Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով

Ինչպե՞ս բացել Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերը Google Chrome դիտարկչի միջոցով



Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ համակարգչում որևէ ծրագրի բացակայության պատճառով հնարավոր չէր բացել տարբեր ֆորմատների ֆայլը: Օրինակ այժմ իրեն հարգող ցանկացած ինտերնետ դիտարկիչ բացում է PDF ֆայլեր և համակարգչում PDF ֆայլեր կարդացող ծրագրի տեղադրման անհրաժեշտություն այլևս չկա: Ինչ վերաբերում է Word-ի, Excel-ի և PowerPoint-ի ֆայլերին, ապա ինտերնետում այժմ կան մի շարք օնլայն ծառայություններ, որոնց միջոցով դա հնարավոր է անել (օր. Google Drive կամ SkyDrive): 


Google Chrome դիտարկիչի միջոցով նույնպես հնարավոր է բացել տարատեսակ ֆորմատների ֆայլեր: Վերջերս այս դիտարկչի համար թողարկվել է նոր հավելված, որի միջոցով հնարավոր է բացել DOC, DOCX, XLS, XLSX, PPT և PPTX ֆայլերը: Հավելվածը կոչվում է Chrome Office Viewer և հասանելի է միայն Google Chrome-ի վերջին բետա տարբերակի համար:


Հավելվածը տեղադրելուց հետո անհրաժեշտ է վերևում նշված ֆորմատմերի ֆայլերը քաշել և տեղադրել Chrome-ի պատուհանի վրա:

Game Review: GTA San Andreas, IV

Game Review: GTA San Andreas, IV

Ինչպես շրջանցել Google Maps-ի քարտեզի խոշորացման թույլատրելի սահմանը

Ինչպես շրջանցել Google Maps-ի քարտեզի խոշորացման թույլատրելի սահմանը


Google Maps-ում քարտեզները խոշորացնելիս կա մի սահման, որից ավել չի թույլատրվում մեծացնել քարտեզը: Սակայն կա մի պարզ հնարք, որի միջոցով հնարավոր է շրջանցել այդ սահմանափակումը և քարտեզը խոշորացնել ևս մեկ-երկու մակարդակով:

1.Այցելեք Google Maps:

2.Փնտրեք որևէ բնակավայր և խոշորացրեք մինչև թույլատրելի առավելագույն սահմանը:


3.Ձախ կողմից սեղմեք Link կոճակի վրա և պատճենահանեք հասցեն:

4. Տեղադրեք հասցեն ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտում:

5. Այդ հասցեի մեջ գտեք z=19 (կամ այլ թիվ) և գրեք ավելի մեծ թիվ (օր. z=20):


6. Սեղմեք Enter և կտեսնեք տվյալ տարածքի ավելի խոշոր քարտեզը:
Բացահայտում-Հայոց ցեղասպանություն

Բացահայտում-Հայոց ցեղասպանություն

Օդնոկլասնիկից երգեր ներբեռնելու պարզ հնարք

Օդնոկլասնիկից երգեր ներբեռնելու պարզ հնարք


Բլոգում արդեն անդրադարձել եմ Օդնոկլասնիկից երգեր ներբեռնելու հնարքին, սակայն այդ հնարքի համար պահանջվում է տեղադրել լրացուցիչ հավելված: Գոյություն ունի ավելի պարզ հնարք, որը թույլ է տալիս առանց լրացուցիչ հավելվածների ներբեռնել Օդնոկլասնիկի երգերը: Չնայած տվյալ մեթոդն աշխատում է միայն Google Chrome դիտարկչի վրա, սակայն մնացած դիտարկիչների վրա նույնպես կան հնարքում օգտագործվող գործիքները (մնացած դիտարկիչների դեպքում փորձեք ինքներդ):

1. Google Chrome-ով այցելեք Odnoklassniki.ru
2.Բացեք երգերի պատուհանը:
3.Սեղմեք Ctrl+Shift+I:
4.Բացեք Network բաժինը:
5.Երգի պատուհանում ընտրեք երգը և սեղմեք Play:


6.Ներքի պատուհանում կտեսնեք audio/mpeg տիպով նոր ֆայլ, որն ունի նաև բեռնավորման երկար դեղին գիծ: Սեղմեք այդ ֆայլի անվանման վրա երկու անգամ և երգը կներբեռնվի համակարգչի մեջ: Երգերի ցուցակի մնացած երգերը ներբեռնելու համար այդ երգերի համար կրկնեք 5-րդ և 6-րդ քայլերը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդուարդ Բաղդասարովը
360° ինտերակտիվ տեսահոլովակ

360° ինտերակտիվ տեսահոլովակ




Այս տեսահոլովակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դիտողները կարող են շարժել մկնիկը և պտտել տեսախցիկը 360 աստիճանով: Այսինքն ստեղծվում է ինտերակտիվ կապ դիտողի և տեսահոլովակի միջև:
Ինչպես ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե բոլորի

Ինչպես ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե բոլորի



Երբեմն պատահում են դեպքեր, երբ որոշ ինտերնետային կայքեր դադարում են աշխատել ու չեն բացվում: Դա կարող է կախված լինել այն հանգամանքով, որ այդ կայքերի վրա կատարվում են աշխատանքներ կամ առկա են տեխնիկական խնդիրներ: Սակայն շատ հավանական է, որ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեր համակարգչի վրա կամ Ձեր պրովայդերի դեպքում: Կասկածները վերացնելու համար գոյություն ունի մի օգտակար ծառայություն, որի շնորհիվ հնարավոր է ստուգել՝ տվյալ կայքը չի բացվում միայն Ձեզ մոտ, թե մնացած բոլոր օգտատերերի: Ստուգելու համար այցելեք ներքևի հասցեն և գրեք չաշխատող կայքի հասցեն:

Ինչու՞ որոշների մոտ չի ակտիվանում Ֆեյսբուքի որոնման նոր ֆունկցիան և ինչպե՞ս ակտիվացնել

Ինչու՞ որոշների մոտ չի ակտիվանում Ֆեյսբուքի որոնման նոր ֆունկցիան և ինչպե՞ս ակտիվացնել



Ամիսներ առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը ներկայացրեց որոնման նոր ֆունկցիան, որը կոչվում է Graph Search: Որոնման այս նոր մեխանիզմը չի ներառում ողջ ինտերնետը, այլ կատարում է որոնում միայն Ֆեյսբուքում: Ի տարբերություն որոնման հին մեխանիզմի, այս նոր համակարգը թույլ է տալիս անգլերեն բառերից կազմված հարցեր տալ Ֆեյսբուքին և ստանալ սպառիչ պատասխաններ: Օրինակ կարող եք որոնել «Իմ ընկերների հավանած ֆիլմերը» արտահայտությունը և տեսնել արդյունքը:



Բլոգում արդեն անդրադարձել եմ այն փաստին, թե ինչպես ակտիվացնել այս նոր ֆունկցիան: Սակայն որոշ մարդկանց մոտ այդ հնարքից հետո ֆունկցիան չի ակտիվանում: Շատ դեպքերում պատճառը նրանում է, որ Graph Search-ը աշխատում է Ֆեյսբուքի անգլերեն տարբերակի դեպքում: Այսինքն անհրաժեշտ է Ֆեյսբուքի լեզուների բաժնում ընտրել English (US):


Երևի արդեն կռահեցիք, որ այս մեթոդով կարող ենք նաև անջատել Graph Search-ը: Անհրաժեշտ է ընդամենը լեզուների ցանկից ընտրել ցանկացած այլ լեզու: 

Այսպիսով Graph Search ֆունկցիան ակտիվացնելու համար փոխեք Ֆեյսբուքի լեզուն և մտեք այստեղ ու բաժանորդագրվեք՝ ներքևում սեղմելով Try Graph Search: Սակայն, եթե այս գործողություններից հետո Ձեզ մոտ նորից չի ակտիվանում, ապա միակ տարբերակը սպասելն է:
Կենդանիների անձնագրի նկարները

Կենդանիների անձնագրի նկարները
















Yandex-ում երգեր որոնելու դեպքում այժմ ցուցադրվում են նաև կիթառի նոտաները

Yandex-ում երգեր որոնելու դեպքում այժմ ցուցադրվում են նաև կիթառի նոտաները


Ռուսական Yandex որոնողական համակարգն այժմ ունակ է որոնման արդյունքում ցուցադրել որոնվող երգերի կիթառի նոտաները: Այսինքն որևէ ռուսական կամ արտասահմանյան երգ որոնելու դեպքում արդյունքների մեջ միանգամից կցուցադրվեն նոտաները: Դրա համար անհրաժեշտ է երգի վերջում ավելացնել Аккорды բառը:


Բացի այդ որևէ երգի անուն որոնելու դեպքում արդյունքների էջում ցուցադրվում են նաև մի քանի կոճակներ, որոնց միջոցով հնարավոր միանգամից լսել տվյալ երգը (եթե կա Яндекс.Музыка-ում), տեսնել երգի բառերից որոշակի հատված, գտնել երգի մինուսովկան, ներբեռնել երգը և այլն:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գարեգինյան Տիգրանը
Ինչպես տեսնել Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակների ցանկը

Ինչպես տեսնել Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակների ցանկը


Youtube վիդեոհոսթինգը յուրաքանչյուր տարվա վերջում ամփոփում է տարին և հայտարարում է տվյալ տարվա ընթացքում ամենաշատ դիտված տեսանյութերը: Սակայն բոլորովին էլ պարտադիր չի սպասել տարվա վերջին, որպեսզի տեսնեք այդ տեսահոլովակների ցուցակը: Youtube-ում կա Charts բաժին, որտեղ կարող եք գտնել տվյալ օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա ընթացքում ամենաշատ դիտված տեսահոլովակները:


Charts-ում հնարավորություն կա նաև ընտրել կոնկրետ բաժին և տեսնել տվյալ բաժնի ամենաշատ դիտված տեսանյութերը: Այս բաժնում կարող եք գտնել նաև Youtube-ում ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքները: