Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչ անել, երբ iPad, iPhone և iPod սարքերը համակարգչին միացնելիս չեն լիցքավորվում




ժամանակակից պլանշետներն ու սմարթֆոնները համակարգչին միացնելիս սկսում են ավտոմատ լիցքավորվել: Դա տեղի է ունենում ի շնորհիվ այն փաստի, որ համակարգչի USB պորտով հնարավոր է էլեկտրական հոսանք փոխանցել: Սակայն որոշ սարքեր պահանջում են ավելի շատ էներգիա, քան USB պորտը տալիս է և այդ պատճառով դրանք կամ ընդհանրապես չեն լիցքավորվում, կամ էլ լիցքավորվում են չափազանց դանդաղ:  Օրինակ iPad-ները համակարգչին միացնելիս վերևի անկյունում գտնվող լիցքավորման նշանը չի ցուցադրվում և տպավորություն է առաջանում, որ սարքը չի լիցքավորվում: Սակայն իրականում դրանք լիցքացորվում են չափազանց դանդաղ և լիցքավորումը կատարվում է միայն այն ժամանակ, երբ սարքը գտնվում է հանգստի վիճակում: 


USB պորտերը հիմնականում տալիս են 0.5Ա հոսանք (որոշ դեպքերում ավելի շատ), իսկ օրինակ iPad-ի համար անհրաժեշտ է 2.5 անգամ շատ հոսանք (1.2Ա): Այդ նպատակով ստեղծվել են հատուկ ծրագրեր, որոնք հզորացնում են են USB-ի հոսանքը և սարքերը սկսում են ավելի արագ լիցքավորվել: Asus Ai Charger-ը այդ ծրագրերից մեկն է, որը աշխատում է համարյա բոլոր համակարգիչների վրա և լիցքավորման գործընթացը արագացնում է մոտ 50%-ով: Ծրագրից օգտվելը չափազանց հեշտ է: Տեղադրեք այն համակարգչի մեջ և ռեստարտ արեք այն: Այնուհետև ծրագիրը ավտոմատ կմիանա և դրա նշանը կտեղադրվի աշխատող ծրագրերի վահանակի վրա:

Ծրագիրը բացած վիճակում միացրեք iPad-ը համակարգչին և արդեն կտեսնեք լիցքավորման նշանը: Եթե այնուամենայնիվ այս ծրագիրը օգուտ չի տալիս, ապա կարող եք նաև փորձել iCharge և ON/OFF Charge ծրագրերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն