Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բոլորս գնում ենք DigiTec Expo 2011 ցուցահանդես

DigiTec-ը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային միջոցառում է, որի պատմությունը մեկնարկում է 2005թ.-ից: Ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: Այս տարի «DigiTec Expo 2011» 7-րդ ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:




Ցուցահանդեսի այցելուների քանակը տարեցտարի աճում է: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 100-ից ավել կազմակերպություններ և սպասվում է շուրջ 18.000 այցելու: DigiTec 2011-ում տաղավար է հատկացված նաև բլոգերների համար, ովքեր պատրաստ են կիսվել իրենց փորձով և ներկայացնել իրենց հմտությունները: Եթե հետաքրքրված եք ՏՏ ոլորտով և ցանկանում եք տեսնել նորամուծություններ ու հետաքրքիր լուծումներ, ապա բոլորին խորհուրդ կտամ հոկտեմբերի 7-9 ներկա գտնվել այս ցուցահանդեսին: Նշեմ նաև, որ ցուցահանդեսի մուտքը ազատ է բոլոր այցելուների համար (եթե իհարկե զինված ու դիմակով չգաք):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: