Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Opera դիտարկչի վերջին տարբերակները բոլոր համակարգերի համար

Opera դիտարկչի վերջին տարբերակները բոլոր համակարգերի համար

          
      
Windows

Mac OS X

Linux

Բջջային
Opera mini 6.5  (jar, jad)
Opera mini 6.5 հայերեն (jar, jad)

Անդրոիդ

Սմարթֆոն (S60)

Windows mobile

Iphone, Ipad
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ինչպես տեղադրել Ubuntu 11.10  (Oneiric Ocelot) օպերացիոն համակարգը

Ինչպես տեղադրել Ubuntu 11.10 (Oneiric Ocelot) օպերացիոն համակարգը



Ubuntu օպերացիոն համակարգը իրենից ներկայացնում է արագ, պարզ օգտագործվող և ամբողջովին անվճար օպերացիոն համակարգ, որը օգտագործում են միլիոնավոր օգտագործողներ ամբողջ աշխարհում: Ubuntu-ն իր մեջ պարունակում է առաջին օգտագործման բոլոր անհրաժեշտ ծրագրերը, սակայն կարող եք օգտվել նաև Ubuntu-ի համար նախատեսված հազարավոր այլ ծրագրերից, որոնք նույնպես անվճար են: Մի խոսքով լավ է մի անգամ փորձել, քան հարյուր անգամ կարդալ:

1.Ubuntu 11.10-ը ներբեռնելու համար սեղմեք այստեղ:

Տեղադրելու համար ձայնագրեք ներբեռնված ISO ֆայլի պարունակությունը DVD սկավառակի վրա (օր. եթե համակարգչի մեջ ունեք տեղադրված Nero ծրագիրը, ապա կարող եք երկու անգամ սեղմել ներբեռնված ISO ֆայլի վրա և սեղմել ձայնագրելու կոճակը:) Ձայնագրելուց հետո Restart արեք համակարգիչը և հետևեք սկավառակից բեռնավորվող Setup-ի հրահանգներին:




Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը կարող եք տեղադրել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

1.Տեղադրել ընթացիկ օպերացիոն համակարգի փոխարեն:

Այս դեպքում անհրաժեշտ է ջնջել նախորդ օպերացիոն համակարգը և տեղադրել Ubuntu 11.10:

2.Տեղադրել համարագչի մեջ՝ պահպանելով ընթացիկ օպերացիոն համակարգը:

Այս դեպքում կունենաք 2 ՕՀ: Օրինակ եթե արդեն ունեք տեղադրված Window 7 օպերացիոն համակարգ C սկավառակի վրա, ապա կարող եք տեղադրել Ubuntu 11.10 օպերացիոն համակարգը D սկավառակի վրա: Այս դեպքում համակարգիչը միանալու ժամանակ ձեզ կպահանջի ընտրել այդ երկու օպերացիոն համակարգերից որևէ մեկը:

3.Տեղադրել սկավառակի վրա:

Այս դեպքում ընթացիկ օպերացիոն համակարգի ոչ մի ֆայլ չի վնասվի կամ ջնջվի: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ Ubuntu օպերացիոն համակարգը աշխատում է անմիջապես սկավառակի վրա: Այս մեթոդով կարող եք ծանոթանալ օպերացիոն համակարգին, սակայն եթե ցանկանում եք լիարժեք օգտարծել, ապա պետք է կատարել վերևում նշված երկու մեթոդներից որևէ մեկը:

Օպտիկական Խաբկանք

Օպտիկական Խաբկանք




Պատկերը իրականում անշարժ նկար է, սակայն օպտիկական խաբկանքի շնորհիվ մենք տեսնում ենք շարժվող պատկեր: Փորձեք կենտրոնանալ պատկերի շարժվող մասի վրա մի քանի վայրկյան և կտեսնեք, որ այն այլևս չի շարժվում:
Ավազի զարմանալի արվեստ բաժակի մեջ

Ավազի զարմանալի արվեստ բաժակի մեջ

Երբեմն մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Մի քանի անգամ հանդիպել ենք, թե ինչպես են ավազով պատկերում զարմանալի պատկերներ, սակայն այս անգամ այդ ամենը կատարվում է բաժակի մեջ: 

Assassin’s Creed Revelations

Assassin’s Creed Revelations


Պահանջվող նվազագույն պարամետրերը:
√ Օպերացիոն համակարգ: Windows XP, Vista, 7
√ Պրոցեսոր: Core 2 Duo E4400, Athlon64 X2 4000+
√ Օպերատիվ հիշողություն: 1 ԳԲ (XP) / 2 ԳԲ (Vista / 7)
√ Վիդեոքարտ: GeForce 8600 GTS կամ Radeon HD2600XT
√ Ազատ հիշողություն: 6 ԳԲ
√ Տեղադրելուց առաջ անջատեք անտիվիրուսը






Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
Պատկերը կրկնվում է: Անի Երանյան անունը Հայաստանում ամենաշատ աճող որոնումն է

Պատկերը կրկնվում է: Անի Երանյան անունը Հայաստանում ամենաշատ աճող որոնումն է


Ani Yeranyan

Շաբաթներ առաջ Google որոնողական համակարգում Հայաստանյան որոնումների առյուծի բաժինը զբաղեցնում էր Անժելա Սարգսյան անվանումը: Սակայն վերջին շաբաթվա ընթացքում մեր էլեկտրոնային լրատվական միջոցների կողմից տարածված անստույգ տեղեկատվության հետևանքով Անի Երանյան անվանումը այժմ զբաղեցնում է Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումների վերին հորիզոնականներում: Ցավալի փաստ է, որ բավական է մեր  լրատվական կայքերից որևէ մեկը սխալ ինֆորմացիա տարածի, դրան հետևում են մոտ 100-ի հասնող լրատվական կայքերի կողմից այդ ինֆորմացիայի վերահրապարակումը՝ առանց այդ ինֆորմացիայի ստույգության ճշտման: Չեմ ուզում անդրադառնալ այդ պատմությանը և անիմաստ եմ գտնում նշել, թե ինչի հետևանքով է Google-ում տիրում նման իրավիճակ: Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ինչ է կատարվում հայկական որոնումներում, եկեք տեսնենք վերջին շաբաթում Հայաստանում ամենամեծ տեմպերով աճող որոնումները

1.ani eranyan 250%-ից ավել
2.ani yeranyan    250%-ից ավել
3.անի 250%-ից ավել
4.անի երանյան 250%-ից ավել
5.odnoklassniki ru +250%
6.sumerki +80%
7.ru +70%
8.www.odnoklassniki.ru +60%
9.kdwin  +40%


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արման Աղաբեկյանը
Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր դիզայնը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր դիզայնը

Գուգլ ընկերությանը պատկանող աշխարհի ամենահայտնի Youtube վիդեոհոսթինգային կայքում վերջերս նկատվում են մի շարք փոփոխություններ: Սակայն պարզվում է, որ առջևում սպասվում են ինտերֆեյսի և գործառույթների լուրջ փոփոխություններ: Ավելի շատ այն նվանվում է սոցիալական կայքի, որտեղ հոսքի մեջ կարող եք տեսնել Ձեր ընկերների տեղադրված վիդեոները և ակտիվությունները: 



Նոր դիզայնը տեսնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը:

1. Ացյելեք Youtube.com և մուտք գործեք ձեր պրոֆիլ:

2. Եթե օգտագործում եք Google Chrome, ապա սեղմեք  
    Ctrl+Shift+J, իսկ Mozilla-ի դեպքում` Ctrl+Shift+K

3. Սեղմեք Console վահանակը և գրեք հետևյալ տեքստը՝
document.cookie="VISITOR_INFO1_LIVE=ST1Ti53r4fU";

4. Փակեք և նորից բացեք Youtube կայքը կամ Refresh արեք:

Եթե դժվարանում եք կատարել քայլերը, ապա կարող եք դիտել բլոգի մշտական այցելու Վահագն Ահարոնյանի կողմից պատրաստված տեսահոլովակը:



Ցանկության դեպքում կարող եք հետևել նաև
 Յութուբում Արմբլոգի էջին:
Ինչպես փոխել նեթբուքի էկրանի նկարը

Ինչպես փոխել նեթբուքի էկրանի նկարը



Նեթբուքների մեծամասնության վրա տեղադրված են լինում Windows 7-ի Starter կամ Home տարբերակները, որոնք ավելի արագ ու արդյունավետ են աշխատում նեթբուքների վրա, սակայն ունեն որոշ սահմանափակումներ: Դրանցից է օրինակ էկրանի նկարը փոխելու ֆունկցիան: Սակայն գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք փոխել նաև Windows 7 Starter-ի կամ Windows 7 Home-ի էկրանի նկարը:

1. Ներբեռնեք այս ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:

2. Բացեք ծրագիրը և կատարեք ցուցադրված քայլերը


Որ երկրներից են հետևում ձեր Թվիթներին

Որ երկրներից են հետևում ձեր Թվիթներին

Թվիթեր միկրոբլոգի օգտագործողների համար ստեղծվել է մի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով նրանք կարող են տեսնել, թե որ երկրներից են մարդիկ հետևում իրենց գրառումներին: Կայքի միջոցով կարող եք ձեր Թվիթերի հետևորդներին դասավորել քարտեզի վրա՝ ըստ իրենց երկրների, նահանգների կամ քաղաքների: Օրինակ Թվիթերի իմ պրոֆիլի հետևորդների քարտեզը ունի հետևյալ տեսքը՝


Օրվա կադրը

Օրվա կադրը

Գուշակեք ֆուտբոլիստների անունները

Գուշակեք ֆուտբոլիստների անունները



ֆուտբոլիստ (1) ֆուտբոլիստ (2) ֆուտբոլիստ (3)
ֆուտբոլիստ (4) ֆուտբոլիստ (5) ֆուտբոլիստ (6)
ֆուտբոլիստ (7) ֆուտբոլիստ (8) ֆուտբոլիստ (9)
ֆուտբոլիստ (10) ֆուտբոլիստ (11) ֆուտբոլիստ (12)
ֆուտբոլիստ (13) ֆուտբոլիստ (14) ֆուտբոլիստ (15)
ֆուտբոլիստ (16) ֆուտբոլիստ (17) ֆուտբոլիստ (18)
Ինչպես թաքցնել ընկերների ցուցակը և քանակը Facebook սոցիալական կայքում

Ինչպես թաքցնել ընկերների ցուցակը և քանակը Facebook սոցիալական կայքում




Ֆեյսբուքը թույլ է տալիս թաքցնել ընկերների ցուցակը և քանակը այլ մարդկանցից:


Եթե ակտիվացրել եք նոր դիզայնը, ապա

1. Մտեք ընկերների ցուցակի էջ (facebook.com/friends)
2. Կատարեք նկարում ցուցադրված քայլերը





Եթե օգտագործում եք հին դիզայնը, ապա

1. Մտեք այստեղ
2. Կատարեք նկարում ցուցադրված քայլերը


Ինչպես թվերի միջոցով պատրաստել թաքնված հաղորդագրություն

Ինչպես թվերի միջոցով պատրաստել թաքնված հաղորդագրություն

Բլոգի նախորդ նյութերից մեկում տեղադրված թվերի հնարքը մեծ արձագանք գտավ, այդ պատճառով այսօր կտեսնենք, թե ինչպես է հնարավոր ստեղծել նման գաղտնագրված պատկերներ: Հիշեցնեմ, որ մեթոդի էությունը կայանում է թվերը դիտարկչի մեջ որոնելով, որի հետևանքով այդ որոնվող թվերը նշվում են և ստացվում է գեղեցիկ պատկեր:

1.Ներբեռնեք այս ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:
2.Կատարեք նկարում ցուցադրված կարգավորումները և քայլերը



3. Գաղտնագրված տեքստը ստանալուց հետո copy արեք և տեղադրեք որևէ կայքում: Տեքստը կարդալու համար պետք է դիտարկչում սեղմել F3 և հավաքել 9 կամ 6: Նշեմ նաև, որ այդ թվերի փոխարեն կարող եք օգտագործել այլ թվեր կամ տառեր: Mozila FireFox-ի դեպքում պետք նշել առաջին թիվը, հետո սեղմել Ctrl+F, այնուհետև սեղմել Ctrl+A: 
ArmblogTV  v4.0

ArmblogTV v4.0


ArmBlogTV-ն իրենից ներկայացնում է օգտակար ծրագիր, որտեղ հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկական հեռուստատեսային և ռադիո օնլայն եթերները, ինչպես նաև մի շարք արտասահմանյան հայտնի հեռուստաալիքներ: Ծրագրում ներառված են նաև հայկական ֆիլմեր և մուլտֆիլմեր:


Ի՞նչ է փոխվել այս տարբերակում

-զգալի չափով փոքրացվել է ծրագրի ինտերֆեյսը (800x600), ինչի շնորհիվ ծրագիրը կարող է լիարժեք աշխատել նաև նոթբուքների և նեթբուքների վրա

-ավելացվել են մի քանի հայկական հեռուստաեթերներ և վերացվել են նախորդ տարբերակի թերությունները

-ավելացվել են մի քանի հայկական ռադիոկայանները


-համարյա բոլոր ալիքները այժմ կարող եք դիտել ամբողջ էկրանով

-տեսախցիկները կարող եք դիտել ամբողջ էկրանով

-ավելացվել են նոր հայկական մուլֆիլմեր՝ բարձր որակով

-ավելացվել են արտասահմանյան 31 ալիքներ (Eurosport, NTV+ Football, ORT, Discovery, Cartoon Network, Animal Planet, EuroNews,CNN և այլն)

-ավելացվել են արտասահմանյան 10 ռադիոկայաններ

-ծրագիրը ավելի քիչ RAM է օգտագործում

-ծրագրի փաթեթը իր մեջ ներառում է flash player-ները internet explorer-ի և մնացած դիտարկիչների համար: Խնդիրներ առաջանալու դեպքում անպայման install արեք երկու player-ները



Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է՝
3. Net Frameworկ 2.0 Sp1
4. Internet Explorer 7  (կամ բարձր)
5. Google Chrome
6. Հայերեն լեզվի ճիշտ կարգավորումներ



Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ): Այս գործողություններից հետո հայերեն տառերի հետ խնդիրների դեպքում կարող եք փոխել ծրագրի ինտերֆեյսը անգլերենի:


Ուշադրություն:
Եթե որոշ հեռուստաալիքներ կամ ռադիակայաններ չի բացում, ապա փորձեք բացել մի որոշ ժամանակ անց: Դա ծրագրային սխալ չի, այլ կապված է տվյալ ալիքը հեռարձակող սերվերի հետ:


Նախորդ տարբերակը ջնջելու դեպքում որոշ մարդկանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ հայերեն տառերի հետ կապված, այդ պատճառով խորհուրդ է տրվում ջնջելուց հետո նորից տեղադրել kdwin ծրագիրը և hայերեն ֆոնտեր: