Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Gmail փոստային ծառայությունը փոխել է նամակներ ուղարկելու պատուհանը

Gmail փոստային ծառայությունը փոխել է նամակներ ուղարկելու պատուհանը

Google ընկերությանը պատկանող Gmail փոստային ծառայությունը փոխել է նամակներ ուղարկելու պատուհանը: Այժմ նոր նամակներ գրելու համար կարիք չկա փակել ընթացիկ բացված էջը: Այսինքն, եթե Դուք տվյալ գտնվում եք Gmail-ի որևէ էջի վրա, ապա նոր ֆունկցիայի շնորհիվ նույն պատուհանի մեջ կարող եք ուղարկել նաև նամակներ: Նամակներ ուղարկելու պատուհանը նման է Gmail-ի չաթի պատուհաններին և հնարավորություն կա միաժամանակ բացել մի քանի պատուհան:


Նոր պատուհանում նույնպես հասանելի են նամակներ ուղարկելու բոլոր անհրաժեշտ գործիքները:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Մանուկյան Արայիկը
Երգեր գուշակող հայտնի Shazam ծրագիրը արդեն հասանելի է նաև Windows 8-ում

Երգեր գուշակող հայտնի Shazam ծրագիրը արդեն հասանելի է նաև Windows 8-ում


Բլոգում արդեն անդրադարձել եմ բջջային հեռախոսների համար նախատեսված Shazam ծրագրին, որը կարող է երգի մի փոքրիկ հատվածից որոշել տվյալ երգի կատարողի և երգի անունը։ Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ թողարկվել է Windows 8-ի համար նախատեսված այդ ծրագրի մետրո տարբերակը։ Ծրագրի աշխտանաքի սկզբունքը շատ պարզ է։ Անհրաժեշտ է ընդամենը երգը լսելու ընթացքում բացել Shazam ծրագիրը և սեղմել մեծ կապույտ կոճակը։



Այնուհետև մի քանի վայրկյան անց ծրագիրը կցուցադրի տվյալ երգի մասին մանրամասն տվյալներ։ Ծրագրի միջոցով կարող եք տեսնել նաև տվյալ երգի բառերը։ Ծրագիրը կարող եք գտնել Windows Store-ի Music and Video բաժնում կամ Internet Explorer-ով բացեք այս հասցեն և սեղմեք View in Windows Store կոճակը։
Բացահայտում-Բերմուդյան եռանկյունի

Բացահայտում-Բերմուդյան եռանկյունի

Ինտերնետ կայքի բեռնավորման արագությունը ստուգող գործիք

Ինտերնետ կայքի բեռնավորման արագությունը ստուգող գործիք




Եթե պատրաստում եք ինտերնետ կայքեր, ապա այդ կայքերի հաջողության ամենակարևոր նախապայմաններից մեկը  առագ բեռնավորումն է: Իհարկե կան բազմաթիվ գեղեցիկ ու օգտակար հավելվածներ, որոնք կարող եք տեղադրել կայքում, սակայն պետք է հաշվի առնեք, որ դրանցից յուրաքանչյուրը շատացնում է կայքի բեռնավորման ժամանակը: Կայքերի առագությունները չափելու համար գոյություն ունեն բազմաթիվ գործիքներ, սակայն այսօր ուզում եմ անդրադառնալ Pingdom գործիքին, որը գրաֆիկորեն պատկերում է կայքում տեղ գտած ցանկացած էլեմենտի բեռնավորման ժամանակը և չափսը: Օրինակ Armblog.net-ի դեպքում կունենանք այսպիսի պատկեր՝


Ինչպես տեսնում ենք, Armblog.net-ի բեռնավորման արագությունը 100 բալանոց համակարգում գնահատվում է 87 բալ: Փորձեք Ձեր կայքերի վրա և հայտնաբերեք բեռնավորման գորընթացը դանդաղեցնող էլեմենտները:


Ինչպես Google-ի օրացույցում ավելացնել եղանակի մասին տեղեկություն

Ինչպես Google-ի օրացույցում ավելացնել եղանակի մասին տեղեկություն



Կարծում եմ շատերն են օգտվում Google ընկերության օրացույցից, որը իրենից ներկայացնում է առաջադրանքներ և հանդիպումներ հիշեցնող ծառայություն: Այն թույլ է տալիս պլանավորել գալիք օրերը և բաց չթողնել ոչ մի կարևոր իրադարձություն: Այժմ տեսնենք, թե ինչպես այդ օրացույցում ավելացնել գալիք օրերի եղանակի տեսության մասին ինֆորմացիա:


1. Բացեք օրացույցը և մտեք կարգավորումների էջը


2.Գրեք բնակության վայրը, ընտրեք սանդղակի տեսակը և ներքևում սեղմեք Save:




3.Կարգավորումներից հետո օրացույցի վրա կտեսնեք մոտակա օրերի ջերմաստիճանը:



Windows 8-ը արդեն թողարկվել է: Ինչպես ներբեռնել և տեղադրել Evaluation տարբերակը

Windows 8-ը արդեն թողարկվել է: Ինչպես ներբեռնել և տեղադրել Evaluation տարբերակը



Microsoft-ը վերջապես թողարկեց երկար սպասված Windows 8 օպերացիոն համակարգը: Այն կարելի է ձեռք բերել Microsoft-ի պաշտոնական խանութներից կամ գնել օնլայն եղանակով: Տեղեկացնեմ նաև, որ մինչև 2013թ. հունվարի 31-ը հնարավոր է ձեռք բերել նոր օպերացիոն համակարգը զեղչված գներով (գներին կարող եք ծանոթանալ այստեղ): Windows 8-ի ժամականավոր տարբերակը (90 օր ժամկետով) ներբեռնելու և տեղադրելու համար սեղմեք այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արթուր Օհանյանը
Ուկրաինական հայտնի Contre Jour խաղը հասանելի է նաև Web տարբերակով

Ուկրաինական հայտնի Contre Jour խաղը հասանելի է նաև Web տարբերակով



iOS համակարգի համար նախատեսված հայտնի Contre Jour խաղը ստեղծվել է 2011 թվականին ուկրաինացի Մաքսիմ Գրինիվի կողմից և հասցրել է ստանալ մի շարք մրցանակներ: Այն iOS համակարգում աշխատող ամենագեղեցիկ ու հետաքրքիր խաղերից մեկն է: Այժմ հեղինակի և Microsoft ընկերության համատեղ ջանքերով խաղը հասանելի է նաև Web տարբերակով:




Խաղի web տարբերակը պատրաստված է HTML 5 լեզվով և Microsoft-ի կողմից խորհուրդ է տրվում խաղալ Internet Explorer 10-ով: Իհարկե մնացած դիտարկիչները նույնպես հնարավորություն ունեն աշխատել HTML 5 լեզվի հետ և կարող եք փորձել այդ խաղը օրինակ Google Chrome-ի կամ Mozilla Firefox-ի վերջին տարբերակների վրա:

Երեխաների պրոֆիլների հետ կապված փոփոխություններ Odnoklassniki.ru կայքում

Երեխաների պրոֆիլների հետ կապված փոփոխություններ Odnoklassniki.ru կայքում



Ս.թ. նոյեմբերի 1-ից Odnoklassniki.ru կայքում գրանցված 14 տարեկանից ցածր օգտատերերը այլևս նամակներ չեն կարողանա ստանալ անծանոթ օգտատերերից: Երեխաները կարող են նամակներ ստանալ միայն իրենց ընկերներից և ծնողների ընկերներից: Այս քայլերով Odnoklassniki.ru կայքը փորձում է երեխաներին հեռու պահել վտանգավոր նյութերից ու մարդկանցից: Հետագայում նախատեսվում է նաև կարգավորումների մեջ նոր ֆունկցիա ավելացնել, որը թույլ կտա թաքցնել անծանոթ մարդկանց կողմից արված գնահատականները: Կայքում հնարավոր չի նաև փնտրել 14 տարեկանից ցածր օգտատերերի պրոֆիլներ, չնայած այդ պրոֆիլները հասանելի են Yandex-ով փնտրման դեպքում: Հիշեցնեմ նաև, որ մի քանի ամիս առաջ  odnoklassniki.ru կայքում հայտնվեց մի կոճակ, որը թույլ էր տալիս 13 տարեկանից ցածր երեխաներին բողոքել անծանոթ մարդկանց կողմից ստացված նամակների դեմ:
Թողարկվել է Skype ծրագրի 6-րդ տարբերակը

Թողարկվել է Skype ծրագրի 6-րդ տարբերակը



Microsoft-ը թողարկել է Skype ծրագրի 6-րդ տարբերակը, որտեղ կատարվել են մի քանի փոփոխություններ: 

- Microsoft-ի և Facebook-ի հաշիվներ
Այլևս կարիք չկա գրանցվել Skype-ում: Այսինքն կարող եք մուտք գործել համակարգ և օգտվել Skype-ից օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի ձեր հաշիվները:

- Ուղարկել հաղորդագրություններ
Skype ծրագրից հնարավոր է ուղարկել տեքստային հաղորդագրություններ Windows Live Messenger-ի, Hotmail-ի և Outlook.com-ի կոնտակտներին:

-Նոր լեզուներ
Ծրագրի ինտերֆեյսի լեզուներին ավելացվել են 6 լեզուներ և  այժմ հնարավոր է ծրագիրը օգտագործել 38 լեզուներով:



-Թարմացված ինտերֆեյս
Ծրագրի ինտերֆեյսը թարմացվել է և նմանեցվել է Windows 8-ի հարթ ինտերֆեյսին:

-Օնլայն օգտատերերի քանակը
Նախկինում ծրագրի ներքևի մասում ցուցադրվում էր տվյալ պահին օնլայն օգտատերերի քանակը: Նոր տարբերակում այդ հաշվիչը հանված է:

-Նախորդ լուսանկարների պատմությունը
Լուսանկարը փոխելու ընթացքում այժմ ցուցադրելու է անցյալում օգտագործված բոլոր լուսանկարները և կարիք չի լինի այլևս փնտրել դրանք համակարգչում:

Ֆեյսբուքում այլևս հնարավոր չի հարցեր տալ

Ֆեյսբուքում այլևս հնարավոր չի հարցեր տալ


Ֆեյսբուք սոցիալական կայքը վերջապես հասկացավ, որ օգտատերերի կողմից հարցադրումներ տալու ֆունկցիան այդքան էլ լավ միտք չէ: Նամանավանդ հայ օգտատերերի կողմից ինչ անիմաստ հարցեր ու պատասխաներ ասես որ չենք հանդիպի (օր. փոքր ժամանակ քանի՞ տարեկան էիք, կամ ինչու՞ է աղմկում գետը): Ի ուրախություն բոլորիս հայտնում եմ, որ այսուհետ Ֆեյսբուքում հարցադրումներ կարող են տեղադրել միայն էջերի և խմբերի ադմինները: Այսինքն այդ ֆունկցիան այլևս հասանելի չի բոլորի համար:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Տարոն Համբարձումյանը
Apple ընկերությունը ներկայացրեց iPad mini պլանշետը և 4-րդ սերնդի iPad-ը

Apple ընկերությունը ներկայացրեց iPad mini պլանշետը և 4-րդ սերնդի iPad-ը



Apple ընկերությունը ներկայացրեց 4-րդ սերնդի iPad-ը: Այն ստացել է iPad with Retina Display անվանումը: Նոր iPad-ում տեղադրված է A6X պրոցեսոր, որը երկու անգամ ավելի արագ է նախորդ iPad-ում տեղադրված A5X պրոցեսորից: Նոր iPad-ում տեղադրվել է նաև երկու անգամ ավելի արագ Wi-Fi և լավացվել են մի քանի այլ տեխնիկական բնութագրեր:

iPad with Retina Display պլանշետի գները

Ներկայացվել է նաև iPad-ի ավելի փոքր տարբերակը, որը կոչվում է iPad mini: Այս նոր պլանշետի էկրանի անկյունագիծը 7.9 դյույմ է՝ 163 ppi պիկսելների խտությամբ: Այս պլանշետի տեխնիկական բնութագրերը զգալի զիջում են 4-րդ սերնդի iPad-ին:



Փաստորեն սա հանդիսանում է iPad-ից փոքր և iPod-ից մեծ պլանշետ, որը փորձելու է պայքարել արդեն գոյություն ունեցող այն ընկերությունների կողմից արտադրվող 7 դյույմանոց պլանշետների հետ: 


iPad mini պլանշետի գները
Բացահայտում-Տիտանիկ

Բացահայտում-Տիտանիկ

Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ի համար նախատեսված Skype ծրագիրը

Microsoft-ը ներկայացրեց Windows 8-ի համար նախատեսված Skype ծրագիրը



Microsoft ընկերությունը ներկայացրեց մի քանի օրից թողարկվող Windows 8 օպերացիոն համակարգի համար նախատեսված Skype ծրագիրը: Նոր Skype-ը ամբողջովին հարմարեցված է Window 8 օպերացիոն համակարգին և ներառում է նոր ֆունկցիաներ՝ ծրագրի հետ աշխատանքը ավելի հեշտ դարձնելու համար: Փոխվել է նաև ծրագրի արտաքին դիզայնը: 



Կարող եք զանգեր ու հաղորդագրություններ ընդունել Windows 8-ի ցանկացած միջավայրում գտնվելու ժամանակ, ինչպես նաև ծրագիրը ամրացնել էկրանի որևէ մասում և համատեղել ընկերների հետ շփումը այլ գործերի հետ: 


 

Նոր Skype-ը հնարավոր է նաև կապել Windows 8-ում գտնվող Peoples ծրագրին, որտեղ կարող եք պահպանել ընկերների կոնտակտային բոլոր տվյալները և դարձնել նրանց հետ շփումը ավելի մատչելի:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբյան Գարիկը
Google-ի որոնման ծառայությունը այժմ ցուցադրելու է նաև ձեր ֆայլերը

Google-ի որոնման ծառայությունը այժմ ցուցադրելու է նաև ձեր ֆայլերը




Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ Google համակարգում որևէ արտահայտություն որոնելու հետ միաժամանակ հնարավորություն կա նաև այդ արտահայտությունը որոնել Ձեր Gmail-ի հաշվում: Օրինակ, եթե Google-ում որոնում եք "Բարև" բառը, ապա կցուցադրվի նաև Gmail-ում գտնվող բոլոր այն նամակները, որտեղ կա այդ բառը:


Այժմ Google-ը փորձում է ընդլայնել այդ ֆունկցիան և որոնման արդյունքների մեջ կարող եք գտնել նաև Google Drive-ում տեղադրված Ձեր ֆայլերը: Ֆունկցիան առայժմ գտնվում է փորձարկման փուլում և հասանելի է միայն Google.com կայքում:


Ֆունկցիան աշխատում է նաև Gmail-ի որոնման մեջ: Այսինքն կարող եք Gmail-ի որոնման միջոցով գտնել Google Drive-ում կամ Google Calendar-ում գտնվող տվյալներ: Ֆունկցիան ակտիվացնելու համար այցելեք այստեղ:
Քանի՞ եռանկյունի կա այս պատկերի մեջ

Քանի՞ եռանկյունի կա այս պատկերի մեջ



Windows 8 RT համակարգով աշխատող Surface պլանշետների գները արդեն հայտնի են

Windows 8 RT համակարգով աշխատող Surface պլանշետների գները արդեն հայտնի են



Կարծում եմ նորություն չի, որ անհատական համակարգիչների մոտ 80%-ի վրա տեղադրված է հենց Windows օպերացիոն համակարգ: Սակայն Windows 8 օպերացիոն համակարգի թողարկվելուն զուգահեռ Microsoft ընկերությունը փորձում է մեծ ազդեցություն ունենալ նաև պլանշետների շուկայում և միանգամից պայքարի մեջ է մտնում ծանր հրետանիով: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ, որ Microsoft-ը շուտով վաճառքի է հանելու Surface պլանշետներ: 




Եվ ահա վերջապես հայտնի դարձավ, թե ինչ կարժենան այն Surface պլանշետները, որոնց վրա տեղադրված կլինի Windows 8 RT օպերացիոն համակարգ: 


Windows 8 Pro համակարգով Surface-ների գները դեռ հայտնի չեն: Տեղեկացնեմ նաև, որ Windows 8 RT տարբերակում հնարավոր է տեղադրել միայն Windows Store-ի ծրագրերը և բացակայում են մի քանի ֆունկցիաներ Pro տարբերակի հետ համեմատած:

Հայտնի մարդկանց դիմանկարները մատնահետքերի վրա

Հայտնի մարդկանց դիմանկարները մատնահետքերի վրա



Իտալացի նկարիչը աշխատում է Դիտոլոգիո կոչվող նախագծի վրա: Իտալերենից թարգմանաբար "դիտո" նշանակում է մատ: Նախագծի էությունը կայանում է նրանում, որ նկարիչը նկարում է հայտնի մարդկանց ու կերպարների դիմանկարները մատերի մատնահետքերի վրա: Ներկայացնում է այդ լուսանկարներից մի քանիսը, իսկ դուք փորձեք գուշակել նրանց անունները: