Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Խնայեք ձեր աչքերը: 20-20-20 կանոնը



Համակարգչի առաջ նստելով դուք նայում եք էկրանին և ոչ հաճախ եք թարթում աչքերը, որի պատճառով ձեր աչքերը չորանում են և արագ հոգնում: Գոյություն ունի մի կանոն, որը կոչվում է 20-20-20: Այն նախատեսված է աչքերը խնայելու համար:


20-20-20 նշանակում է, որ համակարգչի էկրանի առջև յուրաքանչյուր 20 րոպե աշխատելուց հետո պետք է անեք 20 վայրկյան ընդմիջում և նայեք հեռու օբյեկտների, որոնց նվազագույն հեռավորությունը կազմում է 20 ֆուտ (6 մետր):


Որպեսզի չմոռանաք դա անել յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, կարող եք օգտագործեք ցանկացած թայմեր: Windows-ի համար խորհուրդ է տրվում օգտագործել WorkRave ծրագիրը, որի միջոցով կարող եք նաև կատարել տարբեր վարժություններ ընդմիջման ժամանակ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
5 Comments

5 մեկնաբ.:

  1. shnorhakalutyun, shat lav xorhurd er :)

    ReplyDelete
  2. տարբերակներ`
    1. 40 րոպե աշխատելուց հետո նայել 1 վայրկյան 19 ֆուտ հեռավորությամբ առարկայի
    2. 60 րոպե աշխատելուց հետո ոչ մի տեղ չնայել )))

    Իսկ եթե լուրջ, մերսի օգտակար ծրագրի համար, թայմերը կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով

    ReplyDelete
  3. Armen jan karox es asel te vonc papkayi vra kod dnenl?????

    ReplyDelete
  4. @AnonymousԾրագրեր կան դրա համար, մոտ ժամանակներում կանդրադառնամ...

    ReplyDelete
  5. mersi Armen jan ampayman anradarci ev ete karox eq shut

    ReplyDelete