL ու պատճենված հասցեն տեղադրել ներքևի գտնվող 2-րդ կետի կողքի դաշտում: Վերջում սեղմեք 3-րդ կետում նշված կոճակի վրա:

Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-1)

Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-1)



Հայաստանում արդեն մի քանի տարի գործում է մի հիանալի մշակույթի կենտրոն, որտեղ հայ պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են և ամբողջ ազգի դատին են ներկայացնում իրենց մտքերը: Մի ժամանակ այդ դպրոց ընդունվելը արժեր 300 դրամ, իսկ վերջերս այն դարձել է անվճար: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն կրեատիվ մտածելակերպ ու անհավանական տաղանդ: Եվ այսպես, դպրոցը կոչվում է Օդնոկլասնիկի: Ներկայացնեմ այդ կենտրոնի մտքի գոհարները՝

Ով մեր հետա-մեր հետա, Ով Մեր հետ չի-Բերետա….

IM ARCUNQNERIN MENAK SOXNA ARJANI

chunes status zangi tatus 4i ta status kta brabus...

Mer ser@ shat qnnutyunner a ancel,daje liqvit a mnacel,de isk hima ari chtoxnenk vor durs mna...

2tari sireci,2amis spaseci,2shabat 4tesa,20oric moraca,2jamic mahaca,bayc qo inadu saxaca

I love you sirelis, My life become txralic, Why my heart kotrecir And me alone toxecir....

UTEM? CHUTEM? UTEM? CHUTEM? BA VOR CHUTEM? ES INCH UTEM? KAM MI ROPE.INCHI CHUTEM? LAV HASKACANQ ASENQ UTEM ISK INCH UTEM? DU KTOXES? KYANQT UTEM...

Es kaputak siro cov, isk du bari, qnqush kov

ԲԱՐԵՎ-ԲԱՐԵՎ ДЕВУШКА, КУДА ИДЕШЬ СОЛНЫШКА)))? ԱՐԻ ԳՆԱՆՔ ՄԱՆ ԳԱԼՈՒ ВМЕСТЕ С ТОБОЙ ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՉԵՄ ԳԱ, ՉԵՄ ԳԱ Я С ТОБОЙ! ԵՍ ՓՈՔՐԻԿ ԵՄ,ТЫ БОЛЬШОЙ ЕСЛИ ՄԱՄԱՆ ԻՄԱՆԱ ԻՆՁ ԿԾԵԾԻ СЕРЬЕЗНА НЕ БОЙСЯ ՀՈԳՅԱԿՍ В 10 ЧАСОВ ՏՈՒՆ ԿԳԱՆՔ ЕСЛИ БОЛЬШЕ ՄՆԱՑԻՆՔ СКАЖЕМ КИНО ԳՆԱՑԻՆՔ

Однажды ES SIRECI,у очень сильно POSHMANECI.BAYC DE ARTEN очень поздно VO4IN4 POXEL невозможно .День придет U ES пойду NRAN сильно обниму ,у AKANJIN прошепчу: любить тебя ES вечно буду,у никогда не забуду,TEKUZ с тобой я не буду...!!!!

Kyanqs sirt unes? - ha Ba xies qyap xaxum?

Es mi mard em, mi qich bard em, shat titiz em, mi qich gij em, de es masin imaceq, u im dzerq@ dimaceq

ES ODNOKLASSNIK@ VONCOR XALADELNIK LINI GITES VOR MEJ@ BAN CHKA BAYC OR@ MI QANI ANGAM BACUMES

♥♥♥...Bari or♥,kam kes or♥, Inches anum du aysor♥, Tox gorcert karevor♥, Karda statuss amen or,♥:-D♥...

Sorry կյանքս, просто судьба такая, բայց դու don't worry be happy, չնայած без меня ինչ happy
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ֆոտոշոփին փոխարինող 2 օնլայն ծառայություններ

Ֆոտոշոփին փոխարինող 2 օնլայն ծառայություններ



Ներկայացնում եմ նկարների ձևավորման 2 օնլայն ծառայություններ, որոնք կարող են փոխարինել Photoshop ծրագրին:





Վլադիմիր Իլիչը չկա, բայց նրա անունը կա Երևան-Սևան մայրուղու վրա

Վլադիմիր Իլիչը չկա, բայց նրա անունը կա Երևան-Սևան մայրուղու վրա



Նախորդ նյութերից մեկում գրել էի, որ երկրագնդի վրա Խորհրդային Միության տարիներին ստեղծվել են մի քանի գրություններ Լենինի անունով: Պարզվում է նման գրություններ կան նաև Հայաստանում: Օրինակ հետևյալ կոորդինատում կարող եք տեսնել դրանցից մեկը՝ 40.361805, 44.642429:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Նարեկը
Հեղինակային խաղ: Տասնհինգ

Հեղինակային խաղ: Տասնհինգ


Ներկայացնում եմ իմ կողմից ստեղծված հերթական խաղը, որտեղ անհրաժեշտ է հերթականությամբ 1-15 թվերը դասավորել իրար կողքի: Սեղմեք ազատ վանդակի կողքի ուղղանկյան վրա և սկսեք խաղալ:

Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
Քրիստոս հարյավ ի մեռելոց

Քրիստոս հարյավ ի մեռելոց


Այսօր քրիստոնյաները նշում են Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Տոնվում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան դեմ, ով աշխարհ եկավ մարդկանց մեղքերի համար, սակայն չարչարվեց ու խաչվեց նույն մարդկանց կողմից: Ի ուրախություն բոլորիս Քրիստոսը հաղթեց նաև մահին և հարություն առավ մեռելներից, որի միջոցով հարության հնարավորություն տրվեց յուրաքանչյուր մարդու: Այս տոնը ուրախության տոն է, քանի որ Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը՝ մահին: Ամբողջ Քրիստոնեական հավատքը հիմնված է հենց Քրիստոսի հարության հավատքի վրա: Առանց հարության հավատքի քրիստոնեությունը իմաստ չունի: Ուրեմն եթե չենք հավատում Քրիստոսի հարությանը ու հարության հույս ու հավատք չունենք, ապա զուր չկոչենք մեզ քրիստոնյաներ: Քանի որ Պողոս առաքյալը իր թղթերից մեկում ասում է՝ 


14.Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։ 16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։ 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։ 18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ 19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարութիունը Քրիստոսի։
Զատկի ձվերը (Մաս 2)

Զատկի ձվերը (Մաս 2)





Նախորդ նյութերից մեկում արդեն անդրադարձել եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում ծրագրերի զատկի ձվերը: Այսօր կներկայացնեմ մի քանի կայքերի թաքնված «Զատկի ձվերը»:

http://fantlab.ru   - սեղմեք խոշորացույցի վրա

http://lazurnoe.com  - սեղմեք ճայի վրա

http://greenbag.ru/story/finland - սեղմեք եղնիկի քթի վրա

Սրտակեր ուկրաինուհին (Տեսանյութ)

Սրտակեր ուկրաինուհին (Տեսանյութ)

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Անի Հակոբյանը
Էկրանի գեղեցիկ նկարներ: Սուրբ Զատիկ

Էկրանի գեղեցիկ նկարներ: Սուրբ Զատիկ


Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին

17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին



Մադրիդի Ռեալը հերթական Սուպեր Կլասիկոյում հաղթեց իր մրցակից Բարսելոնային և 17 տարվա դադարից հետո նորից տիրացավ Իսպանիայի գավաթին: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր անց այս թիմերը միմյանց հետ մրցելու են նաև Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչում: Երեկվա խաղում հաղթեց Ժոզե Մոուրինյոյի հստակ մարտավարությունը, որի դեմ Պեպ Գվարդիոլան ոչինչ առաջարկել չկարողացավ: Փաստորեն, եթե հաշվենք, որ խաղում կար երեք հակամարտություն, ապա Ռեալը   հաղթեց բոլոր այդ հակամարտություններում՝

Ռոնալդու 1 - 0  Մեսի
Ռեալ Մադրիդ  1 - 0  Բարսելոնա
Ժոզե Մոուրինյո  1 - 0  Գվարդիոլա



Ինչպես բացել Windows-ի ցանկացած օգտատիրոջ գաղտնաբառը

Ինչպես բացել Windows-ի ցանկացած օգտատիրոջ գաղտնաբառը



Շատ են պատահում դեպքերը, երբ գաղտնաբառ ենք դնում Windows-ի վրա և մոռանում: Այսօր կտեսնենք, թե ինչպես կարող ենք ջնջել այդ գաղտնաբառը և ազատ մուտք գործել ցանկացած օգտագործողի անվան տակ: Դրա համար մեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ սկավառակ կամ USB կրիչ: 



CD-դեպքում՝

1. Ներբեռնեք այս ֆայլը և արխիվում առկա ISO ֆայլը գրեք  սկավառակի վրա (օրինակ Nero ծրագրով):
2. Սկավառակը տեղադրեք այն համակարգչի մեջ, որի գաղտնաբառերը ուզում եք բացել: Համակարգչի BIOS-ում կարգավորեք այնպես, որ համակարգի բեռնման սկզբում առաջնայնություն տրվի սկավառակին:
3.Համակարգիչը բեռնվում է սկավառակից և բացվում է մի ծրագիր: Հետևեք հրահանգներին և ջնջում եք օգտատիրոջ գաղտնաբառը:
USB Ֆլեշի դեպքում՝

1.Ներբեռնեք այս ֆայլերը և արխիվի պարունակությունը տեղադրեք ֆլեշի վրա:
2.Ստեղնաշարի վրա սեղմեք Windows+R:
4.Գրեք cmd և սեղմեք Enter:
5.Բացված պատուհանում հավաքեք՝

F:\syslinux.exe -ma F:

որտեղ F տառի փոխարեն պետք է գրել Ձեր USB ֆլեշի ընթացիկ տառը:
6.Տեղադրում USB ֆշելն այն համակարգչի վրա, որի գաղտնաբառերը ուզում եք բացել: Համակարգչի BIOS-ում կարգավորեք այնպես, որ համակարգի բեռնման սկզբում առաջնայնություն տրվի USB Ֆլեշին:
7.Համակարգիչը բեռնվում է USB Ֆլեշից և բացվում է մի ծրագիր, որտեղ հրահանգներին հետևելով կարող եք ջնջել օգտատիրոջ գաղտնաբառը:

Եթե դժվարանում եք, ապա կարող եք նայես այս նկարները 






Վերջում հավաքեք "!", Enter, "q", Enter, "y" Enter և Restart արեք համակարգիչը: Չմոռանաք BIOS-ի կարգավորումները բերել նախնական տեսքի, որպեսզի առաջնայնությունը տրվի կոշտ սկավառակին:

DreamFlash Երևանում 17.04.11 (Ֆոտոշարք)

DreamFlash Երևանում 17.04.11 (Ֆոտոշարք)





 



Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Google Chrome դիտարկչով Ֆեյսբուքը կառավարելու ստեղնաշարային կոճակները

Google Chrome դիտարկչով Ֆեյսբուքը կառավարելու ստեղնաշարային կոճակները




Google Chrome դիտարկիչն իր մեջ պարունակում է հատուկ ստեղնաշարային կարճ հղումներ, որոնց միջոցով կարող եք ավելի արագացնել ու հեշտացնել ձեր աշխատանքը Facebook սոցիալական կայքում:

Alt+1: Նորությունների հոսքի էջը
Alt+2: Ձեր պրոֆիլի էջը
Alt+3: Ընկերանալու հրավերների էջը
Alt+4: Նամակները էջը
Alt+5: Տեղեկացումների էջը
Alt+6: Պրոֆիլի կարգավորումների էջը
Alt+7: Հասանելիության կարգավորումների էջը
Alt+8: Ֆեյսբուքի պաշտոնական էջը
Alt+9: Ֆեյսբուքի կանոնադրության էջը
Alt+0: Ֆեյսբուքի օգնության էջը
Armenix հիվանդության մասին

Armenix հիվանդության մասին



Հայաստանում մեծ ծավալով սկսել է տարածվել մի նոր հիվանդություն, որի անունը Արմենիքսացավ է: 

Պատմությունը
Այս հիվանդությունը սկիզբ է առել հեռավոր 2010 թվականի ապրիլի 16-ին և մեծ տեմպերով վարակում է մարդկանց: Ըստ վերջին ուսումնասիրությունների, այս հիվանդությունը առաջացել է աշխարհում հայտնի թվիթերացավից:

Վարակվածների թիվը
Վերջին տվյալներով արդեն 1000 մարդ վարակվել են այս անբուժելի հիվանդությամբ: 

Ախտանիշները
Այս հիվանդության նշանները սկզբնական շրջանում չեն երևում, բայց մի քանի շաբաթից այն ամբողջովին վարակում է օգտատիրոջը: Հիվանդությունը հատկապես խորն է արտահայտվում երեկոյան ժամերին, երբ բոլոր վարակվածները հավաքվում են նույն վայրում: Հիվանդները գրում են տարբեր մտքեր և կիսվում իրենց կարծիքներով: 


Ինչպես է տարածվում
Ամեն ամսվա վերջին կիրակին վարակվածները սկսում են այլ մարդկանց վարակել այս հիվանդությամբ: Հիվանդությունը տարածվում է ինտերնետի միջոցով, փողոցում քայլելու ժամանակ, լսարանների նստարաններին և այլ մարդաշատ վայրերում:

Ովքեր կարող են վարակվել
Այս հիվանդությամբ կարող են վարակվել ինտերնետից որոշակի գաղափար ունեցող և Օդնոկլասնիկից միշտ դժգոհ մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգային պատկանելիությունից:

Մուտացիա
Կա վարակվածների մի զանգված, որոնք մուտացիայի են ենթարկվել: Նրանց անվանում են սպամերներ:


Տոները և միջոցառումները
Հիվանդները անխտիր նշում են բոլոր տոները և ծնունդները, բացի դրանից ամիսը մեկ անգամ հավաքվում են և ինչ-որ միջոցառման մասնակցում:

Ակտիվիստներ
Գոյություն ունեն ակտիվ հիվանդներ, որոնցից վարակվելու հավանականությունը ավելի մեծ է:

Վարակվածների դեմ ինչ կարելի է կիրառել
Վարակվածները հանդիսանում են անբուժելի հիվանդներ, սակայն կա մի հնարք, որից նրանք նյարդայնանում են: Անհրաժեշտ է ամենաթեժ գրառման ներքևում ավելացնել նոր մեկնաբանություն:

Անունները և դեմքերը
Վարակվածներից շատերը հանդես են գալիս այլ անուններով և դեմքերով, որպեսզի նրանց շատ մարդ չճանաչի:

Խոսելաձևը
Հիվանդները խոսում են միմիայն հայերեն լեզվով և անհասկանալի տառերով, օրինակ՝ Ճ կամ Պ, իսկ եթե մի միտք նրանց դուր է գալիս, ապա ասում են "+1":

Ինչ պետք է անել
Այս հարցը ցավոք չունի պատասխան և վաղ թե ուշ դուք վարակվելու եք: Այնպես որ, ավելի լավ է սեփական կամքով մտնել www.armenix.com կայքը և վարակվել:

Բա հետո՞
Հետո կարող եք մտնել այս վարակվածի էջը ու հետևել նրան:

Իսկ եթե լուրջ
Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում արդեն մեկ տարի գոյություն ունի միկրոբլոգ, որտեղ կարող եք գրանցվել և կիսվել Ձեր կարծիքներով: 

Հ.Գ.
Շնորհավոր ծնունդդ Արմենիքս ջան !!!
Յուրահատուկ տեսահոլովակ Katie Melua-ի կատարմամբ

Յուրահատուկ տեսահոլովակ Katie Melua-ի կատարմամբ

Ինչպես Audio CD-ի երգերը պատճենել համակարգչի մեջ

Ինչպես Audio CD-ի երգերը պատճենել համակարգչի մեջ




Գոյություն ունեն հատուկ սկավառակներ, որոնց վրա տեղադրված երգերը MP3 ֆայլեր չեն և դրանք պատչենահանել չի լինում: Այդ ֆայլերը անհրաժեշտ է Rip անել հատուկ ծրագրերի միջոցով: Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն այդ ֆունկցիան, սակայն Windows Media Player-ը նույնպես ունի այդ հնարավորությունը:



Windows Media Player-ով Rip անելուց հետո ֆայլերը տեղադրվում են My Documents-ի մեջ գտնվող My Music թղթապանակում:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Բացառիկ երևույթ՝ 4 Էլ-Կլասիկո 3 շաբաթում

Բացառիկ երևույթ՝ 4 Էլ-Կլասիկո 3 շաբաթում



Ֆուտբոլասերներն այս տարի բացառիկ երևույթի են ականատես լինելու, քանի որ Իսպանիայի լավագույն 2 թիմերը հանդիպելու են բոլոր հնարավոր ճանապարհներում: Երկու թիմերն էլ կարող են կամ մրցաշրջանը լքել ձեռնունայն, կամ տիրանալ բոլոր հնարավոր տիտղոսներին: Դե ինչ, մեզ մնում է զինվել համբերությամբ և սպասել ակումբային ֆուտբոլի ամենասպասված հակամարտությանը, որն այս մրցաշրջանում տեղի է ունենալու 4 անգամ՝ 3 շաբաթվա ընթացքում:

17.04.2011   Իսպանիայի առաջնություն

20.04.2011    Իսպանիայի գավաթի եզրափակիչ

27.04.2011    Չեմպիոնների լիգա 1/2

04.05.2011   Չեմպիոնների լիգա 1/2
Հումորային ստատուսներ

Հումորային ստատուսներ




Եթե ընդհարվել եք կյանքի հետ` ուրեմն գերազանցել եք արագությունը:

Եթե դու ուզում ես իմանալ աղջկա թերությունները գովաբանիր նրան ընկերուհիների մոտ։

Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն քո բախտը չէ:

Եթե դատախազն առաջարկում է նստել` մերժելն անհարմար է:

Ինտերնետով զբաղվողները մտահոգված են, կյանք կա՞ արդյոք օֆլայն ռեժիմում:

Եթե չես կարող ունենալ այն ինչ ուզում ես, սովորիր ուզել այն` ինչ ունես:

Ստել չկարողանալը դեռևս ճշմարտությունն ասելու երաշխիք չէ:

Ամուսնացա, նոր հասկացա երջանկությունը որն էր, բայց արդեն ուշ էր։

Facebook-ի բլեֆները: Մի հավատացեք դրանց

Facebook-ի բլեֆները: Մի հավատացեք դրանց



Քանի որ այժմ ֆեյսբուքը համարվում է աշխարհի համար մեկ սոցիալական կայքը, ապա բնական է, որ այստեղ գնալով շատանում են խարդախները, խաբեբաներն ու սպամ տարածողները: Այսօր ուզում եմ խոսել մի քանի փաստերի մասին, որոնք լցվել են ֆեյսբուքում: Այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանց տարածման գլխավոր մեղավորը մենք ենք՝ օգտագործողներս: Ինչպես ասում են` "Ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև"
Նախ ասեմ, որ ֆեյսբուքում ոչ մի կերպ հնարավոր չի իմանալ, թե ով է այցելել Ձեր պրոֆիլ, ինչ տարիքի է եղել, աչքերը ինչ գույն են եղել, ինչ նպատակներով է այցելել: Այս ամենը իհարկե հնարավոր չի և բոլոր նմանատիպ ծրագրերը ու հղումները, որոնք առաջարկում են այդպիսի ծառայություններ, իրենցից ներկայացնում են կամ սպամներ, կամ վիրուսներ, որոնց վրա սեղմելով միգուցե այդ ծրագրի պատրաստողին եք հանձնում ֆեյսբուքում գտնվող ձեր անձնական բոլոր տվյալները ու դա դեռ հերիք չի, մի հատ էլ ձեր բոլոր ընկերներին ավտոմատ կերպով հրավեր է գնում:


Երկրորդ սպամը, որի մասին ուզում եմ խոսել, իրենից ներկայացնում է ինչ-որ վիդեոյի հղում (հիմնականում 18+) և դրա վրա սեղմելով ձեր ընկերներին ցույց է տալիս, որ դուք հավանել եք այդ վիդեոն և այդպես տարածվում է:

Ինչ պետք է անել:
Աշխատեք հնարավորինս քիչ ֆեյսբուքում աշխատեցնել անծանոթ ծրագրեր, սեղմել անծանոթ հղումներ: Փորձեք հնարավորինս քիչ ծրագրերի թույլատրել ձեր պատի վրա ինֆորմացիա տեղադրել: Եթե հանդիպում եք ցանկացած նմանատիպ ծրագրի, ապա կարող եք սեղմել Report կոճակը և Ֆեյսբուքին տեղեկացնել դրա մասին:
Չեխիայի նախագահը գրիչ է գողանում (Տեսանյութ)

Չեխիայի նախագահը գրիչ է գողանում (Տեսանյութ)

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Անի Հակոբյանը