Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Մխիթարյանը Եվրոպայում հավաքել է առավելագույն միավորներ: Շարունակեք քվեարկել



Հարգելի այցելուներ, հավանաբար հիշում եք, որ ս.թ. հոկտեմբերին մի գրառում տեղադրեցի, որում ասվում էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի Շախտյորի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կայքում (IFFHS), որտեղ որոշվելու է 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ֆուտբոլիստները բաժանված էին ըստ մայրցամաքների և մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը որոշվելու էր յուրաքանչյուր մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստները: Եվ ահա ուրախությամբ հայտնում եմ, որ երկրորդ փուլն ավարտվել է և Մխիթարյանը գլխավորում է Եպրոպա մայրցամաքի լավագույների ցուցակը՝ հավաքելով 53884 միավոր:

                            Henrikh Mkhitaryan -53884
                            Edin Džeko - 32727
                            Lorik Cana - 15961
                            Francesco Totti - 14269
                            Cristiano Ronaldo - 10048
                            Branislav Ivanović - 5186
                            Yevhen O. Konoplyanka - 4999
                            Miroslav Klose - 4179

Եվրոպա մայրցամաքից հենց այս 8 ֆուտբոլիստները կմիանան մյուս մայրցամաքների առաջատարների ցանկին և կպայքարեն լավագույնի տիտղոսի համար: Երրորդ փուլը կավարտվի 2013 հունվարի 3-ին, այնպես որ բացեք ներքևի հղումը և քվեարկեք Հենրիխի օգտին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն