Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Խաղացեք հին համակարգիչների համար նախատեսված Prince of Persia խաղը օնլայն

Խաղացեք հին համակարգիչների համար նախատեսված Prince of Persia խաղը օնլայն



3D պատկեր Երևանի Ազնավուրի հրապարակում

3D պատկեր Երևանի Ազնավուրի հրապարակում


3D պատկեր Երեւանի Ազնավուրի հրապարակում

Google+ սոցիալական ցանցում ավելացել է իրադարձություններ ստեղծելու հնարավորություն

Google+ սոցիալական ցանցում ավելացել է իրադարձություններ ստեղծելու հնարավորություն



Ֆեյսբուք սոցիալական ցանցի մրցակից Google+ ցանցում  այժմ նույնպես  կարող ենք ստեղծել իրադարձություններ և հրավիրել ընկերներին: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ հնարավորություն կա ընտրել իրադարձությունները բնութագրող գեղեցիկ անիմացիաներ (սինեմագրաֆներ), որոնք կցուցադրվեն իրադարձության էջի վերևի մասում: Հնարավորութոյւն կա օգտագործել ինչպես Google+-ի կողմից առաջարկվող սինեմագրաֆները, այնպես էլ ավելացնել նոր անիմացիաներ: Իրադարձություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google+ ցանց ու ձախ կողմի վահանակից ընտրել Events բաժինը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արսեն Մանուկյանը

Փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում

Փոփոխություններ Skype-ի նոր տարբերակում


Թողարկվել է Skype-ի նոր տարբերակը (5.10.0.114), որում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես փոխվել է կոնտակտների պատուհանը: Այժմ Ֆեյսբուքի կոնտակտները նույնպես ցուցադրվելու են Skype-ի կոնտակտների հետ և հնարավորություն կա ֆիլտրել ցուցակը ըստ որոշակի պահանջների:


Կարող եք նաև ստեղծել ցուցակներ և կոնտակտները տեղադրել տարբեր ցուցակների մեջ (ընտանիք, ընկերներ և այլն): Ցուցակներ ստեղծելու համար անհրաժեշտ է աջ click անել Contacts կոճակի վրա ու ընտրել Create New List:


Կոնտակտների բաժնում ավելացվել է նաև Favorites գաղափարը, որի նպատակն է տեղադրել առավել հաճախ օգտագործվող ու կարևոր կոնտակտները վերևի հատվածում: Դրա համար անհրաժեշտ է կոնտակտները քաշել և տեղադրել Favorites բաժնում:


Նոր տարբերակը տեղադրելու համար կարող եք Skype-ում սեղմել Help կոճակը ու ընտրել Check for Updates կամ սեղմել ներքևի կոճակը ու ներբեռնել

Ի՞նչ ֆայլեր Gmail-ը չի թույլատրում ուղարկել

Ի՞նչ ֆայլեր Gmail-ը չի թույլատրում ուղարկել

.ADEAccess ProjectMicrosoft
.ADPAccess ProjectMicrosoft
.BATDOS batch fileMicrosoft
.CHMHTML Help fileMicrosoft
.CMDWindows CommandMicrosoft
.COMDOS Command File-
.CPLWindows Control PanelMicrosoft
.EXEWindows Executable FileMicrosoft
.HTAHTML ApplicationMicrosoft
.INSInternet Settings FileMicrosoft
.ISPIIS Internet Provider settingsMicrosoft
.JSEJScript Encoded FileMicrosoft
.LIBGeneric Data Library-
.MDECompiled Access Add-inMicrosoft
.MSCConsole Snap-in Control Microsoft
.MSPWindows Installer PatchMicrosoft
.MSTInstaller Setup TransformMicrosoft
.PIFProgram Information File-
.SCRWindows ScreensaverMicrosoft
.SCTScitex Continuous Tone FileScitex
.SHBWindows Document ShortcutMicrsoft
.SYSWindows System FileMicrosoft
.VBVBScript FileMicrosoft
.VBEVBScript Encoded Script FileMicrosoft
.VBSVBScript FileMicrosoft
.VXDVirtual Device Driver-
.WSCWindows Script ComponentMicrosoft
.WSFWindows Script FileMicrosoft
.WSHWindows Script Host SettingsMicrosoft
Երկար սպասված խաղ: Max Payne 3

Երկար սպասված խաղ: Max Payne 3




Տարեթիվ՝ 2012
Ինտերֆեյսի լեզուն՝ Ռուսերեն, անգլերեն
Խոսակցությունների լեզուն՝ Անգլերեն
Ֆայլի ծավալը` 15.79 Գբ
Պահանջվում է ազատ տարածք՝ 35 Գբ





Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Facebook-ում այժմ հնարավոր է փոփոխել գրված հին մեկանաբանությունները

Facebook-ում այժմ հնարավոր է փոփոխել գրված հին մեկանաբանությունները



Ֆեյսբուք սոցիալական կայքն այժմ հնարավորություն տալիս իր օգտվողներին փոխել իրենց կողմից գրված մեկնաբանությունները: Փոփոխելու համար հարկավոր է սեղմել մեկնաբանության աջ հատվածում գտնվող մատիտի նշանի վրա: Հնարավորություն կա նաև տեսնել մեկնաբանության բոլոր հին տարբերակները: Դրանք տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել մեկնաբանություն ներքևում գտնվող Edited հղման վրա:
Դժվար խաղ: Դուրս եկեք բանտից

Դժվար խաղ: Դուրս եկեք բանտից



Մեկ օր ապագայում-մաս 2

Մեկ օր ապագայում-մաս 2

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Աշոտ Ավետիսյանը
Եվրո-2012: Խմբային փուլն ավարտվեց

Եվրո-2012: Խմբային փուլն ավարտվեց



Քառորդ եզրափակիչ
1. Չեխիա – Պորտուգալիա (հունիսի 21)
2. Գերմանիա – Հունաստան (հունիսի 22)
3. Իսպանիա – Ֆրանսիա (հունիսի 23)
4. Անգլիա – Իտալիա (հունիսի 24)

Կիսաեզրափակիչ
1-ին զույգի հաղթող – 3-րդ զույգի հաղթող (հունիսի 27)
2-րդ զույգի հաղթող – 4-րդ զույգի հաղթող (հունիսի 28)
Օպտիկական խաբկանք

Օպտիկական խաբկանք


Microsoft-ը ներկայացրեց իր Surface պլանշետը

Microsoft-ը ներկայացրեց իր Surface պլանշետը


Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր  10.6 դյույմանոց HD էկրանով պլանշետը, որի մասին վերջերս շատ էր խոսվում: Պլանշետը կունենա 2 տարբերակ՝ Windows RT և Windows8 օպերացիոն համակարգերով:


Պլանշետի հիմնական նորարարությունը 3 միլիմետրանոց Touch Cover-ն է, որը կարող է պաշտպանել պլանշետի էկրանը և միաժամանակ կատարել ստեղնաշարի դեր: Դրա փոխարեն առաջարկվում է նաև շարժվող ստեղներով 5 միլիմետրանոց Type Cover:
Պլանշետի գինը դեռևս անհայտ է, սակայն այն շատ թանկ չի արժենա, որպեսզի կարողանա մրցի մյուս պլանշետների հետ:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արտուշ Հակոբյանը
Ինչպես աշխատացնել Անդրոիդ համակարգի ծրագրերն ու խաղերը Windows-ում

Ինչպես աշխատացնել Անդրոիդ համակարգի ծրագրերն ու խաղերը Windows-ում



Եթե ցանկանում եք փորձարկել Անդրոիդ համակարգի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը նախքան հեռախոսի մեջ տեղադրելը կամ պարզապես ցանկանում եք Windows օպերացիոն համակարգում բացել ու օգտագործել դրանք, ապա կարող եք օգտագործել BlueStacks ծրագիրը: 


Ծրագիրը ներառում է նաև Cloud Connect ֆունկցիա, որի միջոցով հեշտությամբ կարող եք Անդրոիդի համար նախատեսված խաղերն ու ծրագրերը տեղափոխել բջջային հեռախոսից դեպի համակարգիչ:  Cloud Connect ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսի մեջ տեղադրել այս ծրագիրը: Անդրոիդի համար նախատեսված ծրագրերը կարող եք ներբեռնել կամ Google Play-ից, կամ էլ այս ծրագրի կայքից

Google-ի որոնման արդյունքները օվկիանոսի մեջ

Google-ի որոնման արդյունքները օվկիանոսի մեջ



Գոյություն ունի մի գեղեցիկ հնարք, որի միջոցով կարող եք որոնումներ կատարել Google-ում և տեսնել որոնման արդյունքները օվկիանոսի մեջ: Այնուհետև կարող եք բռնել և տեղափոխել բերված արդյուքները:

Ագահության զոհը

Ագահության զոհը

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Աշխեն Խաչատրյանը
Ինչպես իմանալ Google-ի քարտեզի վրա գտնվող ընթացիկ տեղամասի լուսանկարի ամսաթիվը

Ինչպես իմանալ Google-ի քարտեզի վրա գտնվող ընթացիկ տեղամասի լուսանկարի ամսաթիվը


Ենթադրենք Google-ի քարտեզի վրա գտել եք որևէ տեղամաս և ցանկանում եք իմանալ, թե երբ է թարմացվել այդ տեղամասը վերջին անգամ: 

Արբանյակից արված լուսանկարների ամսաթվերը իմանալու համար անհրաժեշտ է քարտեզների օնլայն տարբերակի փոխարեն օգտվել Google Earth ծրագրից:


1.Բացեք Google Earth ծրագիրը:
2.Որոնեք որևէ տեղամաս:
3.Առավելագույն մեծացրեք այդ տեղամասը (մկնիկի ակով)
4.Նկարի ներքևում կտեսնեք լուսանկարի ամսաթիվը:

Փողոցային լուսանկարների ամսաթվերը իմանալու համար կարող ենք արդեն օգտվել քարտեզների օնլայն տարբերակից:



1.Բացեք Google Maps-ը:
2.Որոնեք որևէ տեղամաս:
3.Քաշեք "Street View" նշանը և տեղադրեք քարտեզի վրա (նշանը գտնվում է խոշորացման նշանի վերևում)
4.Լուսանկարի ներքևում կցուցադրվի ամսաթիվը:
Մեկ օր ապագայում

Մեկ օր ապագայում

Առաջատար կայքերը աշխարհի քարտեզի տեսքով

Առաջատար կայքերը աշխարհի քարտեզի տեսքով


Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Ռոբերտ Հովհաննիսյանը
Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա

Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա



Երբ ձեր ծանոթները կամ բարեկամները ինքնաթիռով ինչ-որ տեղ են գնում, ապա այլևս կարիք չկա անորոշ վիճակում նստել ու սպասել վայրէջքին: Այժմ արդեն հնարավորություն կա իրական ժամանակում հետևել օդում գտնվող բոլոր ինքնաթիռներին FlightRadar24 ծառայության միջոցով: Ծառայությունն ունի բավականին պարզ ու գեղեցիկ ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել քարտեզի վրա գտնվող ինքնաթիռի վրա և իմանալ այդ ինքնաթիռի մասին անհրաժեշտ ինֆորմացիա (ավիաընկերություն, արագություն, թռիչքի հետագիծ, բարձրություն, կոորդինատներ և այլն): Կոնկրետ թռիչքի մասին տվյալներ իմանալու համար կարող եք նաև գրել թռիչքի համար և որոնել: Կայքում երևում են այն ընկերությունների ինքնաթիռները, որոնք օգտվում են ADS-B համակարգից: Ինքնաթիռները պատկերված են Google-ի քարտեզի վրա:
Արմբլոգը 2 տարեկան է

Արմբլոգը 2 տարեկան է


Փոփոխություններ բլոգում

Փոփոխություններ բլոգում



Հարգելի այցելուներ, վերջապես ավարտվեցին բլոգի վրա կատարվող պրոֆիլակտիկ աշխատանքները և այժմ կարող եք օգտվել նորացված մենյուից: Հերթով վերանայվել են բոլոր հին գրառումները և բաժինները, ինչպես նաև ջնջվել են որոշ չաշխատող կամ ոչ արդիական գրառումներ: Այժմ ցանկացած գրառում կարող եք գտնել մենյուի միայն մի բաժնի մեջ (ի տարբերություն հին ձևի, երբ նույն գրառումը կարող էր լինել մի քանի բաժինների մեջ): Սխալ կամ չաշխատող նյութեր հայտնաբերելու դեպքում խնդրում եմ տեղեկացրեք:

Հազարավոր ստատուսներ, շնորհավորանքներ և ձևավորումներ Odnoklassniki.ru կայքի համար

Հազարավոր ստատուսներ, շնորհավորանքներ և ձևավորումներ Odnoklassniki.ru կայքի համար



Ներկայացնում եմ Odnoklassniki.ru կայքի օգտատերերի համար մի շատ օգտակար հավելված, որն իր մեջ ներառում է հազարավոր ստատուսներ, ֆորումներ և արտաքին ձևավորումներ: 



1. Այցելեք այստեղ:
2. Վերևի բաժնից ընտրեք այն ինտերնետ դիտարկիչը, որի վրա ցանկանում եք տեղադրեք հավելվածը:
3. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
4. Մտեք Odnoklassniki.ru
5. Սեղմեք վերևում հայտնված ՕkTools նոր կոճակի վրա:
6. Ընտրեք համապատասխան բաժինը:




Հավելվածում կա նաև հնարավորություն հավանած ստատուսը միանգամից դարձնել Ձեր ստատուսը կամ հավանած շնորհավորանքը միանգամից ուղարկել ընկերներից որևէ մեկին (դրա համար անհրաժեշտ է չաթի պատուհանում սեղմել ընկերոջ նկարի վրա, այնուհետև սեղմել սմայլիկների կոճակի ներքևում գտնվող OK կոճակը): 


Հավելվածը ջնջելու համար պետք է մտնել դիտարկչի հավելվածների բաժին և ջնջել: Google Chrome-ի համար կարդացեք այստեղ:

Տեղեկացրեցին՝ Ռաֆայել Համբարձումյանը և Արման Հակոբյանը
8 տարվա կյանքը մի քանի վայրկյանում

8 տարվա կյանքը մի քանի վայրկյանում

Ջոնաթան Քելլերը 1998 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2006 թվականը ամեն օր լուսանկարել է ինքն իրեն և արդյունքում ստացվել է այս 1 րոպե 44 վայրկյան տևողությամբ տեսահոլովակը:

Ինչպես գրել դատարկ հաղորդագրություն, ստատուս կամ մեկնաբանություն Ֆեյսբուքում

Ինչպես գրել դատարկ հաղորդագրություն, ստատուս կամ մեկնաբանություն Ֆեյսբուքում

Ֆեյսբուքի չաթում, ստատուսում կամ մեկնաբանություններում դատարկ հաղորդագրություն գրելու համար անհրաժեշտ է ստեղնաշարի վրա սեղմել Alt կոճակը և գրել 0173: Եթե այդ տարբերակը չի ստացվում, ապա դատարկ ստատուսներ ստանալու համար կարող եք գրել @[0: ]
Euro2012-ի խաղերի օրացույցը

Euro2012-ի խաղերի օրացույցը