Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ի պաշպտանություն Circle.am-ի: Հարցերին պատասխանում է կայքի հիմնադիրը



Հարգելի ընթերցողներ, վերջերս հնչում են տարբեր կարծիքներ  Circle.am-ի մասին, այդ պատճառով որոշեցի անդրադառնալ այս կայքին: Circle.am-ը հայկական վեբ կայքերի վիճակագրական հանգույց է, որի ծառայություններից օգտվում են համարյա բոլոր հայկական կայքերը: Հանգույցը գործում է ավելի քան 10 տարի և տվյալ պահի դրությամբ այնտեղ գրանցված են 2393 հայկական կայքեր: Արմբլոգը բացելուց հետո այն գրանցեցի Circle.am-ում: Անկեղծ ասած, սկզբնական շրջանում կասկածում էի այդ կայքի կողմից տրամադրվող տվյալների ճշտության վրա և շատերի նման կարծում էի, որ Circle.am-ը գումարի դիմաց առաջ է տանում որոշ կայքեր: Ես այն ժամանակ նամակ գրեցի կայքի հիմնադիր Ավետիս Ավագյանին և խնդրեցի ինձ ասել, թե արդյոք ճիշտ են ներկայացվող տվյալները: Պարոն Ավագյանը ինձ պատասխանեց, որ ամեն ինչ ճիշտ է և խորհուրդ տվեց գրել այնպիսի գրառումներ, որոնք կհետաքրքրեն բլոգի այցելուներին: Այդ օրվանից որոշեցի ինքս ստուգել և որոշեցի փորձել հասնել ինձանից առաջ գտնվող կայքերին: Եվ ահա մի քանի ամիս անց ես հասա ցանկալի արդյունքի:

Արմբլոգը տվյալ պահի դրությամբ  Circle-ի մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և օրական գրանցվում է ավելի քան 15.000 այցելություն: Սակայն ևս մեկ հետաքրքիր փաստ նշեմ, որից կարելի է ենթադրել, որ Circle-ի առաջին հորիզոնականներում գտնվող կայքերի վիճակագրական տվյալները ճիշտ են: Արմբլոգը Circle հանգույցում գրանցված 2000-ից ավել կայքերի մեջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է 6-ից 20-րդ հորիզոնականները: Իսկ ըստ circle.am-ի օգոստոս ամսվա զեկույցի, զուտ Հայաստանյան այցելություններով Արմբլոգը բոլոր հայկական կայքերի մեջ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Սա կարծում եմ ոչ միայն վատ թիվ չի բլոգի համար, այլ չափազանց լավ թիվ է: Ես իհարկե գումարներ չեմ առաջարկել կամ առավել ևս տվել Circle.am-ին, բայց իմ կայքը զբաղեցնում է բարձր հորիզոնականներ: Վերը նշված փաստերի հիման վրա հաստատ համոզված եմ, որ circle.am-ը ներկայացնում է ճիշտ տվյալներ:

Վերջերս նորից մի քանի հարցեր գրեցի Ավետիս Ավագյանին և ներկայացնում եմ դրանց պատասխանները:

1. Պարոն Ավագյան, Circle.am-ի ստեղծման օրվանից ստացե՞լ եք այցելություններ վաճառելու կամ կայքեր արհեստական առաջ տանելու առաջարկներ:

Եթե չեմ սխալվում երկու անգամ ստացել եմ գումարի դիմաց վիճակագրական տվյալներ կեղծելու առաջարկներ և երկու անգամ էլ առաջարկ եմ ստացել թույլ տալ (աչք փակել) "նակրուտկայի" վրա։ Կարծում եմ սա քիչ է և հույսով եմ, որ այս քիչ լինելը այն պատճառով է, որ գրեթե բոլորը գիտեն, որ դա հնարավոր չի։ Առաջարկողներին ես առաջարկում եմ, որ երբեք նման թեմայով ինձ չդիմեն, հակառակ դեպքում խայտառակ եմ անելու ամբողջ Արմնեթով: Առաջարկողները նախընտրում են այլևս չդիմել ինձ այդ հարցով :)

2. Ինչու՞ են circle.am-ի կողմից ներկայացվող տվյալները որոշ չափով տարբերվում արտասահմանյան նմանատիպ համակարգերի տվյալներից (օր. liveInternet կամ Google Analytics)

Եթե դուք կամայական ձևով ընտրեք վեբ վիճակագրություն տրամադրող մի քանի ընկերություն և սկսեք ձեր կայքի համար օգտվել նրանց ծառայություններից, ապա կնկատեք, որ նրանց տրամադրած տվյալները չեն համընկնում։ Այս երևույթը կարող է ունենալ մի շարք պատճառներ։ Ամենահիմնականն այն է, թե ինչպես են տրված սահմանումները, և ինչպես են կատարվում հաշվարկները։ Օրինակ, «դիտում»-ի՝ վերը տրված սահմանումը, որն ուժի մեջ է Circle.Am-ի համար, չի գործում Google Analytics-ում։ Google Analytics-ը չունի դիտումների նվազագույն տևողություն։ Սա նշանակում է, որ եթե դուք «կարդում» եք րոպեում 30 էջ (1 էջ ամեն 2 վայրկյանում), ապա Google Analytics-ը հենց այդպես էլ կհաշվի։ Մինչդեռ Circle.Am-ը կհաշվի սրա կեսը (1 էջ ամեն 4 վայրկյանում)։ Մեկ ուրիշ օրինակ է «այցելում»-ը։ Այս դեպքում սահմանումը և հաշվարկման մեթոդը Circle.Am-ի և Google Analytics-ի համար նույնն են, բայց կա մեկ տարբերություն. եթե այցելուն փակի իր բրաուզերը և նորից այն բացի ձեր վեբ-էջում, ապա Google Analytics-ը կհաշվի սա որպես ևս մեկ այցելում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ էր անցել նախորդ այցելումից։ Circle.Am-ը պահպանում է 30 րոպեի նվազագույն տևողություն՝ անկախ նրանից, թե բրաուզերը փակվել–բացվել է, թե ոչ։ Նմանատիպ տարբերությունները կարող են առաջացնել տարբեր տվյալներ, որոնք մատուցվում են վեբ վիճակագրություն տրամադրող տարբեր ընկերությունների կողմից։

3. Խնդրում եմ ասեք, թե ինչ են իրենցից ներկայացնում այցելումները (visits), դիտումները (pageviews) և հոսթերը (hosts)

Երբ այցելուն գալիս է մի վեբ-էջ, որտեղ տեղադրված է Circle.Am-ի թրեքինգ կոդը, ապա հատուկ HTTP հրահանգ է ուղարկվում Circle.Am։ Այս հրահանգը պարունակում է տարատեսակ օգտակար ինֆորմացիա՝ ինչպես օրինակ՝ այցելուի IP հասցեն, նրա մոնիտորի կետայնությունը, գույների խորությունը, այցելուին տվյալ էջ «հղած» կայքը, JavaScript–ի տարբերակը և այլն։ Այս հրահանգը հետազոտվում է Circle.Am–ի կողմից, և եթե այն օրինական է ճանաչվում, ապա գրանցվում է որպես դիտում և/կամ այցելում և/կամ հոսթ։

Հրահանգը գրանցվում է որպես հոսթ, եթե այցելուի IP հասցեն եզակի է վերջին 6 ժամվա ընթացքում։ Եթե այցելուն օգտվում է «պրոքսիից», ապա այցելուի և տվյալ «պրոքսիի» IP հասցեները գրանցվում են համատեղ։ Երբ այցելուն տվյալ վեբկայք այցելում է առաջին անգամ, ապա նրա առաջին այցելումը գրանցվում է որպես այդպիսին։ Եթե այս այցելուն 30 րոպեից ավելի ակտիվ չէ տվյալ կայքում, իսկ այնուհետև կրկին որևէ էջ է նայում այդ կայքում, ապա այդ գործողությունը հաշվարկվում է որպես նոր այցելում։ Եթե այցելուն ձեր կայքը լքում է, սակայն վերադառնում է 30 րոպեի ընթացքում, այդ դեպքում նոր այցելություն չի գրանցվում։

HTTP հրահանգը գրանցվում է որպես դիտում այն դեպքում, երբ այցելուն դիտում է ձեր կայքի էջերը։ Գոյություն ունի դիտումների նվազագույն տևողություն՝ 4 վայրկյան։ Որոշ հետազոտություներ ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածն անհրաժեշտ է էջը բեռնելու, դրա պարունակությունը կարդալու և նույն կայքի մեկ այլ էջ տեղափոխվելու համար։

Հ.Գ.
Իսկ վերջում ցանկանում եմ հիշեցնել ժողովրդական հայտնի խոսքը՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է խակ է»:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
11 Comments

11 մեկնաբ.:

  1. Սպասում էի նմանատիպ մի պոստի... ետ ամեն ինչը ճիշտ ես ասում Արմեն ջան, բայց մի փաստ, որը չի կարելի հերքել, ակնհայտ է.... ինչու արդարացի չի գործում բոլոր կայքերի համար՞ օրինակը իմ առաջվա բլոգներ... MrKaren.ru որը նույնպես երկար ջանքերից հետո զբաղեցնում էր 2րդ հորիզոնականը, և մի օր էլ բացում ես տեսնես ինչ... հեռացրել են ռեյթինգից... ու ոչ նամակ, ոչ մի զգուշացում... ու դու դեռ պիտի կապի միջոցներ ման գաս որ մեծն ադմինի հետ ճշտես պատճառները... ու էդկանից հետո պիտի պարզվի որ բլոգում ՆՈԴ 32 անտիվիրուսի բանալիներ տեղադրելու համար, բլոգս հեռացվել է.... ստեղ են ասում Երկիրը երկիր չէ... պետք չի էլի ձևական բաներ անել... եթե կա նման օրենք, ուրեմն գործում է բոլորի համար. եթե չէ, ուրեմն չկա...

    ReplyDelete
  2. ISK ETE DJVAR CHI KARELIYA GREL Circle.Am-ի ADMINI MAIL@>>>>>ES IM KAYQ@ ICHQAN GRANCUM EM IRANQ CHEN GRANCUM ETE KARELIYA GRI ARMEN JAN ADMINI MAIL@????? :-/

    ReplyDelete
  3. @Karen Gasparyan

    Kaiqi nakonner@ xaxtel es - durs es hanvel. Qez mot nrank nshanarov tegh ein zbaghetsnum. Erevi du shat eir hpartanum. Karogha hents du eir et banaliner@ sarqel? Urishner@ kxaxten nuin pes khanven.

    @Ghevond Ghazaryan
    Isk inchi ches grel Circle.Am vor chen hamnknum tver@? Erevi mi ban tsur es arel dra hamar chi hamnknum. Gri - parzenq.


    @Ghevond Ghazaryan
    Et zazhitai hamar - guit es arel te vonts?

    Avetis Avagyan

    ReplyDelete
  4. Ես անձամբ օգտվում եմ Circle.am-ի ծառայություններից, ու ավելի քան համոզված եմ, որ ոչ մի տեսակի խարդախություն չկա, իսկ ովքեր որ խաղտում են հեռացվում են աղյուսակից, ես հանդիպել եմ նմանատիպ կայքերի: Իմ կայքը www.HayMutq.ru գործում է մոտ 3 ամիս, ես սկզբում անիմաստ էի գտնոմ կայքի գրանցումը circle-ի համակարգում քանի որ այցելությունները քիչ էին, բայց հիմա կայքս ահագին բարելավվել է և եղելա պահ, որ հայտնվել եմ 6-րդ հորիզոնականում Մարդիկ և Բլոգներ բաժնում:
    ՈՒԶՈՒՄ ԵՄ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՄ Circle.Am ԿԱՅՔԻ ԱԴՄԻՆ-ին, որ Հայաստանում ստեղծել է ինտերնետի համար շատ կարևոր մի համակարգ:
    Մեկել մի բան, եթե դուք ունեք կայք որը դեռ ոչ մի հաջողությունների չի հասել և այն գրանցելով Circle համակարգում վատ արդյունք եք տեսնում(ցածր հորիզոնական), ապա մի փորձեք մեղադրել ադմինիստրացիրային, այլ մեղադրեք ինքներդ ձեզ, ձեր վատ աշխատանքի համար: Հարգանքներով Հրաչ Մնացականյան (www.HayMutq.ru)

    ReplyDelete
  5. Ավետիս Ավագյանը տրանսլիտով է գրում՞ հենց էտ բլոգում, որը որ հանվել է, կան հատուկ պոստեր (ԳՐԱՌՈՒՄՆԵՐ) որոնք նվիրված են տրանսլիտին... եթե պետք է կարող եմ լինկերը տալ

    ReplyDelete
  6. Heriq chi inqnagovazdov zbaxveq. Shat lavel gitenq u shat lavel haskanum enq ed circle hamakarg@ vonca ashxatum. Lavel gitenq vor vortex pox@ shaten talis ayn koxmnel vazum en u araj tanum. Bacahayt koxmnapahutyamb en handes galis. Erbeq chavataq. Aveli lava mtneq hamacancum stugeq, te vor@ voric hetoya Armen jan
    haskacanq vor qo blogy bolors el shat enq sirum u arajatar enq dardznum, bayc chi nshanakum vor petq e urishi lav PR -n apahoves.

    ReplyDelete
  7. Հայերը տենց են, հենց տեսնում են մի բան չի ստացվում, սկսում են ուրիշներին մեղադրել... Արմեն ջան ապրես, շատ օգտակար նյութ էր...

    ReplyDelete
  8. @Anonymous Այստեղ ուրիշի PR-ի հարց չկա, պարզապես ես գրել եմ այն, ինչ մտածում եմ այդ կայքի մասին...Ինքնագովազդի կարիք էլ չունեմ, փաստերը ներկայացրել եմ, որ ընթերցողները համոզվեն...

    ReplyDelete
  9. @Anonymous ete qo kayq@ araj chi gnum da chi nshanakum vor bolor araj gnacox kayqer@ vcharumen dra hamar

    ReplyDelete
  10. Yes hamamit em vor circle.am kayq@ bavakanin "lurj" gorc e anum, sakayn ardaraci che bolori handep. Erb http://mervanadzor.do.am kayqy ansharj guyq bajnum arajin tex@ zbaxecrec mez raytingic hanecin ibr serfing enq anum. Bayc voreve past tramadrel chkaroxacan. ev inqs Avetisi het erkar qnnarkel em ayd harc@, ev @ndhanur haytarari chkaroxacanq gal. Cankacac mek@ karox e um uzena serfing ani, SEV PR anelov ayd kayqin, ev Avetisn el "ardar" linelov hani ayd kayq@. Indz tvum e anhrajesht e voroshaki nor motecumner...isk gumarov araj tanelun es el chem havatum, bayc vor anhimn karox en dadarecnel da evs past e:
    Vorqan cavali che reytingic durs mnale - ayl ayn vor govazdatunere mtacum en du iranc xabel es. Mer kayq@ hanecin ayn jamanak, erb Google-@ mez tvec Page Rank: 4

    ReplyDelete
  11. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ReplyDelete