Ինչպես հեշտ որոնել Ֆեյսբուքի հին նամակները

Ամսաթիվ


Ուշադրություն
Այս մեթոդն այլևս չի աշխատում: Կարող եք այցելել այստեղ և Download a copy կոճակը սեղմելով ներբեռնել Ձեր Ֆեյսբուքի արխիվը: Այնուհետև արխիվի մեջ միանգամից կարող եք տեսնել նամակները:

Ֆեյսբուքը արդեն վաղուց պահպանում է խոսակցությունների արխիվը, սակայն այն կառավարելը բավականին անհարմար է: Օրինակ մի տարի առաջ ընկերներից մեկին գրված նամակը կարդալու համար հարկավոր է մտնել նամակների բաժին և գտնել այդ մարդու հետ խոսակցությունը: Ֆեյսբուքը ավտոմատ ցուցադրելու է վերջին 40 նամակները: Եթե անհրաժեշտություն է առաջանում կարդալ ավելի հին նամակներ, ապա անհրաժեշտ է մկնիկի ակը անընդհատ վերև պտտեցնել և կարդալ ավելի հին նամակները: Այժմ պատկերացրեք, որ ուզում ենք կարդալ տվյալ մարդու հետ մի տարի առաջ ունեցած խոսակցությունը կամ ամենասկզբի խոսակցությունը: Այս դեպքում գործընթացը դառնում է սարսափելի երկար ու ժամանակատար, քանի որ պետք է ժամերով նստեք ու մկնիկի ակը վերև պտտեցնեք: 


Որոշակի փորձերից հետո վերջապես գտա մի եղանակ, որի շնորհիվ կարող եք միանգամից ցատկ կատարել և տեսնել օրինակ մի տարի առաջվա խոսակցությունը: Այսպիսով մկնիկի ակը անդադար պտտելու փոխարեն անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը


1.Մուտք գործեք նամակների բաժին:
2.Նշեք այն խոսակցությունը, որը ուզում եք կարդալ:
3.Ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտի վերջում ավելացրեք

&thread_offset=0&num_msgs=50

որտեղ thread_offset-ով որոշվում է խոսակցության էջը, իսկ num_msgs-ով տվյալ էջի վրա ցուցադրվող նամակների քանակը: Բերված օրինակի դեպքում կտեսնեք խոսակցության ամենասկզբի 50 նամակները:


Այդ թվերի փոխարեն կարող եք գրել ցանկացած այլ թվեր ու փորձել: Օրինակ կարող եք տեսնել խոսակցության 50-րդ էջը և ցուցադրել միանգամից 150 նամակ այդ էջի վրա (&thread_offset=50&num_msgs=150):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
2 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

2 մեկնաբ.:

  1. chi ashxatum es metod@

    ReplyDelete
  2. chi stacvum gruma bernvuma u tenc el chi linum en namaklnern el vor kardal er linum hima chi linum

    ReplyDelete