Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ



Հարգելի այցելուներ, ահա և ավարտին մոտեցավ հերթական տարին: Չեմ ցանկանում երկար-բարակ խոսել անցած տարվա կատարած և չկատարած գործերի, դրական ու բացասական կողմերի մասին: Կարևորը մեզանից յուրաքանչյուրն ուրախ ու գոհունակ սրտով ճանապարհի այս տարին և լավատեսորեն նայի դեպի 2013 թվականը: Հավատացեք Աստծուն ու միշտ ձգտեք լինել լավագույնը բոլոր բնագավառներում: Շնորհավորում եմ Արմբլոգի բոլոր այցելուներին և մաղթում ամենայն բարիք: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ բլոգի կողքին եք ու դեռ շարունակելու եք հետևել իմ գրառումներին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Ամանորի նկարներ համակարգչի էկրանի համար

Ամանորի նկարներ համակարգչի էկրանի համար


















Վառվող խարույկ համակարգչի էկրանին

Վառվող խարույկ համակարգչի էկրանին



Ձմեռային այս ցուրտ օրերին կարող եք համակարգչի էկրանը դարձնել բուխարի և վայելել ջերմացնող կրակի գեղեցիկ շարժումները:

Առաջին սոցիալական զարթուցիչը հայազգի նախագծողի կողմից

Առաջին սոցիալական զարթուցիչը հայազգի նախագծողի կողմից



Բուդիստ բառը շատերի մոտ կարող է ասոցացվել Ամանորի խոզի բդի կամ կրոնի հետ, սակայն հազարավոր մարդիկ Բուդիստ ասելով հասկանում են առաջին սոցիալական զարթուցիչը: Այն նախագծվել և ստեղծվել է հայազգի Հրաչիկ Աջամյանի կողմից, ով ծնվել է Սպիտակ քաղաքում: Նախագիծը այժմ լայն տարածում ունի Ռուսաստանում և ռուսախոս այլ երկրներում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է այն հասանելի դարձնել ամբողջ աշխարհի համար: Անգլերեն տարբերակը կոչվելու է Wakie և մեկնարկելու է մոտ ապագայում: Նախագծի էությունը շատ պարզ է. գրանցվում եք կայքում և նշում այն ժամը, երբ ցանկանում եք արթնանալ: Այնուհետև Ձեր նշած ժամին զանգ է գալիս Ձեր հեռախոսի վրա և պատահական օգտատեր արթնացնում է Ձեզ: Եթե այնուամենայնիվ կայքում գրանցված օգտատերերից ոչ մեկ տվյալ պահին չի ցանկանում արթացնել, ապա Ձեզ զանգահարում է ռոբոտը և մաղթում բարի օր :)



Նախագիծն ամբողջովին անվճար է և ապահովում է հեռախոսահամարի գաղտնիություն: Այսինքն Ձեզ զանգահարողը չի իմանալու Ձեր հեռախոսահամարը, քանի որ զանգահարելու գործընթացը կատարվում է ավտոմատ համակարգով: Փաստորեն նախագծում կան երկու տիպի մարդիկ՝ քնկոտներ և արթնացնողներ:



Դուք նույնպես կարող եք դառնալ արթնացնող և անվճար զանգահարել աշխարհի այլ ծայրում գտնվող մարդկանց:



Նախագծում հնարավորություն կա նաև լսել, գնահատել և մեկնաբանել լավագույն խոսակցությունները: Կարող եք նաև տեղադրել կայքի պաշտոնական հավելվածը սմարթֆոնների վրա:
Այժմ հնարավոր է ներբեռնել Ձեր թվիթների արխիվը

Այժմ հնարավոր է ներբեռնել Ձեր թվիթների արխիվը



Twitter միկրոբլոգում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ներբեռնել Ձեր բոլոր թվիթները և պահել դրանք համակարգչի մեջ: Այս ֆունկցիան առայժմ հասանելի է ոչ բոլոր օգտատերերի համար, սակայն աստիճանաբար հասանելի կլինի բոլորին: Ահա, թե ինչպես կարող եք ներբեռնել Ձեր թվիթները՝

1.Մտեք կարգավորումների էջ (սեղմեք այստեղ):
2.Ամենաներքևում սեղմեք Requset your archive
3.Որոշակի ժամանակ անց Ձեր էլ. փոստին կստանաք նամակ: Բացեք նամակը և ներբեռնեք արխիվը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Հովսեփյանը
Կատարեք անվճար միջազգային զանգեր Skype-ի միջոցով մեկ ամիս շարունակ

Կատարեք անվճար միջազգային զանգեր Skype-ի միջոցով մեկ ամիս շարունակ



Ինչպես գիտեք, Սկայպի միջոցով հնարավոր է ոչ միայն զանգահարել Սկայպի օգտատերերին, այլ նաև հնարավոր է զանգեր կատարել քաղաքային կամ բջջային հեռախոսի բաժանորդներին, որը վճարովի ծառայություն է: Սակայն մոտակա տոների կապակցությամբ Սկայպը իր բաժանորդների համար պատրաստել է հաճելի անակնկալ և մեկ ամիս ժամկետով թույլատրելու է օգտվել վճարովի ծառայություններից: Այդ մեկ ամսվա ընթացքում կարող եք նաև կատարել անվճար խմբակային տեսազանգեր 3-ից 10 մարդկանց մասնակցությամբ: Այս առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է բացել այս հասցեն, մուտքագրել Ձեր Սկայպի տվյալներն ու վճարային քարտի կամ PayPal-ի տվյալները: Ցավոք առանց բանկային քարտի տվյալների հնարավոր չի օգտվել այս առաջարկից: Քարտի տվյալները գրելուց հետո Skype-ը Ձեր հաշվից կհանի $1, որպեսզի ստուգի քարտի ճշտությունը: Ստուգելուց հետո այդ գումարը նորից կփոխանցվի Ձեր հաշվի վրա: Բոլոր տվյալները ճիշտ մուտքագրելուց հետո կակտիվանա Skype Premium-ը, որը թույլ կտա օգտվել վճարովի ծառայություններից: 


Տեղեկացնեմ նաև, որ 30 օր լրանալուց հետո ծառայությունը ավտոմատ չի անջատվում և եթե չեք ցանկանում, որ հետագայում Skype-ը գումարներ վերցնի Ձեր հաշվից, ապա ծառայությունը ակտիվացնելուց 27 օրվա ընթացքում հրաժարվեք Skype Premium-ից: Փաստորեն ըստ հերթականության պետք է կատարել հետևյալ քայլերը:

1) Մտեք այս կայքը և գրեք պահանջվող տվյալները:
2) Skype-ը Ձեր հաշվից կհանի $1:
3) Քարտը ստուգելուց հետո կվերադարձնի գումարը:
4) 27 օրվա ընթացքում անջատեք վճարովի ծառայությունը:

Անվճար քաղաքային զանգեր կարելի է կատարել դեպի Արգենտինա, Ավստրիա, Ավստրալիա, Չիլի, Խորվաթիա, Չեխիա,Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Լյուքսեմբուրգ, Մալազիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թայվան, Մեծ Բրիտանիա և Վենեսուելա:

Անվճար բջջային զանգել կարելի է կատարել դեպի Կանադա, Գուամ, Հոնկոնգ, Պուերտո Ռիկո, Սինգապուր, Թայլանդ և ԱՄՆ:
Իմ կողմից պատրաստված առաջին Ֆեյսբուքի խաղը: Click Challenge

Իմ կողմից պատրաստված առաջին Ֆեյսբուքի խաղը: Click Challenge



Վերջերս որոշեցի ծանոթանալ Ֆեյսբուքում ծրագրեր ու խաղեր պատրաստելու գրադարաններին ու կարճ ժամանակում կարողացա պատրաստել Ֆեյսբուքի համար նախատեսված մեկ հավելված և մեկ խաղ: Հավելվածի միջոցով կարող եք անմիջապես Ֆեյսբուքում տեսնել բլոգի գրառումները: Իսկ խաղը մկնիկի քլիքի խաղ է, որտեղ պետք է հնարավորինս արագ սեղմել մկնիկի կոճակը:

Armblog.net-ի պաշտոնական խումբը Օդնոկլասնիկի կայքում

Armblog.net-ի պաշտոնական խումբը Օդնոկլասնիկի կայքում



Արմբլոգը պաշտոնական էջեր ունի համարյա թե բոլոր առաջատար սոցիալական ցանցերում և որոշեցի խումբ բացել նաև Օդնոկլասնիկի կայքում: Այժմ այդ կայքի օգտատերերը կարող են միանալ Armblog.net-ի խմբին և հետևել բլոգում տեղադրվող բոլոր գրառումներին ու նորություններին: Խմբում մասնակիցներին հնարավորություն կտրվի նաև տեղադրել սեփական օրվա կադրեր և այլ հետաքրքիր նյութեր:


Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Կարապետ Մանասյանը
Ֆեյսբուքում փոխվել է անծանոթներից նամակներ ստանալու ֆունկցիան

Ֆեյսբուքում փոխվել է անծանոթներից նամակներ ստանալու ֆունկցիան



Նախկինում Ֆեյսբուքում կար մի ֆունկցիա, որը թույլ էր տալիս արգելափակել անծանոթների կողմից ուղարկվող նամակները: Այսինքն այդ ֆունկցիան միացնելու դեպքում Ձեզ կարող էին նամակներ գրել միայն ընկերները կամ ընկերների ընկերները: Սակայն Ֆեյսբուքի ղեկավարները որոշել են հանել այդ ֆունկցիան և այժմ Ֆեյսբուքի ցանկացած օգտատեր կարող ստանալ ինչպես ընկերների, այնպես էլ ընկերների ցանկում չներառված մարդկանց կողմից ուղարկված նամակները: Անծանոթների կողմից ուղարկվող նամակները տեղադրվելու են Other բաժնում, որտեղ ավելացել է նաև նամակները ֆիլտրելու հնարավորություն:

Bacis Filtering ընտրելու դեպքում դուք նամակների բաժնում կտեսնեք ընկերների և Ձեզ հետ ընդհանուր ծանոթներ ունեցող մարդկանց նամակները, իսկ անծանոթ մարդկանց նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Strict Filtering ընտրելու դեպքում նամակների մեջ կհայտնվեն միայն ընկերների կողմից ուղարկվածները, իսկ մնացած նամակները կտեղադրվեն Other բաժնում:

Տեղեկացնեմ նաև, որ Ֆեյսբուքը այստեղ ևս փորձում է եկամուտ ստանալ և որոշ օգտատերերի վրա փորձարկում է նոր ծառայություն, որի էությունը հետևյալն է. եթե ցանկանում եք Ձեր ընկերների ցուցակում չներառված օգտատիրոջը նամակ գրել և համոզված լինել, որ նամակը կտեղադրվի հիմնական բաժնում, ոչ թե Other, ապա պետք է Ֆեյսբուքին վճարեք $1: Այսինքն Ֆեյսբուքը կանաչ լույս է վառում սպամ տարածողների համար և դրա հաշվին փորձում է վաստակել մեծ գումարներ: Նշեմ նաև, որ հիմնական բաժնում ստացած նամակները կարող եք նշել որպես սպամ և այնուհետև դրանք կհայտնվեն Other բաժնում՝ անկախ այն բանից, թե նամակ ուղարկողը վճարել է դրա համար, թե ոչ: