ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումները

Ամսաթիվ


ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենան հետևյալ միջոցառումները`

Սեպտեմբերի 19

Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո (մենակատարներ Ս.Խաչատրյան, Լ.Խաչատրյան, Ալ.Չաուշյան և այլն) Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

Մարիինյան թատրոնի նվագախմբի հյուրախաղեր (գեղարվեստական ղեկավար և խմբավար Վ.Գերգիև)
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ժամը 20.30


Սեպտեմբերի 20

Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողություն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

«Տիգրան Համասյան և ընկերներ» ջազ երաժշտության երեկո
Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում
Հայաստանի ազգային գրադարան, ժամը 13.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մանկապատանեկան հանդիսություն Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան, ժամը 14.00


Սեպտեմբերի 21

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես
Հանրապետության հրապարակ (մուտքը Աբովյան և Նալբանդյան փողոցներից), ժամը 10.30-12.30

Հանրապետական մաղթանք
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
ժամը 13.00-14.15

Տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ:
Ազատության հրապարակ
ժամը 13.00-01:00

«Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ)
Հյուսիսային պողոտա
ժամը 13.00-22:00

«Երկիր Նաիրի» համերգ ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ
Մաշտոցի պողոտա (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ)
ժամը 13.00-20:00

« Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարք
Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ
ժամը 13.00-20:00

Ջազ համերգ
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
ժամը 13.00-20:00

Նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն
Մ. Սարյանի արձանի հարևանությամբ
ժամը 10.00-22:00

«Իմ սրտի ձայնը» համերգ
Անգլիական այգի
ժամը 13.00-22:00

«Առողջ երևանցի» բժշկական ակցիա
Անգլիական այգի
ժամը 11.00-13:00

Սպորտային միջոցառումներ
Կիրովի այգի
ժամը 13.00-20:00

Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ
Կարապի լիճ
ժամը 17.00-20:00

«Անկախության հաղթուղի» հեծանվավազք
Մեկնարկը Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան)
ժամը 15.00

2793 մետր վազք
Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան
ժամը 15.30

Հեղինակային երգերի կատարումներ
Մոսկովյան պուրակ, Իսահակյան 28
ժամը 16.00-20.00

Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ
Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց
ժամը 16.00-18.00

«Ես իմ անուշ Հայաստանի» ասմունք
Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ
ժամը 16.00-19.00

Դասական երաժշտության բեմ
Կոմիտասի արձանի հարակից պուրակ
ժամը 16.00-20.00

Ազգագրական կատարումներ
Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ
ժամը 18.00-23.00

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում
Հանրապետության հրապարակ (մուտքը Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցներից)
ժամը 21.00

Տոնական հրավառություն
Հանրապետության և Ազատության հրապարակներ, Երևանի վարչական շրջաններ, ՀՀ մարզկենտրոններ
ժամը 22.30-ից

Տոնական դիսկոտեկ
Հանրապետության հրապարակ
ժամը 22.30-ից

Աղբյուրը՝ www.20ra.am

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. Արմեն բա դու որ մեկին ես գնալու? :Պ

    ReplyDelete
  2. pastoren kargin tjalu enq ))))

    ReplyDelete