Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Անվճար ֆիլմեր Ucom-ի կողմից


Ucom ընկերությունը խոստացել էր իր բաժանորդներին տրամադրել բոնուսներ` ընկերության U!TV ծառայության խափանումների պատճառով բաժանորդներին պատճառած անհարմարությունը փոխհատուցելու նպատակով: Այսպիսով, ընկերությունը որոշել է բոլոր բաժանորդներին, որպես փոխհատուցում, հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրել անվճար ֆիլմեր դիտելու հնարավորություն «Տեսավարձույթ» բաժնի շրջանակներում: Տեսավարձույթ բաժնի «BONUS» ենթաբաժնում կտեղակայվեն 5/հինգ/ ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը ամեն օր, ըստ հերթականության, կփոխարինվի նորով: «Տեսավարձույթ» ծառայության շրջանակներում բաժանորդը հնարավորություն կունենա մեկ ամսվա ընթացքում անվճար կարգով դիտել 34 ֆիլմ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն