Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ովքեր են տեսել Ձեր պրոֆիլը Ֆեյսբուքում (Սպամ)

Ովքեր են տեսել Ձեր պրոֆիլը Ֆեյսբուքում (Սպամ)

Ժողովուրդ ջան արդեն հոգնեցինք ասելով, որ Ֆեյսբուքում այսքան ժամանակ դեռ չի ստեղծվել այդպիսի ֆունկցիա, որը հստակ ցույց տա, թե ովքեր են մտել Ձեր պրոֆիլ և շաբաթը քանի անգամ: Նմանատիպ բոլոր ծրագրերը խաբեություններ են: Մի հավատացեք այդ ծրագրերին և Ֆեյսբուքի ամբողջ հոսքը մի լցրեք սպամով: Ինչքան քիչ բացեք և օգտագործեք այդ անիմաստ ծրագրերը, այնքան ավելի մաքուր ու ապահով կլինի Ֆեյսբուքը: Խնդրում եմ բոլոր չիմացողներին անպայման տեղեկացրեք, որ Ֆեյսբուքում այդպիսի հնարավորություն չկա ու ապագայում դժվար էլ լինի: Իսկ եթե հանկարծ Ֆեյսբուքի ստեղծողները որոշեն ավելացնել այդ ֆունկցիան, ապա այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Հաշվեք, թե ինչքան գումար կարող եք խնայել չծխելու դեպքում

Հաշվեք, թե ինչքան գումար կարող եք խնայել չծխելու դեպքում

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Աշխեն Խաչատրյանը

Google ընկերությունը այժմ հնարավորություն ունի ուղարկել անհատական վիճակագրական տվյալներ

Google ընկերությունը այժմ հնարավորություն ունի ուղարկել անհատական վիճակագրական տվյալներ



Google ընկերությունը այժմ իր օգտվողներին հնարավորություն է տալիս հետևել իրենց սեփական վիճակագրական տվյալներին մեկ ամսվա կտրվածքով: Վիճակագրական տվյալները ներառում են Ձեր կողմից ամենաշատ փնտրված բառերի ցուցակը, ստացված և ուղարկված նամակների քանակը, Youtube կայքում Ձեր կողմից տեղադրված վիդեոների դիտման քանակը  և այլ օգտակար տեղեկություններ:


Կարող եք նաև իմանալ, թե որ համակարգիչներից  և որ ծրագրերից է մուտք կատարվել Գուգլի Ձեր հաշիվ: Ծառայությունը ակտիվացնելու դեպքում Ձեր ամսական վիճակագրությունը կուղարկվի ամեն ամիս: Ակտիվացնելու համար սեղմեք այստեղ:
Google Chrome 18-ը պաշտոնապես թողարկվեց

Google Chrome 18-ը պաշտոնապես թողարկվեց



Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Chrome ինտերնետ դիտարկչի հերթական 18-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և վերացվել են մի քանի թերություններ: Նոր տարբերակը պարունակում է նաև Flash Player-ի վերջին տարբերակը: Google Chrome-ի վերջին տարբերակները հնարավորություն ունեն պատկերները մշակել ապարատային և ծրագրային եղանակներով: 18-րդ տարբերակում լավացվել է երկչափ և եռաչափ պատկերների ապարատային պատկերումը, ինչպես նաև ավտոմատ կերպով միացված է ապարատային պատկերումը: Կարող եք սեղմել դիտարկչի հասցեի դաշտում գրել chrome://gpu և պարզել, թե արդյոք ձեր համակարգչում տեղադրված Chrome-ը մշակում է պատկերները վիդեոքարտի հաշվին (hardware acceleration): 


Ովքեր օգտագործում են 17-րդ տարբերակը, ապա Chrome-ը բացելուց պետք է ստանան տեղեկացում թարմացման մասին, իսկ եթե այդ տեղեկացումը այնուամենայնիվ չի հայտնվում, ապա կարող եք սեղմել փակելու կոճակի ներքևի գործիքի վրա և ընտրել About Google Chrome: Այնուհետև ծրագիրը ավտոմատ կթարմացվի և կտեղադրվի 18-րդ տարբերակը: Եթե ծրագիրը այդ դեպքում էլ չի թարմանում, ապա կարող եք ներբեռնել Գուգլի պաշտոնական կայքից:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լևոն Մարտիրոսյանը

Ֆեյսբուքում լուսանկարները ջնջելուց հետո շարունակում են հասանելի մնալ բոլորի համար

Ֆեյսբուքում լուսանկարները ջնջելուց հետո շարունակում են հասանելի մնալ բոլորի համար



Ֆեյսբուքի օգտատերերը օրական հազարավոր լուսանկարներ են տեղադրում Ֆեյսբուքում: Այդ լուսանկարներից մի մասը հասանելի են որոշ մարդկանց համար, մնացածն էլ՝ բոլորի համար:  Տեղադրված լուսանկարները հետագայում հնարավոր է ջնջել Ֆեյսբուքից և դրանից հետո Ֆեյսբուքում դրանք դառնում են անհասանելի: Սակայն պարզվում է, որ աշխարհի համար առաջին սոցիալական կայքում առկա է շատ մեծ բացթողում:  Ֆեյբուքից ջնջված լուսանկարները շարունակում են հասանելի լինել բոլորի համար: Իհարկե դրանք Ֆեյսբուքում դիտել հնարավոր չի, սակայն եթե մինչև ջնջելը պահպանել եք այդ լուսանկարների URL հասցեները, ապա  լուսանկարները Ֆեյսբուքում ջնջելուց հետո կարող եք դրանք տեսնել՝ ինտերնետ դիտարկչում գրելով լուսանկարների անմիջական URL հասցեները:


Ֆեյսբուքում տեղարված լուսանկարի URL հասցեն իմանալու համար անհրաժեշտ է բացել այդ լուսանկարը Ֆեյսբուքում և այն քաշելով տեղադրել ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտի վրա: Այնուհետև հասցեի դաշտում կտեսնեք լուսանկարի ամբողջական URL հասցեն:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ֆեյսբուքը չի ջնջում լուսանկարի պատճենները սերվերներից կամ ջնջում է ոչ այդքան շուտ ժամկետներում:


Փաստորեն, եթե ձեր ընկերներից մեկը Ֆեյսբուքում տեղադրում է լուսանկար և հետագայում ինչ-որ պատճառներով այն ջնջում, ապա մինչև ջնջելը կարող եք պահպանել լուսանկարի URL հասցեն և այդ նկարը հետագայում միշտ հասանելի կլինի:
Գուշակեք հայտնի մարդկանց անունները: Նրանք պատկերված են կենդանիների տեսքով

Գուշակեք հայտնի մարդկանց անունները: Նրանք պատկերված են կենդանիների տեսքով