Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Windows թե Linux: Ընտրեք ինքներդ



Վերջերս շատ է քննարկվում այս թեման, դրա համար այսօր կփորձենք պարզել 2 օպերացիոն համակարգերի թերություններն ու առավելությունները: Windows-ը հանդիսանում է անհատական համակարգիչներում տեղադրված ամենահայտնի օպերացիոն համակարգը: Այս օպերացիոն համակարգը տեղադրված է 93% անհատական համակարգիչների վրա, իսկ Linux-ը ավելի տարածված է server-ների, բջջային հեռախոսների և գերհամակարգիչների վրա (50-90%): Այս երկու օպերացիոն համակարգերը իրարից տարբերվում են իրենց հիմքում գտնվող փիլիսոփայությունից, օգտագործման հեշտությամբ, հարմարավետությամբ, կայունությամբ և գներով: Երկու օպերացիոն համակարգերը դժվար է միանշանակ համեմատել, հաշվի առնելով մի շարք փաստեր՝



-Լinux-ը կոնկրետ մի օպերացիոն համակարգ չի, այլ գոյություն ունեն ավելի քան 600 տարբերակներ, որոնք միմյանցից կարող են տարբեր լինել:
-Երկու համակարգերն էլ տեղադրվում են տարբեր կարգավորումներով և տարբեր նպատակներով:
-Linux ասելով կարող ենք հասկանալ տարբեր բաներ: Որոշ դեպքերում դա կարող է հանդիսանալ օպերացիոն համակարգի միջուկը, մեկ այլ դեպքում ամբողջական օպերացիոն համակարգ:
-Գնային և տեխնիկական աջակցության սահմանները տարբեր են:
Խաղերը և ծրագրեր
Microsoft Windows-ի համար թողարկվում են ավելի շատ ու բազմազան խաղեր ու ծրագրեր, քան Linux-ի համար, քանի որ ինչպես վերևում արդեն նշել եմ, Windows-ը առաջատար է տնային համակարգիչներում: Ծրագրերի դեպքում Linux-ում գոյություն ունեն դրանց ալտերնատիվ տարբերակները, որոնք ինչ-որ չափով կարողանում են կատարել իրենց առջև դրված նպատակները:

Անվտանգությունը
Linux-ի բաց կոդը, ինչպես նաև դրա բազմերանգ լինելը նպաստում են այն բանին, որպեսզի այստեղ վիրուսները ավելի քիչ լինեն: Linux-ի համար գոյություն ունեն մի քանի տասնյակ վիրուսներ, որոնք հիմնականում ստեղվել են ուսուցողական նպատակներով: Դրան նպաստում է  Linux-ի միջուկի բաց կոդը թույլ է տալիս փակել մի շարք թերություններ: Microsoft Windows-ի համար գոյություն ունեն միլիոնավոր վիրուսներ, որոնք նախատեսված են տարբեր նպատակների համար: Windows-ում գոյություն ունեն օգտագործողների իրավասություններ, սակայն օգտագործողների մեծամասնությունը օգտվում է administrator-ի իրավասությունից, որը բացասաբար է անդրադառնում ՕՀ-ի անվտանգության վրա: Windows Vista-ից սկսած այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է User Account Control-ը (UAC): Այժմ որևէ կարևոր փոփոխություն անելու համար անհրաժեշտ է հաստատել ձեր իրավասությունները, նույնիսկ եթե օգտագործողը հանդիսանում administrator: Սակայն administrator-ը չի կարող ստանալ որոշակի կարևոր իրավասություններ, որոնք ստանում է վիրուսը, որի պատճառով հնարավոր չի լինում վերացնել վիրուսի առկայությունը:



Linux-ում (ինչպես նաև բոլոր UNIX համարկարգերում) միշտ գործում է օգտագործողների իրավունքների հստակ մեխանիզմ: Գոյություն ունի միայն մեկ  ադմինիստրատոր, որը իրավունք ունի կատարել ցանկացած փոփոխություն համակարգում, որը կոչվում է գերօգտագործող (superuser), և գոյություն ունեն այլ օգտագործողներ, որոնց իրավասությունները սահմանափակված են:

Գնային տարբերությունը
Ինչպես գիտենք Microsoft windows-ը հանդիսանում է վճարովի օպերացիոն համակարգ, իսկ Linux-ը անվճար է: Սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում: Անվճար ձեռք ենք բերում Linux, սակայն այն սովորելու և տեխնիկական աջակցություն ստանալու համար վճարում ենք ավելի շատ, քանի սովորական Windows օպերացիոն համակարգի դեպքում: Քանի որ Windows-ի դեպքում ձեզ կարող է օգնել բակում խաղացող ցանկացած երեխա, իսկ Linux-ի դեպքում պետք է գտնել հմուտ մասնագետներ:

Իսկ վերջում առաջարկում եմ տեսնել այս հաղորդումը, որի հյուրերից մեկը ես եմ:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
9 Comments

9 մեկնաբ.:

  1. ես էդպես էլ չհասկացա ետ Linux-ի առավելությունը որն է բացի անվճար լինելուց...իսկ ինչ վերաբերում է անվճարին Windows-ը լավ էլ անվճար է::))Տնային օգտագործողներից ով է էսքան ժամանակ փող տվե Windows-ին:)

    ReplyDelete
    Replies
    1. asem
      karas microsoft.com ic lincezioni windows qashes (parza 4e)
      bayc http://software.opensuse.org opensuse hesht
      karas qashes
      kam windowsi cragreri kes@ poxov a linux 99% anv4ar
      linux lincezion disk@ sksm a 15.000dramic
      windowsin@ 70.000dramic
      hmik parz a

      Delete
  2. Հուսով եմ այս լինկը կօգնի հասկանալ լինուկսի (ուբունտուի) արավելությունները http://www.stchman.com/ub_vs_win.html.

    ReplyDelete
  3. Սա ևս հետաքրքիր լինկ է http://itcomparison.com/OS/vistavsubuntu/vistavsubuntu.htm

    ReplyDelete
  4. Համամիտ չեմ "Անվճար ձեռք ենք բերում Linux, սակայն այն սովորելու և տեխնիկական աջակցություն ստանալու համար վճարում ենք ավելի շատ" այս նախադասության հետ, քանի որ նախ առաջին հերթին գոյություն ունեն լինուկսի շատ տարբերակներ ինտուիտիվ գրաֆիկական արտաքին տեսքով (GUI) և շատ ավելի հեշտ օգտագործման տեսանկյունից քան վինդոուսի տարբերակները, որը ենթադրում է ոչ մի ավելորդ գումար սովորելու համար։ Եվ երկրորդը` ոչ մի տնային օգտագործող ստիպված չէ վճարել որևէ գումար՝ տեխնիկական աջակցություն ստանալու համար։ Խնդրում եմ կարդացեք այս լինկը՝ http://www.ubuntu.com/support․

    ReplyDelete
  5. Լինուքսի առավելություները հասկանալու համար, խորհուրդ կտայի, նայել ներքևում ներկայացված լինկերը, իսկ ինչ վերաբերվում է վինդոուսի համար չվճարելուն, դա նույն է, ինչ գողություն անես ու հպարտանաս որ չես դատապարտվել դրա համար։

    ReplyDelete
  6. ինձ հատկապես շատ է հետաքրքրում բաց կոդը ու գաղափարախոսությունը,որ մենք չպետքե կառավարվենք ծրագրի կողմից,այլ մենք պետքե կառավարենք այն...

    ReplyDelete
  7. ՈՒբունտուն նախատեսված է մասնագետների համար, իսկ windows@ շատ էլ լավ է տնային պայմաններում օգտագործողների համար...

    ReplyDelete
  8. Բայց օրինակ ԱՄՆ-ում եթե ինչ-որ մեկը Windows-@ ձրի քաշի Microsoft@ դատի կտա իրան, իսկ մեր մոտ դրան ուշադրություն չեն դարձնում

    ReplyDelete