Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Google Chrome 18-ը պաշտոնապես թողարկվեց



Google ընկերությունը պաշտոնապես թողարկեց Chrome ինտերնետ դիտարկչի հերթական 18-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ և վերացվել են մի քանի թերություններ: Նոր տարբերակը պարունակում է նաև Flash Player-ի վերջին տարբերակը: Google Chrome-ի վերջին տարբերակները հնարավորություն ունեն պատկերները մշակել ապարատային և ծրագրային եղանակներով: 18-րդ տարբերակում լավացվել է երկչափ և եռաչափ պատկերների ապարատային պատկերումը, ինչպես նաև ավտոմատ կերպով միացված է ապարատային պատկերումը: Կարող եք սեղմել դիտարկչի հասցեի դաշտում գրել chrome://gpu և պարզել, թե արդյոք ձեր համակարգչում տեղադրված Chrome-ը մշակում է պատկերները վիդեոքարտի հաշվին (hardware acceleration): 


Ովքեր օգտագործում են 17-րդ տարբերակը, ապա Chrome-ը բացելուց պետք է ստանան տեղեկացում թարմացման մասին, իսկ եթե այդ տեղեկացումը այնուամենայնիվ չի հայտնվում, ապա կարող եք սեղմել փակելու կոճակի ներքևի գործիքի վրա և ընտրել About Google Chrome: Այնուհետև ծրագիրը ավտոմատ կթարմացվի և կտեղադրվի 18-րդ տարբերակը: Եթե ծրագիրը այդ դեպքում էլ չի թարմանում, ապա կարող եք ներբեռնել Գուգլի պաշտոնական կայքից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. install areci,u miangamic zgaci tarberutyun@ 3d-i het ashxateluc....!!! shat araga.RESPECT to Chrome!

    ReplyDelete
  2. Graphics Feature Status im mot es tox@ chka

    ReplyDelete