Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հսկաներից մեկը կուլ տվեց Skype-ը

Վերջին օրերին Սկայպի համար պայքարում էին մի քանի միջազգային հսկա ընկերություններ (Google, Facebook, Microsoft, Cisco) և այսօր Մայքրոսոֆթի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մայքրոսոֆթ ընկերությունը գնել է Skype-ը 8.5 միլիարդ դոլլարով:  Սկայպը ապագայում հասանելի կլինի ինչպես Microsoft X-Box և Kitect սարքերի համար, այնպես էլ Windows Phone-ի և Microsoft-ի այլ սարքերի համար: Նշվում է նաև, որ Մայքրոսոֆթը կշարունակի աջակցել և ներդնել միջոցներ նաև ոչ Windows պլատֆորմների համար:

Սկայպը հիմնադրվել է 2003 թվականին, այնուհետև 2005 թվականի սեպտեմբերի գնվել է Ebay-ի կողմից 2.6 միլիարդ դոլարով, որից հետո 2009 թվականին վաճառվել է ակցիաների մեծամասնությունը 1.9 միլիարդ դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն