Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Համակարգիչների 50%-ի վրա տեղադրված է Windows 7 օպերացիոն համակարգ


Ըստ Statcounter կայքի տվյալների 3 տարի առաջ թողարկված Windows 7 օպերացիոն համակարգը այժմ տեղադրված է համակարգիչների մոտ 50%-ի վրա: Statcounter կայքի տվյալներով ս.թ. հունիսին այդ ցուցանիշը անցավ 50%-ի սահմանը: Statcounter-ի տվյալները հավաքվում են ավելի քան 3 միլիոն կայքերում տեղադրված հաշվիչների միջոցով: Այդ տվյալների համաձայն Windows 7-ը անցել է Windows XP-ին 2011 թվականի հոկտեմբերի ամսին: Microsoft-ը հույս ունի, որ նմանատիպ հաջողություն կգրանցի նաև Windows 8-ը: Windows 8-ի հաջողությունը կարող է ապահովել նաև այն փաստը, որ Windows-ի հին տարբերակները հնարավոր է փոխարինել Windows 8-ով ռեկորդային էժան գնով (39.99$):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն