Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այս թեմային և ընթերցողներին խնդրել էի ինձ ուղարկել այն հայկական էջերի անունները, որոնք ունեն նվազագույնը 100 հետևորդ: Նախևառաջ շնորհակալ եմ բոլոր այն  մարդկանցից, ովքեր ինձ օգնեցին հավաքել այս ցուցակը և այսօրվա դրությամբ բազայում արդեն կան 200-ից ավել հայկական էջեր: Երկրորդը հարցը կայանում էր նրանում, որ այդ ցուցակը պետք է հաճախակի թարմացվեր, քանի որ էջերի Like-երը փոփոխվում են: Այս խնդիրը լուծելու համար ստեղծել եմ մի ծրագիր, որի միջոցով հնարավոր է մկնիկի մի click-ով թարմացնել բազայում եղած բոլոր էջերի լայքերը: Այսինքն անհրաժեշտ է ծրագրում ավելացնել նոր էջը և մնացած գործը ծրագիրն ավտոմատ կանի: Ծրագիրը դեռ ամբողջովին պատրաստ չի և վերջնական տարբերակում կցուցադրի նաև էջերի նկարները, հիմնադրման ամսաթվերը և այլ օգտակար տվյալներ: 


Եվ այսպիսով բացվել է հատուկ էջ, որտեղ կտեղադրվի առաջատար էջերի աղյուսակը, որը կաշխատեմ հաճախակի թարմացնել: Նշեմ նաև, որ այժմ ցուցադրվում է միայն լավագույն 20 էջերը, իսկ հետագայում այս թիվը կշատանա (Տեսնել աղյուսակը): 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն