Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
34 կոճականոց հաշվիչ Google-ի որոնման մեջ

34 կոճականոց հաշվիչ Google-ի որոնման մեջ



Երևի բոլորդ գիտեք, որ Google որոնողական համակարգի միջոցով հնարավոր է նաև հաշվել մաթեմատիկական արտահայտություններ: Դրա համար անհրաժեշտ է որոնման դաշտում գրել որևէ արտահայտություն (օր. 4+5=) և Google-ը կցուցադրի արդյունքը: Այժմ արդյունքը ցուցադրվելու հետ միաժամանակ որոնման արդյունքների մեջ ցուցադրվում է նաև 34 կոճականոց հաշվիչ, որի միջոցով կարող եք հաշվել տարբեր արտահայտություններ: Նշեմ նաև, որ հաշվիչը առայժմ հասանելի չի Google.am և Google.ru կայքերում: Հաշվիչը տեսնելու համար անհրաժեշտ է այցելել Google.com կայք և գրել որևէ մաթեմատիկական արտահայտություն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մովսես Ալեքսանյանը
Ձախ կողմի գորտերին տարեք աջ, իսկ աջինը՝ ձախ

Ձախ կողմի գորտերին տարեք աջ, իսկ աջինը՝ ձախ


Օլիմպիական խաղերն օնլայն հեռաձարկող բոլոր հոսքերը ըստ երկրների

Օլիմպիական խաղերն օնլայն հեռաձարկող բոլոր հոսքերը ըստ երկրների





Լոնդոն 2012 Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը

Լոնդոն 2012 Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը





ՀՈՒԼԻՍԻ 27
Խաղերի բացման հանդիսավոր արարողություն / 20:00 /

ՀՈՒԼԻՍԻ 28 
Հովհաննես Դավթյան , ձյուդո ` 60 կգ / 09.30 /
Արթուր Դավթյան , մարմնամարզություն / 11.00 /
Նորայր Բախտամյան , 10 մ . օդամղիչ ատրճանակ / 12.00 /
Անդրանիկ Հակոբյան , բռնցքամարտ

ՀՈՒԼԻՍԻ 29
Արմեն Նազարյան , ձյուդո ` 66 կգ / 09.30 /
Անահիտ Բարսեղյան , 100 մ . թիկնալող / 10.00 /

ՀՈՒԼԻՍԻ 31 
Միքայել Քոլոյան , 100 մ . ազատ լողաոճ / 10.00 /
Առաքել Միրզոյան , ծանրամարտ , 69 կգ / 19.00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 1
Մելինե Դալուզյան , ծանրամարտ , 60 կգ / 15. 30 /
Տիգրան Մարտիրոսյան ծանրամարտ , 77 կգ / 19 .00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 3
Արա Խաչատրյան , ծանրամարտ , 85 կգ / 19 . 00 /
Վարդան Փահլևանյան ևԱրսեն Սարգսյան /հեռացատկ/ ժամը 19.50

ՕԳՈՍՏՈՍԻ 4 
Նորայր Վարդանյան , ծանրամարտ , 94 կգ / 19 . 00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 5
Նորայր Բախտամյան , ատրճանակ ` 50 մ . / 09.00 /
Արսեն Ջուլֆալակյան հ / հ ըմբշամարտ , 74 կգ / 13.00 /
Հռիփսիմե Խուրշուդյան , ծանրամարտ , + 75 կգ / 15.30 /

ՕԳՈՍՏՈՍԻ 6
Յուրի Պատրիկեև , հ / հ ըմբշամարտ , ծանր քաշ /13.00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 7
Հովհաննես Վարդերեսյան և Արթուր Ալեքսանյան
հ /հ ըմբշամարտ , 13.00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 8
Մելիք Ջանոյան , նիզակի նետում / 19.05 /

ՕԳՈՍՏՈՍԻ 9
Քրիստինե Հարությունյան , նիզակի նետում / 19.05 /

ՕԳՈՍՏՈՍԻ 10
Արման Երեմյան , թաեքվոնդո , 80 կգ / 09.15 /
Միհրան Ջաբուրյան , ազատ ըմբշամարտ , 55 կգ / 13.00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 11
Հաջիմուրադ Նուրմոհամեդով ,ազատ ըմբշամարտ, / 13 .00 /

ՕԳՈՍՏՈՍԻ 12
Դավիթ Սաֆարյան , ազատ ըմբշամարտ , 66 կգ , / 08.00 /
Նույն օրը , օգոստոսի 12 –ին տեղի կունենա նաև խաղերի
փակման հանդիսավոր արարողությունը :

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ . – Տեղեկանքում նշված են մրցումների մեկնարկային ժամերը: Դրանց տարբերությունը Երևանյանի հետ ետ է երեք ժամով:

Աղբյուրը՝ Հայաստանի Օլիմպիական կոմիտե
Ինչպես բարձրացնել SeoSprint-ի պրոֆիլի վարկանիշը և վաստակել ավելի շատ գումար

Ինչպես բարձրացնել SeoSprint-ի պրոֆիլի վարկանիշը և վաստակել ավելի շատ գումար



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի SEO sprint կայքին, որի միջոցով հնարավոր է մի քանի պարզ գործողությունների արդյունքում վաստակել իրական գումարներ: Քանի որ բլոգի այցելուներից ստացել եմ բազմաթիվ նամակներ, այդ պատճառով որոշեցի կրկին անդրադառնալ այդ կայքին և բացատրել, թե ինչպես կարելի է բարձրացնել այդ կայքում եղած Ձեր ռեյտինգը և վաստակել ավելի շատ գումար: Նախևառաջ եթե գրանցված չեք այդ կայքում, ապա խորհուրդ կտամ այցելել այստեղ և քայլ առ քայլ կատարել պահանջները: Գրանցվելուց անիմջապես հետո Ձեր ստատուսը Прохожий  է, որի դեպքում այդքան էլ շատ գումարներ չեն գալիս և իմաստ չկա օգտվել այդ կայքից: Ստատուսը Рабочий փոխելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և լրացնել Мои персональные данные բաժնի դաշտերը:


Կայքում գոյություն ունեն նաև ավելի բարձր ստատուսներ (БригадирМастер և Бизнесмен), որոնց ստանալու համար պետք է հավաքել միավորներ: Այդ միավորները հավաքել կարելի է հետևյալ եղանակներով

(+1 միավոր)
Եթե շաբաթվա ընթացքում հաճախակի այցելեք այդ կայք և ակտիվություն դրսևորեք 

(+1 միավոր)
Եթե Прохожий կարգավիճակից անցնեք Рабочий  

(+1 միավոր)
Եթե Ձեր միջոցով SeoSprint համակարգում գրանցված մարդը (РефералПрохожий կարգավիճակից   անցնի Рабочий

(+0.2 միավոր յուրաքանչյուր 10 ռուբլու համար)
Եթե Ձեր Реферал-ը պատվիրում է գովազդ այդ կայքում

( +0.2 միավոր յուրաքանչյուր 10 ռուբլու համար )
Եթե գումար եք դուրս բերում այդ կայքից (օրինակ փոխանցում եք webmoney համակարգի վրա)

(-1 միավոր)
Եթե շաբաթվա ընթացքում հաճախ չայցելեք այդ կայք և պասիվություն դրսևորեք 

Бригадир կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 100 միավոր, Мастер-ի համար՝ 300 միավոր և վերջապես Бизнесмен-ի համար՝ 500 միավոր: 

Ինչպես արդեն նշեցի, կարգավիճակից կախված վաստակած գումարի չափը տարբեր է: Եկեք տեսնենք, թե տարբեր կարգավիճակների դեպքում ինչ առավելություններ ու սահմանափակումներ կան:

Ինչպես տեսնում եք, շատ  Реферал-ներ ունենալու դեպքում վաստակած գումարը մի քանի անգամ կարող է ավելի շատ լինել, քանի որ յուրաքանչյուր Реферал-ից Ձեզ զգալի տոկոսներ է գալիս: Այնպես որ աշխատեք հրավիրել ավելի շատ մարդկանց: Реферал-ներ հրավիրելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և ընկերներին փոխանցել առաջարկվող հասցեն: Այնուհետև նրանք կարող են այդ հասցեի միջոցով գրանցվել SeoSprint կայքում և վաստակել գումարներ, ինչպես նաև օգնել Ձեզ:
Ձեռքով նկարված ամառային շապիկներ

Ձեռքով նկարված ամառային շապիկներ



Հարգելի այցելուներ, այս տարի նույնպես հնարավորություն կա մատչելի գներով ձեռք բերել <<Քեզ համար>> դիզայն ստուդիայի կողմից ձևավորված գեղեցիկ շապիկներ: Կարող եք ձեռք բերել ինչպես հատուկ Armblog-ի համար ձևավորված շապիկներ, այնպես էլ գեղեցիկ ու յուրահատուկ դիզայնով այլ շապիկներ: Հարկ է նշել, որ շապիկների պատկերները տպիչներով չեն տպվում և ամբողջությամբ նկարվում են ձեռքով` գործվածքի համար նախատեսված հատուկ ներկերով, որոնք ժամանակի ընթացքում չեն ջնջվում և չեն պլոկվում շապիկի վրայից: Բացի ներկայացված օրինակներից կարող եք պատվիրել նաև ցանկացած գրությամբ կամ նկարով շապիկ, որի արժեքը կախված կլինի ընտրված նկարի բարդությունից: Պատվիրելու համար զանգահարեք 094 52 61 53:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Դավիթ Հարությունյանը

Ինչպես թաքցնել Youtube-ում տեղադրված տեսահոլովակում գտնվող մարդկանց դեմքերը

Ինչպես թաքցնել Youtube-ում տեղադրված տեսահոլովակում գտնվող մարդկանց դեմքերը



YouTube-ը այժմ թույլ է տալիս թաքցնել Ձեր կողմից վերբեռնված տեսահոլովակում գտնվող մարդկանց դեմքերը: Այդ էֆեկտը ստանալու համար Youtube կայքում մշակվել է տեսահոլովակում գտնվող բոլոր մարդկանց դիմագծերը հայտնաբերելու և դրանք աղավաղելու ալգորիթմ: Ֆունկցիան իհարկե առայժմ 100%-անոց արդյունք չի ապահովում, բայց ապագայում նախատեսվում է շտկել բացթողումները: Մարդկանց դեմքերը թաքցնելու ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է.

1.Մուտք գործեք Youtube-ում գտնվող Ձեր հաշիվ:
2.Բացեք Ձեր վիդեոների բաժինը կամ սեղմեք այստեղ:
3.Սեղմեք Enhancements կոճակը:



4.Սեղմեք Addition Features
5.Սեղմեք Apply կոճակը:
Յուքոմը եռապատկում է ինտերնետի արագությունը

Յուքոմը եռապատկում է ինտերնետի արագությունը



Յուքոմ ընկերությունը մատուցում է նվեր ֆիզիկական անձ հանդիսացող իր բոլոր բաժանորդներին` եռապատկելով ինտերնետային արագությունները մինչև սեպտեմբերի 30-ը: Արդեն Երկու օր է բոլոր բաժանորդները վայելում են առնվազն 24 Մբթ/վ ինտերնետ: Մինչև Սեպտեմբերի 30-ը կարող եք վայելել U!Net Starter փաթեթը-24Մբ/վ, U!Net Basic-36Մբ/վ, U!Net Ultra-45Մբ/վ, ինչպես նաև Triple Play Classic, Triple Play Rock, Triple Play Jazz փաթեթներում ներառված ինտերնետային արագությունները համապատասխանաբար 45Մբ/վ, 54Մբ/վ, 72Մբ/վ-ով:
Կախարդական շրջանակ

Կախարդական շրջանակ

Պատրաստեք վիդեո պրեզենտացիաներ մի քանի պարզ քայլերի միջոցով

Պատրաստեք վիդեո պրեզենտացիաներ մի քանի պարզ քայլերի միջոցով

Wondershare Fantashow-ը իրենից ներկայացնում է չափազանց պարզ ու հեշտ եղանակով վիդեո պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր: Իհարկե պրեզենտացիաներ հնարավոր է պատրաստել նաև այլ ծրագրերով (Nero, PowerPoint), սակայն սա ոչ պրոֆեսիոնալ ծրագիր է և այդ պատճառով չափազանց հեշտ է: Այս ծրագրով պրեզենտացիա պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 3 քայլ:

Քայլ 1. (Շաբլոնի ընտրություն)


Այս քայլում անհրաժեշտ է ընտրել ծրագրում եղած շաբլոններից որևէ մեկը կամ ներբեռնել ինտերնետից նոր շաբլոններ:

Քայլ 2. (Պրեզենտացիայի պատրաստում)



Այս քայլում արդեն կարող եք նշել անհրաժեշտ մեդիա ֆայլերը ու տեղադրել դրանք կադրերի վրա: Կարող եք ընտրել հետևի ֆոնի երաժշտությունը, գրել տեքստեր, ինչպես նաև ընտրել տարբեր ֆորմատների վիդեոներ ու լուսանկարներ (MP4, FLV, AVI, VOB, 3GP, ASF, MOV, F4V, M4V, MPG, DPG, TS, TRP, M2TS, MTS, DAT, MKV, WMV, DVR -MS, DV, TOD, EVO, BMP, JPG, GIF, TIF, ICO, DIB, JPEG, JPE, JFIF, and TIFF): Կարող եք նաև պատրաստման ընթացքում սեղմել Play կոճակը և փորձարկել:

Քայլ 3. (Պրեզենտացիայի պահպանում)


Ծրագրի այս փուլը իրոք չափազանց հարմարեցված է տարբեր պահանջների համար: Այս քայլում կարող եք պահպանել պրեզենտացիան տարբեր ֆորմատներով ու տարբեր միջավայրերում: Հնարավորություն կա պրեզենտացիան պահպանել համակարգչի մեջ, միանգամից տեղադրել YouTube-ում կամ ձայնագրել սկավառակի վրա: Եթե ցանկանում եք այդ պրեզենտացիան տեղադրել բջջային հեռախոսի մեջ, ապա կարող եք ընտրել հեռախոսի համապատասխան մոդելը և ծրագիրը ավտոմատ կորոշի պրեզենտացիայի չափսերը:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Աշոտ Քոսյանը
Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը

Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը



Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:


Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ  աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try: 
Կինոմոսկվայի դիմացի սարդը կենդանանում է

Կինոմոսկվայի դիմացի սարդը կենդանանում է


Կարծում եմ շատ հետաքրքիր է ստացվել ու ժամանակն է արդեն մտածել նմանատիպ սցենարով հայկական ֆիլմեր նկարելու մասին: Թե չէ հոգնեցինք արդեն  համակարգչային էֆեկտներից զուրկ հայկական ֆիլմերից:
Ներբեռնեք Torrent ֆայլեր Chrome-ի միջոցով

Ներբեռնեք Torrent ֆայլեր Chrome-ի միջոցով




Torrent ֆայլերը հիմնականում ներբեռնվում են Torrent ծրագրերի միջոցով: Սակայն արդեն կարող եք ներբեռնել այդ ֆայլերը Google Chrome-ի միջոցով: Դրա համար անհրաժեշտ է տեղադրել OneClick հավելվածը: Այն տեղադրելուց հետո կարող եք սեղմել .Torrent ֆայլեր պարունակող հղումների վրա և միանգամից ներբեռնել Google Chrome-ի միջոցով: Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա փորձեք այս մեթոդը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արսեն Ադամյանը

Яндекс Почта-ն  հասանելի է նաև հայերեն լեզվով

Яндекс Почта-ն հասանելի է նաև հայերեն լեզվով



Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բազմաթիվ օգտատերեր ունեցող Яндекс Почта-ն այժմ հասանելի է 11 լեզվով: Վերջերս ավելացվել են ղազախերեն, բելառուսերեն, վրացերեն, ռումիներեն և հայերեն լեզուները: Փաստորեն, եթե Ձեր էլեկտրոնային փոստը գտնվում է հենց Яндекс Почта-ի վրա, ապա կարող եք օգտագործել այն հայերեն լեզվով: Լեզուն փոխելու համար մուտք գործեք Яндекс Почта և ներքևի աջ անկյունից ընտրեք լեզուն:
Երբ եք ստեղծել Ձեր Gmail-ի հաշիվը

Երբ եք ստեղծել Ձեր Gmail-ի հաշիվը

Եթե ցանկանում եք իմանալ Ձեր Gmail-ի հաշվի ստեղծման ամսաթիվը, ապա կարող եք կատարել հետևյալ քայլերը՝

1.Այցելեք Google Takout:

2.Սեղմեք Transfer your Google+ connections to another account կոճակի վրա:

3.Բացված էջում կարող եք տեսնել Ձեր Gmail-ի հաշվի ստեղծման ամսաթիվը:



4. Ավելացնեմ նաև, որ բացված էջը նախատեսված է Google-ի ընթացիկ հաշվի վրա գտնվող տվյալները այլ հաշվի վրա տեղափոխելու համար: Այնպես որ, Gmail-ի հաշվի ստեղծման ամսաթիվը նայելուց հետո կարող եք չշարունակել գործընթացը ու փակել էջը:
Հարձակում Yahoo-ի հաշիվների վրա

Հարձակում Yahoo-ի հաշիվների վրա


D33Ds Company հակերային խումբը իրենց կայքում տեղադրել է մի տեքստային ֆայլ, որը պարունակում է Yahoo կայքի 453492 օգտատերերի էլեկտրոնային հասցեներ ու գաղտնաբառեր: Ամենայն հավանականությամբ տվյալները հավաքված են SQL Injection-ի միջոցով, քանի որ տեքստային ֆայլը պարունակում է 2700-ից ավել տողերի ու սյունակների անուններ, ինչպես նաև SQL-ի 298 փոփոխականներ: Կասկածներ կան նաև, որ հարձակումը կատարվել է Yahoo Voice ծառայության վրա, քանի որ տեքստային ֆայլում կա dbb1.ac.bf1.yahoo.com տողը և այդ ենթադոմեյնը պատկանում է հենց Yahoo-ի ձայնային ծառայությանը:



Հիմնվելով D33Ds Company խմբի կողմից համացանցում հայտնված տեքստային ֆայլի վրա, որոշ վերլուծաբաններ արդեն հասցրել են կատարել վիճակագրական տվյալներ:

Top10 գաղտնաբառեր

123456 = 1666 (0.38%)
password = 780 (0.18%)
welcome = 436 (0.1%)
ninja = 333 (0.08%)
abc123 = 250 (0.06%)
123456789 = 222 (0.05%)
12345678 = 208 (0.05%)
sunshine = 205 (0.05%)
princess = 202 (0.05%)
qwerty = 172 (0.04%)

Հ.Գ.
Եթե Դուք նույնպես գրանցված հաշիվ ունեք Yahoo-ում, ապա խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը:
Մի քանի անվճար հոսթինգային ծառայություններ

Մի քանի անվճար հոսթինգային ծառայություններ


Եթե պատրաստել եք անձնական կայք և ցանկանում եք այն տեղադրել ինտերնետում, ապա կարող եք սկզբի համար օգտվել անվճար հոսթինգային ծառայություն մատուցող այս կայքերից, որոնք բացի անվճար հոսթինգից հնարավորություն են տալիս նաև հեշտությամբ տեղադրել և կարգավորել ցանկացած պլատֆորմ (WordPress, Joomla և այլն): Սակայն հաշվի առեք նաև, որ այս ծառայություններն ունեն որոշակի սահմանափակումներ տրաֆիկի և ինֆորմացիայի ծավալի հետ կապված: Այնպես որ մեծ ծավալի տրաֆիկ պահանջող կայքերի համար խորհուրդ չի տրվում օգտվել այս կայքերի ծառայություններից:


 Freehostia (այցելել)
   Տրաֆիկ – 6GB/ամիս
   Ծավալ – 250MB

 000webhost (այցելել)
   Տրաֆիկ – 100GB/ամիս
   Ծավալ – 1500MB

 Zymic (այցելել)
    Տրաֆիկ – 50GB/ամիս
    Ծավալ – 6000MB

 Awardspace (այցելել)
   Տրաֆիկ – 5GB/ամիս
   Ծավալ – 250MB

 Host-ed (այցելել)
   Տրաֆիկ – 10GB/ամիս
   Ծավալ – 1000MB

 Xtreemhost (այցելել)
   Տրաֆիկ – 100GB/ամիս
   Ծավալ – 2500MB

 Atspace (այցելել)
   Տրաֆիկ – անսահմանափակ
   Ծավալ – 1000MB

  Host1free  (այցելել)
   Տրաֆիկ – 100GB/ամիս
   Ծավալ – 2GB

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարեն Սիմոնյանը
Երթևեկության կանոնները սովորելու նախագիծ

Երթևեկության կանոնները սովորելու նախագիծ



ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ Dasaran.am կայքում ստեղծվել է «Ավտոդպրոց» կրթական նախագիծ: Այն նպատակ ունի բարձրացնել ՀՀ վարորդների երթեւեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Նախագիծը հասանելի կլինի ինչպես Dasaran.am-ում գրանցված այցելուներին, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու, ով կցանկանա սովորել երթևեկության կանոնները: Ի դեպ «Ավտոդպրոց»-ը շուտով ունենալու է նաև մրցութային հատված. մինչ այդ կարող եք Ձեր գիտելիքներն ամրապնդել «Ուսումնական» բաժնում:

Մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն

Մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն



Մահն ամենքի համար է անխուսափելի, բայց Աստվածաշունչը խոսում է վաղաժամ մահերի մասին: Աստվածաշունչն ասում է. «Մի՛ խաբվեք, Աստված ծաղր չի լինում, քանի որ մարդ ինչ որ ցանում է, այն էլ հնձում է» (Գաղատ. 6.7): Ահա մի քանի մարդիկ, ովքեր ծաղրեցին Աստծուն.

Ջոն Լենոն (երգիչ)

Ամերիկյան մի ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց. «Քրիստոնեությունը կվերջանա, կչքվի: Այդ մասին ես ոչ մի կասկած անգամ չունեմ: Ես ուղղակի դրանում վստահ եմ: Հիսուսը լավ մարդ էր, բայց նրա ուսմունքները շատ պարզունակ էին: Այսօր մենք նրանից ավելի հանրաճանաչ ենք»: Այս խոսքերից կարճ ժամանակ անց Լենոնը սպանվեց ատրճանակի վեց հարվածից:

Տանկրեդո Նեվես (Բրազիլիայի նախագահ)


Նախագահական քարոզարշավի ընթացքում նա ասաց, որ եթե իր կուսակցությունից 500.000 ձայն ստանա, ապա նույնիսկ Աստված չի կարող իրեն հեռացնել նախագահական աթոռից: Նա ստացավ իրեն հարկավոր ձայները, բայց նախագահ դառնալուց մեկ օր առաջ հիվանդացավ, որից կարճ ժամանակ անց մահացավ:


Մերլին Մոնրո (դերասանուհի)


Մի ելույթից հետո նրան այցելեց Բիլի Գրեհեմը և ասաց, որ Աստծո Հոգին է իրեն ուղարկել` քարոզելու դերասանուհուն: Քարոզչին լսելուց հետո Մոնրոն ասաց. «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»: Մեկ շաբաթ անց նրա դին գտան սեփական բնակարանում:

Բոն Սկոթ (երգիչ)


AC/DC խմբի նախկին վոկալիստն իր 1979թ. մի երգում ասում էր. «Ինձ մի կանգնեցրեք, ես վար եմ իջնում մինչև վերջ, իջնում եմ դեպի դժոխք տանող պողոտայով»: 1980թ. փետրվարի 19-ին նրան գտան մահացած. նա խեղդվել էր իր փսխուկից:

Քրիստին Հեուիթ (լրագրող և հաղորդավար)


Նա մի առիթով ասաց, որ Աստվածաշունչն աշխարհի ամենավատ գիրքն է: 2006թ. նրա դին գտան սարսափելի վիճակում. նա այրվել էր իր մոտոցիկլետի վրա:


Տիտանիկը կառուցող վարպետը


Տիտանիկի կառուցումից հետո մի լրագրող հարցրեց նրան, թե որքան ապահով է նավը: Վարպետը հեգնական ժպիտով պատասխանեց. «Նույնիսկ Աստված չի կարող խորտակել այս նավը»: Տիտանիկի վախճանը բոլորս գիտենք…


Կամպինասում (2005թ.)


Բրազիլիայի Կամպինաս քաղաքում մի խումբ ընկերներ հարբած վիճակում գնացին` վերցնելու իրենց ընկերուհիներից մեկին…Մայրը աղջկան ճանապարհեց մինչև մեքենան, և մտահոգվելով նրա ընկերների հարբած վիճակով` բռնեց արդեն մեքենայում տեղավորված աղջկա ձեռքն ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջիկս, թող նա պահպանի քեզ»: Աղջիկը պատասխանեց. «Եթե կարող է, թող տեղավորվի բեռնախցիկում, այստեղ էլ տեղ չկա»: Մի քանի ժամ անց լուրեր հասան, որ մեքենան վթարի է ենթարկվել, և բոլոր ուղևորները մահացել են: Ավտոմեքենան այնպես էր ջախջախվել, որ մեծ դժվարությամբ հաջողվեց պարզել մակնիշը, իսկ բեռնախցիկը զարմանալիորեն անվնաս էր… Ոստիկանությունն ասաց, որ անհնար էր, որ բեռնախցիկն անվնաս մնար: Նրանք մեծապես զարմացան` տեսնելով, որ բեռնախցիկում դրված ձվերից և ոչ մեկը չէր կոտրվել:


Կազուզա (բրազիլացի կոմպոզիտոր)


Ռիո դե Ժանեիրոյի իր ելույթներից մեկից հետո նա սիգարետի ծուխը դեպի վեր փչեց ու ասաց. «Այս մեկն էլ քեզ, Աստված»: Նա մահացավ 32 տարեկան հասակում թոքի քաղցկեղից, սարսափելի պայմաններում:

Աղբյուրը՝ facebook.com/gandz