Բարձրանալ վերև
Փնտրվում է...

3D մափինգ Հանրապետության Հրապարակում



Դեկտեմբերի 20-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ ամանորյա շքեղ միջոցառում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Միջոցառումը ներառում էր նաև մեր օրերում այդքան պահանջված 3D բաղկացուցիչ` Երևանի Պատկերասրահի շենքի վրա ցուցադրվեց Ամանորյա 3D մափինգ: Հատկանշական է, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր դարձավ նման շոուի կազմակերպումը ՄԻԱՅՆ հայկական ընկերությունների մասնակցությամբ: Գովելի է, որ թե անիմացիոն լուծումները, թե համակարգային ինտեգրացիան արվել են տեղական ընկերությունների կողմից: Շոուն դեռ շարունակվում է, և մինչև դեկտեմբերի 31-ը երևանցիները կարող են ոչ միայն վայելել մափինգը, այլ մասնակցել նրան ինտերակտիվ համակարգի միջոցով: Երեկոյան ժամերին հրապարակում կարելի է խաղալ ինտերակտիվ խաղ և հետևել խաղի արդյունքներին Պատկերասրահի շենքի վրա: Եվ սա էլ դեռ ամենը չե` նոր տարվա գիշերը մեզ սպասվում է ևս մեկ անակնկալ` նորից 3D մափինգի տեսքով:


Նշեմ, որ 3D մափինգի շնորհիվ ցանկացած չափի, գույնի պատկեր կամ անիմացիա կարող է պրոեկտվել խանութի ցուցափեղկի, փողոցի, շենքի վրա: Անմոռանալի զգացողություններ` պատկերացրեք, որ Ձեր աչքի առաջ դիմացի շենքի պատուհաններով ջուր է բարձրանում, հետո ինչ-որ լույս է շրջում մի պատուհանից մյուսը, շենքի վրա սկսում են ծածանվել մեկ վայրկյան առաջ գոյություն չունեցող հսկայական դրոշներ, ի վերջո ամբողջ շենքը վերածվում է փլատակների ու հաշված վայրկյանների ընթացքում վերակառուցվում նորից: Ձեզ հարկավոր կլինի որոշակի ժամանակ հասկանալու համար, որ տեսածը ոչ այլ ինչ է, քան հենց ինքը` 3D պրոեկցիա շենքի վրա:

Այնպես որ սպասենք ամանորյա անակնկալների:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն