Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բարև Facebook, ես քեզ սպասում էի



Ֆեյսբուքում ինձ հետևողները երևի արդեն նկատել էին, որ անցած 5 օրերի ընթացքում իմ կողմից ոչ մի ակտիվություն չէր նկատվում այդ սոցիալական կայքում: Սակայն ոչ թե չէի ուզում ֆեյսբուք մտնել, այլ չէի կարող, որովհետև ֆեյսբուքը արգելափակել էր իմ մուտքը: Եվ վերջապես ուրբաթ առավոտյան նորից կարողացա մուտք գործել ֆեյսբուք: Ուզում եմ կիսվել իմ փորձով և կատարած քայլերով, որպեսզի դուք նույնպես իմանաք, թե ինչ կարելի է անել նման դեպքերում: Կիրակի երեկոյան, երբ ցանկանում էի մուտք գործել ֆեյսբուք, տեսա մի հաղորդագրություն, որն ինձ պահանջում էր ապացուցել, որ իմ պրոֆիլը պատկանում է իրական մարդու, այլ ոչ թե կեղծ պրոֆիլ է: Նախ ասեմ, որ ամիսներ առաջ ես արդեն անցել էի այդ քայլը՝ մուտքագրելով բջջային հեռախոսի համարը: Այս անգամ նույնպես ինձանից պահանջվում էր մուտքագրել այն կոդը, որը SMS-ի տեսքով պիտի եկած լիներ իմ հեռախոսահամարին: Սակայն մի քանի ժամ սպասելուց հետո հասկացա, որ այդ կոդը չի գալու:  



Հաջորդ օրը վիճակը ավելի բարդացավ: Սեղմում էի "Send Code" կոճակը և ֆեյսբուքից ստանում հաղորդագրություն, որ այդ գործողությունը անհնար է կատարել: Փորձեցի նամակ գրել ֆեյսբուքին բոլոր հնարավոր մեթոդներով և կապի միջոցներով: Նույնիսկ փորձեցի զանգահարել, սակայն միանում էր ավտոմատացված համակարգ և տեղեկացնում, որ ձայնային սպասարկում այժմ հասանելի չի: Գրածս նամակներին ի պատասխան մի քանի օրից ստացա նամակ, որը պահանջում էր իրենց ուղարկել իմ անձնագրի պատճեն:




Կատարեցի նաև այդ քայլը և արդեն սկսեցի հավատալ, որ աշխարհի համար մեկ կայքը ինչ-որ չափով ուշադրություն է դարձնում իր այցելուների կողմից ուղարկված նամակներին: Եվ ահա ուրբաթ առավոտյան այցելեցի ֆեյսբուք և տեսա, որ հայտնվել է նոր կոճակ (Send via call): Սեղմեցի այդ կոճակի վրա և ինձ զանգ եկավ +16508870260 համարից: Վերցրեցի հեռախոսը և ֆեյսբուքի ավտոմատ համակարգը ինձ թելադրեց այն կոդը, որը վերջին 5 օրերի ընթացքում ինձանից պահանջվում էր մուտքագրել: Կոդը մուտքագրելուց հետո ֆեյսբուքը ինձ ցուցադրեց ընկերներիցս մի քանիսի նկարները և պահանջում էր նշել նրանց անունները: Այդ քայլերը անցնելուց հետո վերջապես մուտք գործեցի ֆեյսբուք:




Եթե հիշում եք, ամիսներ առաջ Google-ը նույնպես արգելափակել էր իմ պրոֆիլը և իմ կողմից գրված տասնյակ նամակներին այն ժամանակ չստացա ոչ մի պատասխան: Այս ամենից կարելի է ենթադրել, որ ֆեյսբուքը ի տարբերություն Google-ի չի անտեսում իր օգտատերերի կողմից գրված նամակները: Եթե դուք նույնպես խնդիրներ ունեք ֆեյսբուքի հետ կապված, ապա հաջորդ նյութերից մեկում կտեղեկացնեմ, թե ինչ մեթոդներով է հնարավոր կապ հաստատել ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ:


Հ.Գ.
Ժողովուրդ ջան փաստորեն հնարավոր է ապրել առանց ֆեյսբուքի: Ես արդեն սկսել էի չնկատել Ֆեյսբուքի բացակայությունը, սակայն ափսոսում էի պրոֆիլս և բլոգի ֆեյսբուքյան էջը, որը 10.000-ից ավել like ունի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
4 Comments

4 մեկնաբ.:

  1. aaaaaaa es chem patkeracnum te inch klner vor qo facebook-@ korer :-o

    ReplyDelete
  2. Armen jan nujn ban@ im u axpors profili heta exel @ndex resendi kochak kar es sexmel em im heraxosin ekela cod@ bajc axpors heraxosin ira kod@ chi galis inchka resend sexmuma, hima inch ani + im@ armentela iran@ vivacell karoxa et dra heta kapvac vor chi hasnum iran@, inchqan jogeci qonnel er vivacell, hima karas axper mi ban ases inch anenq??

    ReplyDelete
  3. Մի 2-3 օր սպասեք, պիտի կոճակ հայտնվի, որ սեղմեք զանգ գա ու կոդը ասի, եթե դա չլինի, ապա փորձեք նամակ գրել հետևյալ նյութում նշված մեթոդներով
    http://www.armblog.net/2011/12/blog-post_05.html

    ReplyDelete
  4. Armen jan inch ases pordzeci...Arden mi qani amis e ,vor facebook-is profily argelapakvac e:( Henc mtnum em grvum e,vor im profily entarkvel e phishingi...Qo asac dzeverov el em arel`chi stacvuum...Inch anem?:( http://www.facebook.com/help/contact/?id=260749603972907.Sranov el em pordzel...

    ReplyDelete