Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Windows 8-ի վրա հնարավոր է նաև տեղադրել նկար-գաղտնաբառեր


Windows 8 օպերացիոն համակարգի վրա, բացի սովորական տեքստային գաղտնաբառերից,  հնարավոր է նաև տեղադրել նկար-գաղտնաբառեր: Այս մեթոդը հիմնականում նախատեսբած է պլանշետների և Touch Screen էկրան ունեցող այլ սարքերի համար, սակայն մկնիկով նույնպես կարելի է կատարել այդ գործողությունները և մուտք գործել Windows 8: Ցանկալի է ընտրել այնպիսի լուսանկարներ, որոնց վրա լինեն պարզ օբյեկտներ ու գծեր, որպեսզի հետագայում ավելի հեշտ հիշեք գաղտնաբառը:

Ինչպե՞ս ակտիվացնել
1. Բացեք կարգավորումները:
2. Ձախ կողմում ընտրեք Users:
3. Սեղմեք Create a picture password:


4. Սեղմեք Choose picture և ընտրեք լուսանկարը:
5. Լուսանկարը ընտրելուց հետո սեղմեք Use this picture:


Ինչպե՞ս նկարել
Նկար գաղտնաբառերում թույլատրվում է նկարել միայն շրջանագծեր և ուղիղ գծեր: Դրանց հետ կարող եք օգտագործել նաև մկնիկի կոճակի սեղմում: Ընտրված պատկերի վրա 3 անգամ կատարեք վերևում նշված թույլատրվող գործողությունները: Օրինակ տվյալ դեպքում կարող եք շրջանագիծ նկարել առաջին խնձորի շուրջը, ուղիղ գիծ նկարել White Melrose բառի վրա և վերջում սեղմել առաջին խնձորի պոչի վրա:


Փաստորեն տվյալ օրինակում օգտվեցինք թույլատրվող երեք շարժումներից, բայց կարող եք նաև օգտագործել դրանցից միայն մեկը (օր. նկարել երեք շրջանագծեր խնձորների շուրջը կամ երեք անգամ սեղմել խնձորի պոչի վրա): Նշեմ նաև, որ կարևոր է ոչ միայն հիշել այդ գծերի դիրքերն ու ձևերը, այլ նաև շարժումների ուղղությունները (օր. ժամսլաքի ուղղությամբ կամ աջից ձախ)

Ինչպե՞ս օգտվել
Համակարգիչը միացնելու կցուցադրվի ընտրված լուսանկարը ու կպահանջի մուտքագրել գաղտնաբառը: Պետք է նկարեք կամ սեղմեք այն հատվածների վրա, որոնք կարգավորել եք նախորդ քայլում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն