Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես ազատվել ընկերներին վնասակար հղում ուղարկող Skype-ի վիրուսից



Վերջերս Skype-ում ակտիվորեն տարածվում է վիրուս, որը բացելու դեպքում Ձեր համակարգիչը վարակվում է և վիրուսը սկսում է տարածվել Ձեր կողմից: Այսինքն Skype-ի ձեր բոլոր ընկերներին վիրուսը ավտոմատ ուղարկում է հղումներ, որպեսզի վարակի նաև ընկերների համակարգիչները: Նախքան վիրուսը վերացնելու քայլերին անցնելը ասեմ, որ առհասարակ պետք չի բացել Skype-ով, Ֆեյսբուքով և այլ սոցիալական ցանցով ստացված կասկածելի հղումները, քանի որ դրանք բացելով կարող է տեղի ունենալ  անձնական ինֆորմացիայի զավթում:

Այժմ տեսնենք, թե ինչպես պետք է վերացնել Skype-ով տարածվող վիրուսները:

1. Բացեք Skype-ը:
2. Հետևեք նկարում պատկերված հրահանգներին



3. Գտեք և ջնջեք կասկածելի անուններով հավելվածները՝


Այս քայլերից հետո պետք չի ուրախանալ ու գործը ավարտված համարել: Դեռ պետք է այդ վիրուսները մաքրել համակարգչի սկավառակից, որպեսզի նրանք որոշակի ժամանակ անց նորից չկցվեն Skype-ին: Ֆայլերը հիմնականում տեղադրվում են հետևյալ հասցեներում՝

Windows 7
C:\Users\Անուն\AppData\Roaming

Windows XP
C:\Documents and Settings\Անուն\Application Data


4. Եթե ֆայլերից որևէ մեկը չի ջնջվում, ապա սեղմեք ctrl+shift+esc կոճակները ստեղնաշարի վրա: Բացված պատուհանում գտեք ու անջատեք այդ ֆայլերը և կրկին փորձեք 3-րդ քայլը: 


Եթե այնուամենայնիվ այս գործողություններից վիրուսը չի ոչնչանում, ապա Ֆայլերը ջնջելու համար կարող եք օգտվել ցանկացած հակավիրուսային ծրագրից (օր. Dr. Web CureIt):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
3 Comments

3 մեկնաբ.:

  1. Armen jan skayps an@ndhat lrvuma inchic klini? Ete karas mi xorhurd tur naxapes mersi.

    ReplyDelete
  2. Armen jan skayps an@ndhat lrvuma inchic klini? Ete karas ogni naxapes mersi.

    ReplyDelete
  3. sa nor skypenerov chi linum vonc anenq?..................Aro

    ReplyDelete