Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Չարլի Չապլինի նամակն իր դստերը


Եթե դեռ չեք կարդացել այս նամակը, ապա խորհուրդ կտամ կարդալ, քանի որ այնտեղ գրված են շատ հուզիչ և ճշմարիտ խոսքեր:

Դստրիկս, hիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է, իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ, հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջեալդինա:
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.<< Տեսնու°մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու°մ եք ինչ էր նրա անունը` Չարլի>>:

Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս.<< Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ>>: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…

Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին` ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամերը… և չնայած այդ ամենին ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:

Ավելի լավ է խոսենք քո մասին:

Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեց տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարիր ճիշտ հաշվով: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ, <<Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են>>: Այո, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիս ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դւ ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:

Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ Թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը,որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշիր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին:

Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանայիր ինչ բան է աղքատությունը:

Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես, ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկսասեմ մի ճշմարտություն. Մարդիկ գետնի վրա ավելի’ անհաստատ են, քան լարախաղացները` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել այս երեկոքեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը, հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի է: Կարող է պատահել մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ, այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…

Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքները այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ, բայց ինչ էլ ուզում է լինի, ես ցանկանում եմ , որ դու լինես վերջինը նրանցից, ովքեր կդառնան տկլորների կղզու հպատակը:

Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:

Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի:
Ինչպես ջնջել Skype-ի լոգինը համակարգչի միջից

Ինչպես ջնջել Skype-ի լոգինը համակարգչի միջից



Այս թեմայի վերաբերյալ շատ նամակներ եմ ստանում, դրա համար որոշեցի պատասխանել մի գրառումով: Շատերդ երևի փորձել եք ջնջել Սկայպը և որոշ ժամանակ տեղադրելուց հետո տեսել, որ ձեր լոգինը ու մի քանի այլ տվյալներ պահպանվել են համակարգչի մեջ: Պատճառը այն է, որ Սկայպը որոշ տվյալներ պահում է հատուկ թղթապանակում, որի պարունակությունը պահպանվում է նույնիսկ Skype-ը Uninstall անելուց հետո: Այսպիսով տեսնենք, թե որտեղ է այդ թղթապանակը և ինչպես ջնջել Սկայպի որոշ տվյալներ:

Եթե օգտագործում եք WindowsXP
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը
2. Բացեք Start Menu-ն
3. Սեղմեք Run
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը



Եթե օգտագործում եք Windows Vista կամ Windows 7
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը
2. Բացեք Start Menu-ն
3. Որոնման դաշտում գրեք Run և սեղմեք Enter
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը


Եթե ցանկանում եք ջնջել Skype-ի լոգինը կամ լոգիններից որևէ մեկը, ապա մտեք այդ թղթապանակի մեջ և ջնջեք Ձեր լոգինի անունով թղթապանակը, իսկ եթե ջնջել եք Skype ծրագիրը և ցանկանում եք ջնջել ծրագրի մնացորդները, ապա ամբողջովին ջնջեք Skype թղթապանակը:




Նշեն նաև, որ այս եղանակով դուք պարզապես համակարգչի միջից ջնջում եք լոգինի մասին տվյալները, բայց Skype-ի ձեր լոգինը պահպանվում է: Այն կարող եք հետագայում նորից օգտագործել ցանկացած համակարգչի վրա:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարինե Բեգլույանը 

Խաղացեք դասական Mario խաղը օնլայն

Խաղացեք դասական Mario խաղը օնլայն


Nintendo և Dendy համակարգիչների հայտնի խաղը կարող եք խաղալ նաև անհատական համակարգիչների վրա: Սեղմեք նկարի վրա և խաղացեք: Եթե խաղը չի բացում, ապա անհրաժեշտ է տեղադրել Java Plugin: Եթե որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնեն Java ծրագիր աշխատացնելու թույլատվություն, ապա սեղմեք Always run on this site կոճակը: Խաղում օգտագործվում են ստեղնաշարի սլաքները և X, Z տառերը:
Ի պաշպտանություն Circle.am-ի: Հարցերին պատասխանում է կայքի հիմնադիրը

Ի պաշպտանություն Circle.am-ի: Հարցերին պատասխանում է կայքի հիմնադիրը



Հարգելի ընթերցողներ, վերջերս հնչում են տարբեր կարծիքներ  Circle.am-ի մասին, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ այս կայքին: Circle.am-ը հայկական վեբ կայքերի վիճակագրական հանգույց է, որի ծառայություններից օգտվում են համարյա բոլոր հայկական կայքերը: Հանգույցը գործում է ավելի քան 10 տարի և տվյալ պահի դրությամբ այնտեղ գրանցված են 2393 հայկական կայքեր: Արմբլոգը բացելուց հետո այն գրանցեցի Circle.am-ում: Անկեղծ ասած, սկզբնական շրջանում կասկածում էի այդ կայքի կողմից տրամադրվող տվյալների ճշտության վրա և շատերի նման կարծում էի, որ Circle.am-ը գումարի դիմաց առաջ է տանում որոշ կայքեր: Ես այն ժամանակ նամակ գրեցի կայքի հիմնադիր Ավետիս Ավագյանին և խնդրեցի ինձ ասել, թե արդյոք ճիշտ են ներկայացվող տվյալները: Պարոն Ավագյանը ինձ պատասխանեց, որ ամեն ինչ ճիշտ է և խորհուրդ տվեց գրել այնպիսի գրառումներ, որոնք կհետաքրքրեն բլոգի այցելուներին: Այդ օրվանից որոշեցի ինքս ստուգել և որոշեցի փորձել հասնել ինձանից առաջ գտնվող կայքերին: Եվ ահա մի քանի ամիս անց ես հասա ցանկալի արդյունքի:

Արմբլոգը տվյալ պահի դրությամբ  Circle-ի մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և օրական գրանցվում է ավելի քան 15.000 այցելություն: Սակայն ևս մեկ հետաքրքիր փաստ նշեմ, որից կարելի է ենթադրել, որ Circle-ի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերի վիճակագրական տվյալները ճիշտ են: Արմբլոգը Circle հանգույցում գրանցված 2000-ից ավել կայքերի մեջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է 6-ից 20-րդ հորիզոնականները: Իսկ ըստ circle.am-ի օգոստոս ամսվա զեկույցի, զուտ Հայաստանյան այցելություններով Արմբլոգը բոլոր հայկական կայքերի մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սա կարծում եմ ոչ միայն վատ թիվ չի բլոգի համար, այլ չափազանց լավ թիվ է: Ես իհարկե գումարներ չեմ առաջարկել կամ առավել ևս տվել Circle.am-ին, բայց իմ կայքը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Վերը նշված փաստերի հիման վրա հաստատ համոզված եմ, որ circle.am-ը ներկայացնում է ճիշտ տվյալներ:

Վերջերս նորից մի քանի հարցեր գրեցի Ավետիս Ավագյանին և ներկայացնում եմ դրանց պատասխանները:

1. Պարոն Ավագյան, Circle.am-ի ստեղծման օրվանից ստացե՞լ եք այցելություններ վաճառելու կամ կայքեր արհեստական առաջ տանելու առաջարկներ:

Եթե չեմ սխալվում երկու անգամ ստացել եմ գումարի դիմաց վիճակագրական տվյալներ կեղծելու առաջարկներ և երկու անգամ էլ առաջարկ եմ ստացել թույլ տալ (աչք փակել) "նակրուտկայի" վրա։ Կարծում եմ սա քիչ է և հույսով եմ, որ այս քիչ լինելը այն պատճառով է, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա հնարավոր չի։ Առաջարկողներին ես առաջարկում եմ, որ երբեք նման թեմայով ինձ չդիմեն, հակառակ դեպքում խայտառակ եմ անելու ամբողջ Արմնեթով: Առաջարկողները նախընտրում են այլևս չդիմել ինձ այդ հարցով :)

2. Ինչու՞ են circle.am-ի կողմից ներկայացվող տվյալները որոշ չափով տարբերվում արտասահմանյան նմանատիպ համակարգերի տվյալներից (օր. liveInternet կամ Google Analytics)

Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։

3. Խնդրում եմ ասեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այցելումները (visits), դիտումները (pageviews) և հոսթերը (hosts)

Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։

Հրահանգը գրանցվում է որպես հոսթ, եթե այցելուի IP հասցեն եզակի է վերջին 6 ժամվա ընթացքում։ Եթե այցելուն օգտվում է «պրոքսիից», ապա այցելուի և տվյալ «պրոքսիի» IP հասցեները գրանցվում են համատեղ։ Երբ այցելուն տվյալ վեբկայք այցելում է առաջին անգամ, ապա նրա առաջին այցելումը գրանցվում է որպես այդպիսին։ Եթե այս այցելուն 30 րոպեից ավելի ակտիվ չէ տվյալ կայքում, իսկ այնուհետև կրկին որևէ էջ է նայում այդ կայքում, ապա այդ գործողությունը հաշվարկվում է որպես նոր այցելում։ Եթե այցելուն ձեր կայքը լքում է, սակայն վերադառնում է 30 րոպեի ընթացքում, այդ դեպքում նոր այցելություն չի գրանցվում։

HTTP հրահանգը գրանցվում է որպես դիտում այն դեպքում, երբ այցելուն դիտում է ձեր կայքի էջերը։ Գոյություն ունի դիտումների նվազագույն տևողություն՝ 4 վայրկյան։ Որոշ հետազոտություներ ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածն անհրաժեշտ է էջը բեռնելու, դրա պարունակությունը կարդալու և նույն կայքի մեկ այլ էջ տեղափոխվելու համար։

Հ.Գ.
Իսկ վերջում ցանկանում եմ հիշեցնել ժողովրդական հայտնի խոսքը՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է խակ է»:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Սուրեն Ոսկանյանը
Ինչպես մեծացնել Ֆեյսբուքի չաթի պատուհանի և տառերի չափսերը (+սմայլիկներ առանց կոդերի)

Ինչպես մեծացնել Ֆեյսբուքի չաթի պատուհանի և տառերի չափսերը (+սմայլիկներ առանց կոդերի)



Ֆեյսբուքի չաթի պատուհանը ժամանակի ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր դժգոհել են այդ պատուհանի անհարմարավետությունից: Չաթի ընթացիկ պատուհանից օգտվելը երբեմն անհարմարավետ է, քանի որ այն չափսերով փոքր է և երկար խոսակցության դեպքում կարող է ցավացնել աչքերը: Այդ նպատակով առաջարկում եմ օգտագործել Google Chrome-ի մի հավելված, որի միջոցով կարող եք կառավարել պատուհանի և տառերի չափսերը: Հավելվածը իր մեջ պարունակում է նաև բազմաթիվ հետաքրքիր սմայլիկներ:

1. Սեղմեք այստեղ և տեղադրեք հավելվածը: Տեղադրելու համար սեղմեք բացված էջի վերևի աջ անկյունում գտնվող կապույտ կոճակի վրա, սպասեք մինչև հավելվածը ներբեռնվի և ավելացրեք դիտարկչին (աշխատում է միայն Google Chrome դիտարկչով):


Եթե այդ կոճակը չի հայտնվում, ուրեմն Դուք օգտագործում եք Google Chrome-ի հին տարբերակ: Ներբեռնեք վերջին տարբերակը և կարող եք օգտագործել հավելվածները: 



2. Բացեք Ձեր ֆեյսբուքի էջը և կտեսնեք արդյունքը: Եթե Ֆեյսբուքի էջը մինչ այդ բաց էր, ապա թարմացրեք էջը:



3. Պարամետրերը փոխելու համար կարող եք սեղմել դիտարկչի հասցեի դաշտի կողքը հայտնված կարմիր նշանի վրա: Կարող եք փոխել չաթի պատուհանի շողքը, պատուհանի չափսը և տառերի չափսը: Սմայլիկներ տեղադրելու համար սեղմեք պատուհանի վերևի հատվածում գտնվող սմայլիկների նշանի վրա:



Վերջում նշեմ, որ հավելվածը ունի ևս մեկ օգտակար ֆունկցիա: Կարող եք սեղմեք չաթի պատուհանի վերևի կապույտ դաշտի վրա ու տեղափոխել այն:

Հավելվածը ջնջելու համար կարդացեք այս գրառումը:

Google-ը փակում է Picnik.com-ը: Մինչև փակվելը անվճար օգտվեք կայքի բոլոր ֆունկցիաներից

Google-ը փակում է Picnik.com-ը: Մինչև փակվելը անվճար օգտվեք կայքի բոլոր ֆունկցիաներից


Picnik.com կայքը իրենից ներկայացնում է լուսանկարներ մշակող օնլայն գործիք: Այդ կայքի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա կիրառել բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր էֆեկտներ: 2010 թվականի մարտին Google ընկերությունը գնեց Picnik.com կայքը և կատարեց մի շարք փոփոխություններ: Եվ ահա Google ընկերությունը տեղեկացնում է, որ ամեն լավ բան օրերից մի օր իր տրամաբանական ավարտն է ունենում: Նրանք որոշել են փակել Picnik.com կայքը ս.թ. ապրիլի 19-ին:  Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ այժմ դրա փոխարեն կարող ենք օգտագործել Google+ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարների մշակման գործիքից:




Picnik.com կայքը ուներ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Այն օգտագործողները, ովքեր գումարներ են վճարել և օգտվում են վճարովի ծառայություններից, ապա Google ընկերությունը խոստանում է ամբողջությամբ վերադարձնել գումարները: Google-ը նաև շնորհակալություն է հայտնում կայքի հավատարիմ այցելուներին և որպես նվեր հայտարարում է, որ կայքի բոլոր վճարովի ծառայությունները մինչև կայքի փակման օրը կլինեն անվճար:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Շատ քչերն են կարողանում այս խաղում հաղթել

Շատ քչերն են կարողանում այս խաղում հաղթել



Անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կարմիր կետը դուրս հանել սպիտակ շրջանագծից այնպես, որ այն չդիպչի կապույտ կետին: Թվում է, թե հեշտ գործ է, սակայն կապույտ կետը պտտվում է 4 անգամ ավելի արագ, քան կարմիր կետը:



-->
Մադագասկար 3-ը դուրս կգա այս տարվա ամռանը

Մադագասկար 3-ը դուրս կգա այս տարվա ամռանը

Megaupload-ը փակվել է SOPA-ի պատճառով

Megaupload-ը փակվել է SOPA-ի պատճառով


SOPA օրինագծի պատճառով համաշխարհային 5 խոշորագույն ֆայլային սերվերներից մեկը փակվել է: Ձերբակալվել են Megaupload.com կայքի համարյա բոլոր սեփականատերերը: Հիշեցնեմ, որ SOPA օրինագծի շնորհիվ ԱՄՆ իշխանությունները իրավունք ունեն փակել կամ ստիպել ինտերնետ պրովայդերներին փակել ցանկացած կայք, որտեղ կտեղադրվեն հեղինակային իրավունքներ խախտող նյութեր կամ նույնիսկ այդպիսի նյութերի վրա հղումներ: Սա նշանակում է, որ այլևս չենք կարողանա ինտերնետից ներբեռնել ոչ օրիգինալ խաղեր կամ ծրագրեր, ֆիլմեր և նույնիսկ mp3 երգեր: Դե ինչ, մեզ մնում է նստել և տեսնել, թե ինչպես են ԱՄՆ իշխանությունները ոչնչացնում ինտերնետը: Հուսանք, որ այս օրինագիծը երկար կյաքն չի ունենա, քանի որ դրա դեմ են արտահայտվել ինտերնետի հսկաները: Փակման նախօրեին այդ օրինագծի դեմ բողոքի ակցիային էր միացնել նաև Megaupload.com-ը: Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ Torrent կայքերը չեն փակվի:


Հ.Գ.
Ճի՞շտ եք համարում արդյոք SOPA օրինագծի, ընդունումը որը նպաստում է ինտերնետում հեղինակային իրավունքների պահպանմանը:
SOPA օրինագծի ընդունման դեպքում ինտերնետը ամբողջովին կիմաստազրկվի: Ինտերնետային հսկաները ընդդեմ SOPA-ի

SOPA օրինագծի ընդունման դեպքում ինտերնետը ամբողջովին կիմաստազրկվի: Ինտերնետային հսկաները ընդդեմ SOPA-ի



ԱՄՆ-ի սենատում այս օրերին քննարկվում են մեզ՝ ինտերնետ օգտագործողներիս համար չափազանց կարևոր օրինագիծ, որի ընդունման դեպքում ինտերնետը կիմաստազրկվի: Բանը կայանում է նրանում, որ SOPA (Stop Online Piracy Act - դադարեցրեք օնլայն ծովահենությունը)  օրինագծի ընդունման դեպքում իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ պրովայդերներից պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք պարունակում են անօրինական բովանդակություն, հեղինակային իրավունքները խախտող ռեսուրսներ, կամ պարզապես այդպիսի ռեսուրսների վրա հասցեներ: Օրենքն առնչվում է ոչ միայն թվային բովանդակությանը, այլև ինտերնետով վաճառվող ցանկացած ապրանքին: SOPA-ից կարող են տուժել համարյա բոլոր հայտնի կայքերը (օր. Youtube-ը կամ Wikipedia-ն): Օրինագծի հաստատման դեպքում կդադարեն գործել նաև Torrent կայքերը: SOPA օրինագծի դեմ եմ արտահայտվել Facebook, Google, Twitter, Wikipedia, Mozilla, eBay, LinkedIn, Yahoo, GoDaddy և այլ ինտերնետ հսկաները: 


Wikipedia կայքը այսօր փակվել է՝ իր բողոքն արտահայտելով այդ օրենքի դեմ: Օրինագծի դեմ է արտահայտվել նաև Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքի էջում:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գուրգեն Սերոբյանը

Ինչ գույնի կլինեն ձեր երեխաների աչքերը

Ինչ գույնի կլինեն ձեր երեխաների աչքերը

Ինտերնետում վերջերս հայնտնաբերեցի այսպիսի լուսանկար, որը կազմված է վիճակագրական տվյալների և հարաբերության տեսության հիման վրա: Չգիտեմ ինֆորմացիան ինչքանով է հավաստի, բայց կուզեմ իմանալ ձեր կարծիքները:
Հավատ

Հավատ

Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam

Հետաքրքիր ծառայություն Յութուբում: Slam



Եթե շատ ժամանակ եք անցկացնում Youtube կայքում, ապա կարող եք օգտվել YouTube Slam ծառայությունից: Դրա միջոցով օգտագործողներին հնարավորություն է տրվում քվեարկել առաջադրված հոլովակներից որևէ մեկի համար։ Իրար հետ մրցակցող վիդեոները դասակարգված են ըստ կատեգորիաների: Քվեարկելով որևէ հոլովակի համար՝ օգտագործողները վաստակում են միավորներ։ Այսինքն Slam-ի միջոցով մրցում են ոչ միայն հոլովակները, այլև օգտագործողները: Հարցման արդյունքում հաղթող ճանաճվող տեսահոլովակը հավելյալ միավորներ է շնորհում օգտագործողներին։ Այս միավորների շնորհիվ ձևավորվում է օգտագործողների վարկանիշային աղյուսակը: Եթե ցուցադրվող տեսահոլովակներից ոչ մեկը չեք հավանում, ապա կարող եք սեղմել skip կոճակը և անցնել տեսնել տեսահոլովակների հաջթորդ զույգը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վազգենը
Նոր ֆունկցիա Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում

Նոր ֆունկցիա Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում



Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Այդ Ֆունկցիաներից մեկը ակտիվացնելու դեպքում Сейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:

Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:





Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:
Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը

Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը

Ձեզ եմ ներկայացնում սենյակից դուրս գալու հերթական խաղը: Փորձեք ինքնուրույն գտնել խաղի գաղտնիքները և դուրս գալ սենյակից: Դուրս եկողները կարող են հուշումներ գրել մեկնաբանություններում:


Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ

Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ



Հունվարի 18-ին եւ 25-ին ականատես կլինենք «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայություններին: Հիշեցնեմ, որ անցած մրցաշրջանում այս երկու թիմերը հանդիպել են յոթ սուպեր կլասիկոներում: Այս մրցաշրջանում թիմերը արդեն հանդիպել են մեկ անգամ Իսպանիայի առաջնությունում: Այս հանդիպումների շարքը կշարունակվի արդեն այս տարվա Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Ռեալը 1/8-րդ եզրափակիչում հաղթահարեց Մալագայի արգելքը, իսկ Բարսելոնան Օսասունայի: Այսպիսով մոտակա 15 օրվա ընթացքում ականատես ենք լինելու երկու Սուպեր կլասիկոների:

Ռեալ Մադրիդ - Բարսելոնա   18.01.12թ.
Բարսելոնա - Ռեալ Մադրիդ    25.01.12թ.
Գտեք և ջնջեք միևնույն լուսանկարները համակարգչի հիշողությունից

Գտեք և ջնջեք միևնույն լուսանկարները համակարգչի հիշողությունից



Եթե Ձեր համակարգչի մեջ ունեք տարբեր բնույթի բազմաթիվ լուսանկարներ և միևնույն նկարից շփոթմամբ տեղադրել եք մի քանի թղթապանակներում, ապա այս ծրագրի միջոցով կարող եք ազատվել լուսանկարների կրկնօրինակներից: Սակայն ծրագիրը օգտագործելուց եղեք ուշադիր, քանի որ այն առաջարկում է ջնջել նաև միատեսակ նկարները, այսինքն նույնը չեն, բայց ինչ-որ չափով իրար նման են:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Սեղմեք նկարում նշված կոճակը և ընտրեք այն թղթապանակը, որը ուզում եք ստուգել: Ծրագրի որոնելու է միայն BMP և JPEG ֆայլերը, սակայն կարգավորումներից կարող եք միացնել նաև GIf և PNG ֆայլերը:


3.Սեղմեք Start Search կոճակը
4.Գործողության ավարտից հետո ծրագիրը ցուցադրում է միևնույն լուսանկարները և առաջարկում է տեղափոխել կամ ջնջել դրանք:
Փորձարկեք iPhone 4S-ի SIRI համակարգի կրկնօրինակը համակարգչի վրա

Փորձարկեք iPhone 4S-ի SIRI համակարգի կրկնօրինակը համակարգչի վրա

Ինչպես գիտեք, iPhone հեռախոսների վերջին մոդելում ավելացել է SIRI համակարգը, որը փոխում է մեր բոլոր պատկերացումները բջջային հեռախոսների մասին: Համակարգի շնորհիվ հնարավոր է խոսել բջջային հեռախոսի հետ և տալ հրամաններ: Այն անմիջական կապ է ստեղծում օգտագործողի և հեռախոսի միջև: Կարծում եմ այս նորարարությունը ապագայում էլ ավելի կզարգանա ու կդառնա ապագա տեխնոլոգիաների առանցքային ֆունկցիաներից մեկը:


Ովքեր չունեն iPhone հեռախոս և ցանկանում են փորձարկել այս համակարգը, ապա կարող են օգտագործել համակարգիչների համար նախատեսված SIRI համակարգի կրկնօրինակը: Ճիշտ է, այն ամբողջությամբ չի կարող իր մեջ ներառել SIRI համակարգի ֆունկցիաները, սակայն սրա միջոցով ևս հնարավոր է կատարել բազմաթիվ օգտակար ֆունկցիաներ: Համակարգը աշխատում է ձայնային և տեսքտային հրամաններով: Համակարգը կարող եք տեղադրել Google Chrome դիտարկչի վրա հետևյալ մեթոդով՝


1.Google Chrome դիտարկչով մտեք այստեղ:
2.Սեղմեք Add To Chome կոճակը և տեղադրեք հավելվածը:
3.Դիտարկչի աջ կողմի վերևի մասում կհայտնվի SIRI համակարգի կոճակը:
4.Սեղմեք այդ կոճակի վրա և օգտվեք համակարգից:


Եթե չգիտեք, թե ինչ հրամաններ կարելի է տալ համակարգին, ապա ներկայացնեմ դրանցից մի քանիսը՝ մնացածը թողնելով ձեր երևակայության վրա:


Weather in Yerevan
Tell me some information about Armenia
What is your name?
How are you?
Who am i?
546+89-74*12
goto Armblog.net
What time is it?
What time is it in Berlin?
Who is Steve Jobs?
Play Shakira Waka Waka
Search for news about the World Cup
How high is Mt. Everest?
Reming me to buy milk
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Տաթևիկ Մկոյանը
Google Chrome-ի օգտակար հավելվածներ

Google Chrome-ի օգտակար հավելվածներ

Checker Plus for Gmail
Ցուցադրում է նոր նամակները, ինչպես նաև կարող է բարձրաձայն կարդալ դրանք: Հավելվածի միջոցով կարող եք ջնջել ստացված նամակները կամ պատասխանել դրանց:

EyeDropper
Եթե ցանկանում եք որևէ կայքից վերցնել ցանկացած հատվածի գույնի կոդը, ապա կարող եք օգտագործել այս հավելվածը: 

Screen ruler
Եթե ցանկանում եք չափել որևէ կայքի ցանկացած էլեմենտի երկարությունը, ապա օգտագործեք այս հավելվածը:

Turn Off the Lights
Հավելվածը սևացնում է ամբողջ էջը և ցուցադրվում է միայն տեսահոլովակի հատվածը: Հավելվածը աշխատում է Youtube-ում և տեսանյութեր պարունակող այլ կայքերում:

Webpage Screenshot
Եթե ցանկանում եք նկարել որևէ էջ և ուղարկել ընկերներին, ապա այս հավելվածը լավագույն լուծումն է: Նկարի հասցեն ուղարկելուց առաջ կարող եք նկարի վրա նշումներ անել:

Google+ Notifications
Ցուցադրում է  Google+ ցանցի տեղեկացումները

Facebook Notifications
Ցուցադրում է  Ֆեյսբուքի տեղեկացումները

PanicButton
Հավելվածի շնորհիվ կարող եք արագ թաքցնել բացված պատուհանները և որոշ ժամանակ հետո նորից վերականգնել դրանք:

Clear History
Հավելվածի շնորհիվ հնարավոր է մկնիկի մեկ սեղմումով ջնջել ինտերնետ դիտարկչի հիշողությունը:

Armblog.net վերջին նյութերը
Եթե ցանկանում եք մի քանի վարկյանում իմանալ Արմբլոգի վերջին 10 նոր նյութերի մասին, ապա կարող եք օգտագործել Armblog-ի պաշտոնական հավելվածը:
Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով

Ինչպես ուղարկել մեծ ծավալի ֆայլեր էլեկտրոնային փոստի միջոցով

Յուրաքանչյուր էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ:


Այցելեք այս կայքը:

1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն

2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)

3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը

4.  Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար:
Զավեշտալի դրվագներ ֆուտբոլում

Զավեշտալի դրվագներ ֆուտբոլում


Ուղեղի փորձարկում: Աջ ոտք և աջ ձեռք

Ուղեղի փորձարկում: Աջ ոտք և աջ ձեռք

1.Նստած տեղը բարձրացրեք աջ ոտքը և օդի մեջ պտտեք ժամացույցի սլաքի ուղղությամբ:

2.Ոտքը պտտելու հետ միաժամանակ պարզեք աջ ձեռքը և փորձեք օդի մեջ նկարել 6 թվանշանը:

Համարյա բոլորի մոտ ոտքը ինքնստինքյան սկսում է պտտվել ժամացույցի հակառակ ուղղությամբ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հայկ Գավալյանը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Մեզ և ձեզ մեծ ավետիս

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Մեզ և ձեզ մեծ ավետիս

Օդնոկլասնիկում նորից հնարավոր է փակել օգտատերերի պրոֆիլները

Օդնոկլասնիկում նորից հնարավոր է փակել օգտատերերի պրոֆիլները




Ռուսական Օդնոկլասնիկի կայքում վերջերս անհետացել էր պրոֆիլները փակելու կոճակը: Հիշեցնեմ, որ այդ ֆունկցիան օդնոկլասնիկի կայքում վճարովի է, իսկ այլ ցանցերում՝ անվճար: Եվ ահա Օդնոկլասնիկի ադմինիստրացիան նորից վերադարձրել է այդ ֆունկցիան: Պրոֆիլները միայն ընկերների համար հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է մտնել այստեղ և սեղմել Настройки публичности: Այդտեղ առաջարկվելու է 3 տարբերակ.


1.Հասանելի լինել բոլոր տեղերում
2.Հասանելի լինել միայն օդնոկլասնիկի կայքում
3.Հասանելի լինել միայն ընկերներին




Պրոֆիլը փակելու համար ընտրեք երրորդ տարբերակը և սեղմեք Изменить: Այնուհետև ընտրեք վճարման տարբերակը և կատարեք վճարումը: 
Գեղեցիկ անիմացիա: Proteigon

Գեղեցիկ անիմացիա: Proteigon

Խաղացեք Pro Evolution Soccer 2012 ռուսերեն մեկնաբանություններով (+վերջին թարմացումը)

Խաղացեք Pro Evolution Soccer 2012 ռուսերեն մեկնաբանություններով (+վերջին թարմացումը)



2012 թվականը ցանկանում եմ սկսել խաղասերների համար ուրախ լուրով: Երկար սպասումներից հետո վերջապես թողարկվեց Pro Evolution Soccer 2012-ի համար նախատեսված ռուսերեն մեկնաբանությունները: Այժմ կարող եք խաղալ ձեր սիրած ֆուտբոլային սիմուլյատորը հայտնի ռուս մեկնաբաններ Վասիլի Ուտկինի, Յուրի Ռոզանովի և Վասիլի Սովովյովի մեկնաբանություններով: Սա առաջին բետա տարբերակն է, որի թերությունները հետագայում կվերացվեն: Տեղադրելու համար անհրաժեշտ է բացել ներբեռնված ֆայլը և նշել PES2012 խաղի թղթապանակում գտնվող img թղթապանակը:



Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով: