Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես տեղադրել և աշխատացնել Facebook Home-ը ցանկացած Android 4.0+ համակարգի վրա



Ֆեյսբուքի կողմից վերջերս թողարկված Facebook Home միջերեսն ունի որոշակի սահմանափակումներ: Այն տեղադրվում է միայն մի քանի մոդելների վրա (Samsung Galaxy S3, Samsung Galaxy Note 2, HTC One X, HTC One X+) և ամենակարևորը հասանելի է միայն ԱՄՆ-ում գտնվող օգտատերերի համար: Սակայն XDA-Developers հակերային խմբի անդամները շատ արագ կարողացան շրջանցել այս սահմանափակումները և աշխատացնել Facebook Home-ը ցանկացած Android 4.0+ օպերացիոն համակարգի վրա:
1. նջեք Ձեր սմարֆոնում տեղադրված Facebook ծրագիրը:

2.Եթե տեղադրել եք նաև Facebook Messenger-ը, ապա դա նույնպես ջնջեք:

3.Ներբեռնեք այս արխիվը և բացեք այն: Այնտեղ կտեսնեք 2 apk ֆայլեր:

4.Այդ ֆայլերը ցանցակած հերթականությամբ տեղադրեք սարքի մեջ (կարող եք դրանք պատճենահանել սարքի հիշողության մեջ և ցանկացած File Manager ծրագրով դրանք տեղադրել):

5.Եթե Ձեր սարքի մեջ անջատված է անհայտ աղբյուրներից ծրագրերի տեղադրումը, ապա կստանաք տեղեկացում այդ մասին, որից հետո անհրաժեշտ է սարքի կարգավորումներում միացնել այդ պարամետրը:

6.Ծրագրերը տեղադրելուց հետո բացեք Ֆեյսբուք ծրագրի կարգավորումները և միացրեք Facebook Home-ը:

7.Ներբեռնեք Facebook Messenger-ը և տեղադրեք նախորդ ծրագրերի նման:

Եթե խնդիրներ առաջանան, կարող եք դիտել նաև բլոգի այցելու Հրաչի կողմից պատրաստված այս տեսանյութը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. im mot voncvor chi stacvum... Dell Blade2 a, karoxa mi ban imanaq???

    ReplyDelete