Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Քանի՞ միավոր ունեք սոցիալական ցանցերում:







Klout.com կայքը թույլ է տալիս հաշվել ձեր ակտիվությունը տարբեր սոցիալական կայքերում և արդյունքը համեմատել այլ մարդկանց հետ: Հաշվարկը կատարվում է Twitter-ում, Facebook-ում և Google+ -ում ձեր ակտիվության հիման վրա: Միավորներիի միջակայքը 0-100 է, այսինքն առավելագույնը կարող եք ստանալ 100 միավոր: Հաշվարկը կատարվում է պարբերաբար, այնպես որ այսօրվա ձեր ունեցած միավորը կարող է տարբերվել վաղվա միավորից: Klout-ում բարձր միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է՝

-ունենալ շատ հետևորդներ Թվիթերում
-հետևել շատ մարդկանց Թվիթերում
-հաճախակի կատարել գրառումներ (թվիթներ)
-հաճախակի վերահրապարակել այլ մարդկանց թվիթները
-հետևել հնարավորինս քիչ սպամ կամ կեղծ պրոֆիլների
-այլ մարդկանց գրառումներում հնարավորինս շատ պետ է նշված լինի Ձեր Թվիթերի անունը (mention)
-ստանալ շատ անձնական նամակներ




Այս տվյալներին գումարվում է նաև Ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերում ձեր ընկերների, մեկնաբանությունների, լայքերի, գրառումների և այլ բաղադրիչների քանակը: Առաջիկայում նախատեսվում է նաև այս տվյալներին գումարել Ֆեյսբուքի էջերի ակտիվությունը: Klout համակարգ կարող եք մուտք գործել օգտագործելով ձեր Ֆեյսբուքի կամ Թվիթերի պրոֆիլը: Մի խոսքով հաշվեք ձեր վարկանիշը սոցիալական կայքերում և համեմատեք ընկերների հետ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.: