Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Գտեք և ջնջեք միևնույն լուսանկարները համակարգչի հիշողությունից



Եթե Ձեր համակարգչի մեջ ունեք տարբեր բնույթի բազմաթիվ լուսանկարներ և միևնույն նկարից շփոթմամբ տեղադրել եք մի քանի թղթապանակներում, ապա այս ծրագրի միջոցով կարող եք ազատվել լուսանկարների կրկնօրինակներից: Սակայն ծրագիրը օգտագործելուց եղեք ուշադիր, քանի որ այն առաջարկում է ջնջել նաև միատեսակ նկարները, այսինքն նույնը չեն, բայց ինչ-որ չափով իրար նման են:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Սեղմեք նկարում նշված կոճակը և ընտրեք այն թղթապանակը, որը ուզում եք ստուգել: Ծրագրի որոնելու է միայն BMP և JPEG ֆայլերը, սակայն կարգավորումներից կարող եք միացնել նաև GIf և PNG ֆայլերը:


3.Սեղմեք Start Search կոճակը
4.Գործողության ավարտից հետո ծրագիրը ցուցադրում է միևնույն լուսանկարները և առաջարկում է տեղափոխել կամ ջնջել դրանք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. im mot et problem@ ergeri heta kapvac, tenc cragir ka vor nuyn erger@ gtnem?

    ReplyDelete
  2. http://www.duplicate-finder.com/mp3.html

    ReplyDelete