Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ի սոցիալական ցանցը: Ֆեյսբուքի նոր մրցակի՞ց, թե պարզապես հետազոտական ցանց



Ամիսներ առաջ Microsoft ընկերությունը թողարկեց նոր սոցիալական կայք, որը ներկայացվեց որպես հետազոտական ու ուսուցողական ցանց: Այդ կայքը հասանելի էր միայն մի քանի համալսարանների ուսանողներ համար: Այժմ Microsoft-ը որոշել է այն հասանելի դարձնել բոլորի համար: Նոր ցանցը կոչվում է Social և առաջվա պես նախատեսված է հետազոտական ու ուսուցողական նպատակների համար: Սակայն կարծիքներ կան, որ Microsoft-ը փորձում է Ֆեյսբուք ու Google+ ցանցերին մրցակից ցանց ստեղծել:


Կարող եք այցելել այս նոր ցանցը և ինքներդ տեսնել, թե ինչքանով այն կարող է մրցակցել այս ոլորտում առաջատար ցանցերի հետ: So.cl ցանց կարող եք մուտք գործել օգտագործելով Facebook-ի կամ Windows Live-ի ձեր հաշիվները: Ցանցում հնարավորություն կա հետևել տարբեր մարդկանց գրառումների, կատարել մեկնաբանություններ ու տեղադրել տարբեր նյութեր: Ցանցում հնարավորություն կա նաև կատարել որոնումներ Bing որոնողական համակարգում և տեղադրել դրանց արդյունքները կայքում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Thank you! The fact that it made you laugh out loud makes my day! Sometimes I’m the only one that thinks I’m funny. It’s always nice to hear from someone that “gets me”. I appreciate you stopping in and leaving a comment!

    ReplyDelete