Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը



Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:


Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ  աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. im@ windows 7 a,bayc ete kompi mej 2007 tvi office-n ka es vor qashem klini? tekuz porci hamar

    ReplyDelete
  2. Armen jan 2013-@ vor donloada anum, kompi mej vortexa qcum et instalacioni fayl@? uuzmem kopya anem pahem

    ReplyDelete