Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Տրոյանի օրագրից


Ողջու՛յն: Ես Տրոյան Վիրուսն եմ: Ոմանք փորձում են իմ մեջ հայկական արմատներ գտնել, սակայն շտապեմ ձեզ հուսախաբ անել. իմ նախնիների մեջ հայկական ոչ մի արմատ չկա: Պարզապես ազգանունս համընկել է հայկական ազգանունների հետ: Բայց դա չի նշանակում, որ ես հայերին չեմ սիրում կամ նրանց հետ կապ չունեմ: Դեռ ավելին, Հայաստանում ունեմ բազմաթիվ քույրեր ու եղբայրներ, որոնք շարունակում են անել իրենց սև գործը և բարձր պահել Տրոյանների անունը: Մեր ցեղը անվանել են ի պատիվ Տրոյական ձիու, որի շնորհիվ Տրոյան անկում ապրեց: Այդ փայտե ձին նվեր էին ստացել Տրոյացիները ի նշան համերաշխության: Սակայն դրա մեջ թաքնված էին հակառակորդի զինվորները, ովքեր գիշերը բացեցին դռները, և թշնամու բանակը մտավ Տրոյա: Հենց այդ նույն սկզբունքով է գործում իմ ազգի մեծամասնությունը: Նրանք թաքնվում են օգտակար կամ անվնաս ծրագրի տակ, որպեսզի մուտք գործեն ուրիշի համակարգիչ և հետո ցույց են տալիս իրենց իրական դեմքերը: 



Վերջին ժամանակներում մեր ընտանիքի ակտիվիստներից է Տրոյան Winlock-ը: Նա մեր ընտանիքում շատ հարգված ու վտանգավոր դեմք է: Նրանից բոլորը փորձում են զգույշ մնալ, քանի որ նա մարդկանց համակարգիչները արգելափակում է ու դրա դիմաց պահանջում է գումարներ ուղղարկել SMS-ի միջոցով: Winlock-ը ծնվել է 2007 թվականին: Ընդհանրապես մեր Տրոյանների ընտանիքում ոչ բոլորն են, որ գումար են աշխատում: Ոմանք գնում են աշխատանքի պարզապես զվարճանալու, ոմանք վնասներ տալու, ոմանք ինֆորմացիա գողանալու, ոմանք էլ չգիտեն, թե ինչու և թե ուր են գնում: Մեզ ստեղծողները մարդիկ են, ովքեր մեզ օգտագործում են տարբեր նպատակներով:



Մեր կյանքը շատ լավ ընթանում էր, քանի դեռ չհայտնվեցին թշնամիները: Նրանց անվանում են անտիվիրուսներ: Մերոնցից շատերին են նրանք վերացրել: Աչքերիս առաջ ամենօր հազարավորները մահանում են: Բայց մենք չենք հանձնվում ու չենք էլ հանձնվի: Մեզանից ոմանք կարողանում են պատասխան հարված հասցնել Անտիվիրուսների ընտանիքին: Մեր ընտանիքը միլիոնավոր վնասներ է հասցրել մարդկանց, որի հետևում կանգնած են մեր ստեղծողները: Օրինակ 2 տարի առաջ տեղի է ունեցել խոշոր ավիավթար, որի պատճառներից մեկը եղել է Տրոյան Ծրագիրը: 154 մարդկու կյանք խլած վթարը հնարավոր չի եղել կանխել այն պատճառով, որ տեխնիկական անսարքությունների վերաբերյալ հաղորդագրություններ ուղղարկող համակարգչի աշխատանքը, Տրոյան ծրագրի վիրուսային ազդեցությամբ պայմանավորված, սահմանափակվել է:


Հ.Գ.
Այնպես որ, սիրելի՛ օգտագործողներ, մի նմանվեք հին Տրոյացիներին և մի՛ բացեք դարպասները Տրոյան ձիերի առջև:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
12 Comments

12 մեկնաբ.:

  1. Mer informatikayi daseric mekum grvac er virusneri masin. Senc sahmanumov asem` virus@ poqracaval cragir e, vorn ozhtvac e "inqnabazmacman" unakutyamb. Goyutyun unen 3 tesaki virusner` faylayin, bernavorvox u troyakan. Amenaahavor@ henc troyakan virusnern en, voronc mijocov virus stexcoxner@ karoxanum en imanal mardkanc voroshaki tvyalner (orinak` loginn u parol@), drank uxarkel virusneri tererin kam gorcel mardkanc anunic. Nenc vor` ashxateq heru mnal aydpisi "bari u anvnas" cragreric.

    ReplyDelete
  2. shaat hetaqrqir troyner kan))) Winlock@ de im karciqov ira dar@ aprela ayn shrjancelu bazmativ dzever kan.. es qani or@ DURS EKAV NOR ping IP TROY@ NAXNINERIC TARBERVUME NRANOV VOR VOCH MIAYN IP E UXARKUM MAILI VRA AYL NAEV HNARAVORUTYUNA @NDZERNUM BOLOR FAYLERI DITUM U KARAVARUM, KAM VOCH PAKAS HAYTI REMCAM TROY@ VOROV XAKERNER@ KAROXANUMEN KOMPI KAMERAYOV HETEVEL MARDKANC))) SHAT DEPQERUM XAKERNER@ TROYNER@ KPCNUMEN NORMAL CRAGRERI HET U TARACUM INETUM, DRA HAMAR PETQ CHE AMEN SAYTIC BAN QASHEL.

    ReplyDelete
  3. isk ayd troyakan virus@ antivirus@ jnjuma??

    ReplyDelete
  4. shat hetaqrqir informacia er, u karevor@ shat hesht kardacvox u @mbrneli :-)

    ReplyDelete
  5. Նայած վիրուս ու նայած անտիվիրուս

    ReplyDelete
  6. isak Kaspersky Internet Security 2011 antivirusi aktivacman kod@ karox es asel????naxapes shnorhakalutyun

    ReplyDelete
  7. isak Kaspersky Internet Security 2011 antivirusi aktivacman kod@ karox es asel????naxapes shnorhakalutyun

    ReplyDelete
  8. ha eli Armen jan kases aktivacman kod@?

    ReplyDelete
  9. Armen jan mi harc karelia qo kompi mej tvyal drutyamb inch antivirusa ashxatum?

    ReplyDelete
  10. Isk vorna 64-bit@ te 32_bit

    ReplyDelete
  11. Es inchqan lav norutyunner en. isk karox eq mi orel cavalver bolor virusneri tesakneri shurj u aseq vonc payqarenq dranc dem!!!!

    ReplyDelete