Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Աստվածաշունչը սիրո մասին: Ա Կորնթացիս 13




1 Եթէ խոսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը,  եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ: 4 Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6 անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7 ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում: 8 Սէրը երբեք չի անհետանում.

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Այո, աստվածային սիրո մասին է այստեղ գրած:

    ReplyDelete